ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՈՐՑՐԵՑ ՆՐԱՆ. ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան







ՍԿԻԶԲԸ՝ ԱՅՍՏԵՂ

Սերգեյ Առաքելյանը քծնանքի, պատեհապաշտության և դիլետանտիզմի թշնամի էր, իր ձևով պայքարում էր դրանց դեմ և միշտ պարտվում էր:

Տաքարյուն էր, դյուրաբորբոք, ինչը անհարիր է դասական դիվանագիտության չգրված կանոններին: Գիտեր, որ իր մոտ առկա են բնավորության այդ գծերը, փորձում էր հաղթահարել դրանք, բայց միշտ չէ, որ հաջողվում էր:

Երբ կյանքի վերջին տարիներին աշխատում էր կենտրոնական ապարատում, վարչության պետերից մեկը հեռախոսով հրավիրում է նրան՝ թարգմանելու իր հանդիպումը ինչ-որ դեսպանի հետ:

Սերգեյը արժանապատվորեն մերժում է` ասելով, որ ինքը կարճ տաբաթով տղա չէ, իսկ նման մակարդակի թարգմանությունների համար կան երիտասարդ դիվանագետներ: Առաքելյանի ճիշտ, դիվանագիտական էթիկայից բխող պատասխանը պատճառ է դառնում` նրա դեմ տարվող գաղտնի հալածանքի: Առաքելյանը դառնացած, 2-րդ կարգի արտակարգ և լիազոր դեսպանորդի աստիճանով, թողնում է արտգործնախարարությունը` չնայած դեռ երկար և արդյունավետ կարող էր աշխատել:

Սերգեյ Առաքելյանի աշխատանքն ամբողջովին չի գնահատվել և չի կարևորվել: Նրա մեծ հնարավորությունները համակարգը չի նկատել, ավելի ճիշտ չի ցանկացել նկատել, և օգտվել դրանից: Եվ վերջին հաշվով դրանից տուժել է ինքը` համակարգը: Պատկերացնում եմ, թե ինչեր կարող էր անել նա, եթե լիներ դեսպան, օրինակ, իր սիրած և իրեն սիրած Եգիպտոսում: Սակայն նրա թռիչքը կանգնեցրին, և նա շուտ հեռացավ: Սիրտը չդիմացավ: Թերևս, պատճառն այն էր, որ պետական-ազգային շահերը անցկացնում էր իր միջով, խորապես հուզվում և ապրում էր դրանցով: Մեկ էլ բյուրեղի նման մաքուր էր` անազնվության և մարդկային ստորության հետ հաշտվելու համար:
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ
1095 reads | 12.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com