ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ ԾՆՎԵԼ Է ԱՎՍՏՐԻԱՑԻ ԳՐՈՂ ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱՆ
Ավստրիացի գրող Ֆրանց Կաֆկան ծնվել է 1883թ. հուլիսի 3-ին Պրահայում (Չեխիա, այն ժամանակ` Ավստրո-Հունգարիա):

Կաֆկայի ստեղծագործությունները բարդ են, անհեթեթ, միևնույն ժամանակ սարսափելի, հիասքանչ և ցնցող: Դրանցում փիլիսոփայությունը խառնվում է անհեթեթության հետ, իսկ իրականությունը տարրալուծվում է մտացածինի հետ:

Մահվանից առաջ Կաֆկան խնդրում է իր մտերիմներին այրել իր բոլոր ստեղծագործությունները: Նրա սիրելին` Դորա Դիմանտը, ով իրեն Դորա Կաֆկա էր անվանում, հենց այդպես էլ վարվում է այն գործերի հետ, որոնք իր մոտ էին: Սակայն Ֆրանց Կաֆկայի մտերիմ ընկեր Մաքս Բորդը չի կատարում ընկերոջ վերջին խնդրանքը: Ընդհակառակը` նրան հաջողվում է հավաքել ընկերոջ ստեղծագործությունների մեծ մասը և հրատարակել դրանք: Որոշ ժամանակ անց հանրությունը սկսեց մեծ ուշադրություն դարձնել Ֆրանց Կաֆկայի ստեղծագործություններին: Դրանք գրված են գերմաներենով, բացառությամբ մի քանի նամակների:

Hartak.am
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ
801 reads | 03.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com