ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԱՄԵՐԻԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՉՈՒՂԱՐԿԻ ՍԻՐԻԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԼՂՀ) ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԿԱ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԻՄՔԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ՓԱՇԻՆՅԱՆ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՆԵՐ ԱՆՑ ՀԱՅ ԶԻՆՈՒԺԻ ԴՐՈՇԱԿԸ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԿՈՆՏԱԿՏ ԿԱ․ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԱԱ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ

ՉԻՆ ԴԻՎԱՆԱԳԵՏ ԿԱՆԱՅՔ
Դեռևս Հան դինաստիայի կառավարման օրոք Չինաստանի արտաքին հարաբերություններում մեծ դեր են խաղացել կանայք: Հան շրջանում թագավորությունների միջև դիվանագիտական կապերը հաստատվում էին ամուսնությունների միջոցով: Այսօր Չինաստանը ձեռք է բերում գերտերության կարգավիճակ իր նրբանկատ և փափուկ դիվանագիտության շնորհիվ: Չինուհի դեսպանների և խոսնակների թիվը ավելանում է: Հարկավոր է առանձնացնել նրանցից երեքին, որոնք ստացել են դիվանագետի կոչում և արժանապատվորեն ներկայցրել Չինաստանը միջազգային հարաբերություններում: 

1974-ին ՉԺՀ պատմության մեջ առաջին կին արտաքին գործերի փոխնախարար է նշանակվել Վան Հայրոնը: 1965թ. տիկին Վանը աշխատել է ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունում՝ որպես արարողակարգի պատասխանատու: 
Տիկին Վանը դիվանագիտական պատմության մեջ իր ուրույն տեղը զբաղեցրեց 1972-178թթ., երբ մասնակցություն ունեցավ Հենրի Քիսինջերի գաղտնի այցին Չինաստան և ուղեկցեց Ռիչարդ Նիկսոնին Չինաստան պաշտոնական այցի ընթացքում: 

Չնայած որ Վու Յին երբեք չի աշխատել ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունում, մինչ այսօր համարվում է չինական դիվանագիտության «երկաթյա տիկինը»: 1991-ին նա գլխավորել է Չինաստանի պատվիրակությունը ԱՄՆ-ում մտավոր սեփականության իրավունքների բանակցություններում: Նրա ջանքերի շնորհիվ 1992-ին ԱՄՆ և ՉԺՀ միջև ստորագրվեց հուշագիր: 

2003-ին տիկին Յին ընտրվում է Պետական Խորհրդի փոխվարչապետ: Այդ պաշտոնում նա մեծ դեր է խաղացել չին-ճապոնական հարաբերությունների կարգավորման գործում: 

Տիկին Վու Յինը երկրորդն էր արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում և առաջին դեսպանը, որը ներկայացնում էր մոնղոլական ազգային փոքրամասնությունը: 2005թ. նա ստանձնում է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Մեծ Բրիտանիայում: Երկու տարի անց նա նշանակվում է ԱԳՆ փոխնախարարի պաշտոնում և պաշտոնավարում է մինչ այսօր: 

Այսօր ՉԺՀ կառավարության կազմում կին դիվանագետների թիվը քիչ չէ: Նրանք կարևոր դեր են խաղում Չինաստանի դիվանագիտական կյանքում:

Գոռ Սարգսյան
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ
2094 reads | 29.03.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com