«ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ԱՍՏԾՈ ՁԱՅՆՆ Է». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ

ՊՈՂՈՍ ՀԱԿՈԲՈՎ. «ԱՐԱԲԱԳԵՏՆԵՐԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ»
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան








Սմոլենսկի հրապարակում Պողոս Հակոբովին անվանում են «Արաբագետների կնքահայր»: Անվանումը գոյության իրավունք ունի: Նա քառորդ դար աշխատել է արաբական երկրներում, որից 16-ը` Եգիպտոսում, ղեկավարել է նախարարության Միջին Արևելքի երկրների վարչությունը: Բնավորությամբ մարդամոտ է, աշխույժ: Բարությունը դրոշմված է աչքերում, որոնք, մանավանդ ժպտալիս, ջերմություն են հաղորդում դիմացինին: Պատրաստ է մարդկանց օգնության հասնել առանց սպասելու, որ խնդրեն, հատկություն, որը հազվադեպ կարելի է հանդիպել միշտ զուսպ և (թող ներեն իմ գործընկերները) մի փոքր սառը բնավորություն ունեցող դիվանագետների մոտ:

Առաջնորդվելով «Երջանկությունն այն է, երբ դու պետք ես մարդկանց» իր համար մեկընդմիշտ ընտրած այս սկզբունքով` Հակոբովն ամբողջ գիտակցական կյանքում օգնության ձեռք է մեկնել մարդկանց` նրանց, ովքեր սայթաքել են, սխալվել կամ շնորհազրկվել: Իսկ երբ դա տեղի է ունենում արտաքին գործերի գերատեսչությունում, գործընկերները «զանցառուից» խուսափում են ինչպես բորոտից: Մինչդեռ Հակոբովը, վտանգելով իր կարիերան, պաշտպան է կանգնել ոչ միայն այդպիսիներին, այլև նրանց, ովքեր ժամանակին իր դեմ որոգայթներ են լարել, ինչը հաճախ է տեղի ունենում Սմոլենսկի հրապարակի լաբիրինթոսներում:

Ասում է` հավատացյալ չէ, բայց ապրել և գործել է քրիստոնեական կանոններով: Հակոբովին առանձնացնող հատկանիշներից ամենից աչքի զարնողը նրա հավատարմությունն ու հաստատակամությունն է՝ գործում և կյանքում: Անվեհապահորեն նվիրված է պետությանը, ընտանիքին, կնոջը, որի հետ է կես դարից ավելի: «Կինը պետք է լինի մեկ անգամ և ողջ կյանքի համար». սա ևս նրա կենսաձևի սկզբունքներից մեկն է:

Սակայն Հակոբովին այստեղ ճանաչում են ոչ միայն իր մարդկային հատկանիշների շնորհիվ: Սմոլենսկի հրապարակում նրան անխտիր գիտեն բոլորը` ի պաշտոնե, քանի որ պաշտոնաթող լինելուց հետո 10 տարուց ավելի ղեկավարում է ռուսաստանցի դիվանագետների ընկերությունը, որի անդամ են գործող և հանգստի կոչված բոլոր դիվանագետները: ԱԳՆ-ի շենքում գտնվող նրա առանձնասենյակն ավելի շուտ հիշեցնում է մոբիլիզացիոն ժամանակների շտաբ-բնակարան, քան հասարակական կազմակերպության գրասենյակ: Չընդհատվող հեռախոսազանգեր, այցելուների հոսք, գրասեղանին` փաստաթղթերի դեզ, իսկ անկյունում երկրի անվանի գրողների, քաղաքագետների և դիվանագետների գրքեր` հեղինակների ջերմ ընծայագրերով: Ընկերությունը գործում է ակտիվ, մասնակցում է երկրի քաղաքական կյանքին:

Հակոբովի գործունեությունը չի սահմանափակվում այդ ընկերության շրջանակներում: Նա նաև Արտաքին քաղաքականության ընկերության փոխնախագահն է: Իսկ այժմ փորձենք թվարկել այն բոլոր կազմակերպությունները, որոնց անդամակցում է նա. Ռուսաստանի Ֆեդերացիայի միջազգային կապերի փորձագետների խորհուրդ, Ասիայի և Աֆրիկայի երկրների հետ համերաշխության խնամակալների խորհուրդ, Պաղեստինյան կայսերական ուղղափառ ընկերություն խորհուրդ, Ռուս-արաբական բարեկամության բոլոր ընկերություններ… Ամենը հավանաբար չես հիշի:
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ
1066 reads | 31.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com