ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ և ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԻ ՎԱՐԿԱԾԻ և ԽՆԴՐԻ ԷԹՆՈԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
13.09.2017 \ 01:04 Reads: 3933
Պետության արտաքին քաղաքականության և դիվանագիտության իրագործման մեջ կարևոր նշանակություն ունի նաև պատմությունը, որն ամեն ազգ, ամեն էթնոս աղավաղում է` չմոռանալով աղավաղել մյուս ազգերի պատմությունը, որոնց նկատմամբ ունի  հատուկ, բացասական դիրքորոշում։ Արդյունքում այդ ազգերին վերագրվում են բացասական հատկանիշներ և արգահատելի էթնիկական նշաններ։ Այլոց պատմությունը չարանենգորեն աղավաղող և կեղծող պետությունները ճգնում են սուբլիմացնել սեփական պատմությունը և իրենց գործիչներին, իսկ երբ այդ կեղծարարները չունեն առանձնակի նվաճումներ, ապա նրանց սուբլիմացիան ընդունում է այլանդակ և պաթոլոգիական ձևեր։
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵԿԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿՈՒՅԶԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂՈՒՄ
14.07.2017 \ 00:03 Reads: 2521
«Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ընկերությունը 2014 թվականին հիմնվեց Հայաստանում`  նպատակ ունենալով «պեկան» տեսակի ամերիկյան ընկույզի այգիներ հիմնել։  Հիմնականում գյուղատնտեսության ոլորտի բիզնեսում մասնագիտացած այս ընկերության արտադրանքն արտահանվում է աշխարհի ավելի քան 40 երկրներ: Ինչո՞ւ և ինչպե՞ս լիբանանյան ընկերությունը որոշեց նաև Հայաստանում գործունեություն ծավալել, Diplomat.am-ը զրուցեց Հայաստանում «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ՍՊԸ-ի հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալի հետ, ով լիբանանցի գործարար է և հանդիսանում է “Gardenia Grain D’or” լիբանանյան ընկերության սեփականատերը:
ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ` ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻՑ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁ
10.07.2017 \ 17:12 Reads: 2445
Մեր ա. հանդիպման ժամանակ, այսինքն`1982 թ-ին, թե ինչպես իմ նայիվ, ռոմանտիկ մտածողությամբ, որով հավատում էի, թե Սովետական միության մեջ ազգային հարցերը լուծված են, կամ ինչպես էի ոգևորությամբ հավատում Թուրքիայի ձախակողմյան ուժերին, պատմեցի, թե ինչպես էի զարմացրել նրան…
ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՆ ԱՀԱԶԱՆԳԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԼՌՈՒՄ ԷՐ, ՆԱ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԱՐԴ ԷՐ, ՀՈԳՆԱԾ. ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
10.03.2017 \ 23:10 Reads: 3574
Ես կարծում եմ՝ ընդհանրապես ժամանակն է վերանայել մեր ամբողջ դիվանագիտական կորպուսի գործունեությունը՝ հատկապես ԱՊՀ երկրներում՝ նկատի ունենալով, որ ճնշող մեծամասնությունն այնտեղ աշխատում են ոչ պրոֆեսիոնալներ: Դիլետանտությունը գրագիտության ամենաանընդունելի երեւույթն է: Պրոֆեսիոնալիզմը եւ դիլետանտիզմը անհամատեղելի են որպես գործառույթ:
ԵՓՐԵՄ ԽԱՆ ԴԱՎԹԵԱՆ. ՈՐՊԷՍԶԻ ԱՒԵԼԻՈՎ ՍՏՒԱՐԱՆԱՆ ԵՐԱԽՏԱԳԷՏՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ...
27.12.2015 \ 20:41 Reads: 2384
Եփրեմի մարմնեղէն-շիրմային մասունքները, սակայն, իրենց յաւիտենական հանգրւանն են գտել Թեհրանի հինաւուրց Ս. Աստւածածին եկեղեցու անկիւնային շրջափակում, իր կիսանդրի արձանով:
ԱԶԳԻ ՆՎԻՐՅԱԼԸ ԼԱՎ ԿԼԻՆԻ, ՈՐ ԼԻՆԻ ՀԱՄԱՌ՝ ԻՐ ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ԽՆԴՐՈՒՄ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍԵՐԲԱՀԱՅ ԳՐՈՂ ԱՆՈՒՇ ԲԱԼԱՅԱՆԻ ՀԵՏ
15.10.2015 \ 09:46 Reads: 1679
Հայապահպան գործունեությունն առաջին հերթին սկսում եմ իմ ընտանիքից, որտեղ ամուսինս ազգությամբ սերբ է, իսկ մեր դստրիկը՝սերբահայ: Այն, որ իմ երեխան, իր ծննդավայրում՝ Սերբիայում, երկու տարեկանից սկսած գործածում է հայերենը սերբերենին համահավասար, իմ ամենամեծ հաջողությունն է:
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԹՈՒՐՔԱԳԵՏԻ 60-ԱՄՅԱԿԸ
08.10.2015 \ 11:34 Reads: 1676
Լրացավ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի 60-ամյակը: Սաֆրաստյանը ԳԱԱ ակադեմիկոս է 2014-ից, պատմական գիտությունների դոկտոր (2009 թ.), պրոֆեսոր (2007 թ.), ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահ:
ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ՀԱՎԱՏԱ՞Լ, ԹԵ՞ …
05.03.2015 \ 22:57 Reads: 1970
Ինչ հաշվարկ էր արել Արարիչը, որ տարիներ առաջ գործող Սփյուռքահայության հետ Մշակութային Կապի Կոմիտեի ավագ խորհրդական, երևանցի մի տղեկի «բաժին» էր տվել աճյուններ, այն էլ ինչպիսի, ոչ միայն հասցնել Հայրենիք, այլև գործող կազմակերպիչը լինել նրանց հուղարկավորության:
ԹՈՒՐՔԵՐԵՆ ԽՈՍՔԻ ԳԵՆԵՐԱԼԸ. ՅԱՇԱՐ ՔԵՄԱԼ
04.03.2015 \ 20:59 Reads: 2105
Յաշար Քեմալի մահը պետական սուգ համարեցին նույնիսկ թուրք պաշտոնյաները՝ շեշտելով, որ նա Թուրքիայի մշակույթը բարձրացրեց նոր մակարդակի: Թուրքիայի, բայց ոչ թուրքական մշակույթը: Կյանքի ընթացքում Քեմալը միշտ հայտարարել է, որ պետք է հարգել օտար մշակույթները, սովորել դրանցից և կատարելագործել սեփականը: 1951-ին լինելով վանեցի քուրդ՝ Յաշար Քեմալը հանդես եկավ հայկական հազարամյա արժեքը պահպանելու նախաձեռնությամբ՝ թուրքերին ու քրդերին համոզելով գոնե մեկ անգամ չանել ոճրագործություն:
«ԱՌԱՋԻՆԻՆ ԿԿԱՊԵՆ ԾԱՌԻՑ, ՎԵՐՋԻՆԻՆ ԿՈՒՏԵՆ ՄՐՋՅՈՒՆՆԵՐԸ»
24.04.2014 \ 12:16 Reads: 1594
Մարկեսի մահվանն առաջիններից արձագանքեցին ՌԴ նախագահ Պուտինն ու ԱՄՆ նախագահ Օբաման: Նրանց ցավակցական հեռագրերից պարզ դարձավ, որ Օբամայի երիտասարդության շրջանի ամենասիրելի գրողը Գարսիա Մարկեսն էր: ԱՄՆ նախագահն անգամ գրողի ընծայագրով գիրք ունի, որը մինչ օրս պահում է՝ իբրև մասունք: Պուտինն էլ, պարզվում է, գրողի մեծ երկրպագուներից է...
ՍՏԱԼԻՆԻ ԼՐՏԵՍՈՒՀԻ՞, ԹԵ՞ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
22.04.2014 \ 01:58 Reads: 4868
Մեր աշխարհը հայրիշխանական է: Այն գերիշխանության ու ենթակայության աշխարհ է: Անհիշելի ժամանակներից իշխողը միշտ էլ եղել է տղամարդը, ենթարկվողը` կինը: Հույն հանճարեղ փիլիսոփա Սոկրատեսը ժամանակին պնդում էր, որ կենդանի էակի համար երջանկություն է համարում երեք հանգամանք. որ մարդ է, ոչ թե անասուն, որ հույն է և տղամարդ, ոչ թե կին: Ի՞նչ արած, այդպիսին էր ժամանակին քաղաքակրթությունը:
Ե՞ՐԲ ՀԱՍԱՐ 75-ԻՆ
18.04.2014 \ 23:17 Reads: 2091
Բարեկա՛մս, «ո՞ւմ տարածքում է սարը» հարցը լսել չեմ ուզում, իսկ պատասխանելուՙ բերանս չի բացվում... դո՛ւ գտիր այդ հարցի պատասխանը, չէ՞ որ դու այն դիվանագետն ես, որ համարձակություն ու ազնվություն ունես քո հարցազրույցներում ասելուՙ չգիտեմ: Կգտնվի արդյոք մեկը, որը հրապարակավ հայտարարի, թե ինքն ինչ-որ բան չգիտե, քո այդ կեցվածքը հիրավի դիվանագետին է վայել:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԵՐՐՈՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
15.04.2014 \ 23:49 Reads: 1693
Սիրելի են այն մարդիկ, որոնք հոգով ու խելքով միշտ երիտասարդ են եւ առաջացած տարիքում էլ ժողովրդին ասելիք ու տալիք ունեն: Դրա համար էլ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանին, որը դիվանագիտությանը նվիրված արժեքավոր գրքերի հեղինակ է, ճանաչված քաղաքագետ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում ամբիոնի վարիչ, ի դեպ` այդ պաշտոնը ստացել է վերջերս, չեմ ուզում ասել`«Շնորհավոր ծննդյանդ 75-ամյակը», այլ`«Շնորհավոր ծննդյանդ հոբելյանը. իմաստուն, շատերի սերն ու հարգանքը վայելող երիտասարդ Արման Նավասարդյան»:
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՍՏԱԼԻՆՆ ՈՒ ՀԱՅ ՀՍԿԱՆ
16.01.2014 \ 15:30 Reads: 2357
Խոսքը ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի մասին էր: Հայաստանի ԿԿ Կենտկոմի նորանշանակ քարտուղարը Կրեմլ էր մեկնել: Ստալինը մոտենում է նրան ու հարցնում . «Որտե՞ղ է Սերգո Համբարձումյանը: Նա ինձ պետք է»:
ԿԻՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ԼԵԴԻ ԱՍՏՈՐ` ԱՌԱՋԻՆ ԿԻՆԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ
16.01.2014 \ 01:14 Reads: 5131
‹‹Կինը քաղաքականության մեջ›› բառակապակցությունն առաջացնում է շատերի բացասական հակազդեցությունը, քանի որ գոյություն ունի կարծրատիպ` ըստ որի կնոջ տեղը խոհանոցն է: Ցավոք այդ կարծրատիպը դեռևս կենսունակ է, չնայած նկատվում է կանանց աշխուժություն կյանքի տարբեր բնագավառներում, այդ թվում քաղաքականության մեջ:
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. «ԻՄ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՇԱՐԺԻՉԸ...»
09.12.2013 \ 23:06 Reads: 4255
Իմ կինը բողոքական է, ես` քրիստոնյա, իմ թոռը հիմա ապրում է հրեական ընտանիքում, իմ աղջիկ թոռնիկը ալժիրցի-մահմեդական է, իմ որդու կինը` մոլի կաթոլիկ: Իսկական Benetton ընտանիք:
ԴԵՍՊԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ԼԻԲԱՆԱՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ
04.10.2013 \ 21:34 Reads: 2681
1982թ-ի հունիսի 3-ի գիշերն էր, երբ նա դուրս եկավ Լոնդոնի շքեղ հյուրանոցներից մեկից, որտեղ մասնակցում էր խնջույքի... Հյուրանոցից քիչ հեռու նրա վրա են հարձակվում երեք դիմակավորված անձինք և կրակ բացում: Գլխին ստացած ծանր հրազենային վնասվածքով տեղափոխվում է հիվանդանոց, որտեղ շուրջ 3 ամիս գտնվում է կոմայի մեջ:
ՊՈՂՈՍ ՀԱԿՈԲՈՎ. ԵՍ ԱՄԵՆՈՒՐ ՄՆԱՑԵԼ ԵՄ ՀԱՅ, ՉՆԱՅԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՄԱՀՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԿԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
05.07.2013 \ 23:57 Reads: 2078
Հայաստանում մոռանում են, որ տասնյակ տարիներ ներկայացնելով հզոր Խորհրդային Միությունը` մենք պաշտպանել ենք նաև նրա շահերը: Այսօր, երբ այդ պետությունը չկա, մեզ` պաշտոնաթող հայազգի դեսպաններիս, իրավաժառանգության առումով կարելի կլիներ դիտել նաև որպես Հայաստանի դիվանագետներ և մեր նկատմամբ սահմանել որոշակի կարգավիճակ: Դրանից հանրապետությունը միայն կշահեր:
ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ ԾՆՎԵԼ Է ԱՎՍՏՐԻԱՑԻ ԳՐՈՂ ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱՆ
03.07.2013 \ 22:27 Reads: 1690
Մահվանից առաջ Կաֆկան խնդրում է իր մտերիմներին այրել իր բոլոր ստեղծագործությունները: Նրա սիրելին` Դորա Դիմանտը, ով իրեն Դորա Կաֆկա էր անվանում, հենց այդպես էլ վարվում է այն գործերի հետ, որոնք իր մոտ էին: Սակայն Ֆրանց Կաֆկայի մտերիմ ընկեր Մաքս Բորդը չի կատարում ընկերոջ վերջին խնդրանքը:
ԿԱԴԱՖԻԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ. ԼԻԲԻԱՅՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՋՈՂԱԿ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅ ԷՐ
28.06.2013 \ 23:58 Reads: 2345
Այսուհանդերձ, Կադաֆին 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո 180 աստիճանով փոխեց իր քաղաքական դիրքորոշումը` հայտարարելով որ Լիբիան հրաժարվում է մասսայական ոչնչացման զենքից և ամերիկացիներին փոխանցելով հետախուզական տվյալներ Իրաքի վերաբերյալ: Այնուհետև գնդապետը փակեց իր տարածքներում տեղակայված ճամբարները, որոնք պատրաստում էին ահաբեկիչներ, դադարեց սպառնալ Իսրայելին, խոստացավ ֆինանսական աջակցություն ցույց տալ Լոկերբիի զոհերի ընտանիքներին:
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՊԵՏԲԱՆԿԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ 10 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻՑ
22.06.2013 \ 00:00 Reads: 1867
Երբ իրաքյան զորքերը ներխուժեցին Քուվեյթ, Հակոբովն արդեն այնտեղ չէր: Սխալ կլինի կարծել, որ Հակոբովը, Քուվեյթում զբաղվելով ռազմական դիվանագիտությամբ, մոռացել էր իր հիմնական կոչումը` տնտեսական դիվանագիտությունը: Ամենևին: Մշտապես ծանրաբեռնված սեփական երկրի տնտեսական զարգացման հոգսով` նա համոզել է էմիրին ֆինանսական համագործակցության գնալ Ռուսաստանի հետ, որն այդ ժամանակ խոշոր ներդրումների խիստ կարիք ուներ:
ՊՈՂՈՍ ՀԱԿՈԲՈՎ. ՔՉԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ՏՆՏԵՍԱԳԵՏ ԴԻՎԱՆԱԳԵՏ
08.06.2013 \ 23:07 Reads: 1701
Ախալցխայի Սուխլիս գյուղի Հակոբովների ընտանիքը հայտնվեց սովի ճիրաններում: 6-ամյա Պողոսի մայրը թոքախտով անկողին ընկավ և այլևս ոտքի չկանգնեց: Իսկ գյուղում մոլեգնում էր կուլակաթափությունը և կոլեկտիվացումը: Այդ գործով Թիֆլիսից ժամանած հին բոլշևիկ հայազգի Օսիպովը նկատեց սնդիկի պես շարժուն և ժիր Պողոսին: Առաջարկեց հորը երեխային «տալ իրեն»:
-Հետո, ինձ Գիքորի պես տարան քաղաք,- կատակում է Հակոբովը:
ՊՈՂՈՍ ՀԱԿՈԲՈՎ. «ԱՐԱԲԱԳԵՏՆԵՐԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ»
31.05.2013 \ 23:08 Reads: 1801
Սմոլենսկի հրապարակում Պողոս Հակոբովին անվանում են «Արաբագետների կնքահայր»: Անվանումը գոյության իրավունք ունի: Նա քառորդ դար աշխատել է արաբական երկրներում, որից 16-ը` Եգիպտոսում, ղեկավարել է նախարարության Միջին Արևելքի երկրների վարչությունը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՆ-ՄԱՍԵՀՅԱՆ. ԻՐԱՆԱՀԱՅ ԴԵՍՊԱՆԸ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՀԻՆԳ ՇԱՀԵՐԻ ՕՐՈՔ
21.05.2013 \ 00:22 Reads: 6568
1894թ. նա նշանակվում է պարսից Նասեր էդ Դին շահի արքունիքի գլխավոր թարգմանիչ, որով և սկսվում է Մասեհյանի երկարամյա դժվարին ու բարդ դիվանագիտական և թարգմանչական գործունեությունը:
ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՈՐՑՐԵՑ ՆՐԱՆ. ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆ
12.05.2013 \ 00:19 Reads: 2035
Երբ կյանքի վերջին տարիներին աշխատում էր կենտրոնական ապարատում, վարչության պետերից մեկը հեռախոսով հրավիրում է նրան՝ թարգմանելու իր հանդիպումը ինչ-որ դեսպանի հետ: Սերգեյը արժանապատվորեն մերժում է` ասելով, որ ինքը կարճ տաբաթով տղա չէ, իսկ նման մակարդակի թարգմանությունների համար կան երիտասարդ դիվանագետներ: Առաքելյանի ճիշտ, դիվանագիտական էթիկայից բխող պատասխանը պատճառ է դառնում` նրա դեմ տարվող գաղտնի հալածանքի:
1 2 »
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com