ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՐԿՐԻ ՇԱՀԵՐԸ, ԱՆԳԱՄ ԵԹԵ ՆՐԱ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ Է
19.02.2013 \ 01:21 Reads: 2263
Լոյալության սկզբունքների անվերապահ պահպանումը դիվանագիտության ամենամեծ պրոբլեմներից մեկն է, որ գալիս է վաղնջական ժամանակներից: Հաճոյանա՞լ ղեկավարությանը, թե՞ մնալ անաչառ և օբյեկտիվ: Սրանցից ո՞րն է համապատասխանում դիվանագետի լոյալությանը, ո՞րն է պետությանն ավելի օգտակար և անհրաժեշտ: Դեռ Կալյերն է երեք դար առաջ դիվանագետների ուշադրությունը հրավիրել ճշգրիտ ինֆորմացիայի կարևորության վրա: Նա զգուշացրել է. «Չգայթակղվել և չասել այն, ինչը հաճո է կառավարության ականջին, այլ ասել ճշմարտությունը, որքան էլ որ այն դառը լինի»:
ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԿԱՐՈՒՍԵԼԸ` ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՑԻԱ
17.02.2013 \ 02:54 Reads: 2343
-Գնդապետ, Լիբանանը Խորհրդային Միության բարեկամ պետություն է:
–Ի՛նչ լավ է: Երբ վերադառնամ դեսպանություն, անմիջապես կհեռագրեմ Մոսկվա, որպեսզի այնտեղ հանգիստ քնեն,– նույն տոնով պատասխանում է Մնացականյանը:
Այս երկխոսությունը` որպես «Հայկական ռադիոյի» անեկդոտ, երկար պտտվում էր Բեյրութի և Դամասկոսի դիվանագիտական կորպուսներում:
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՏՆԱՀԱՐՈՒՄԸ ՄԱՀԱԲԵՐ Է
13.02.2013 \ 03:18 Reads: 3161
Դեսպաններին նետում են ջրհորը և իրենց հատուկ հակիրճ ոճով ասում. «Ջուրը խմեք, տակի հողն էլ կերեք»:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՌԻՇԵԼՅԵԻ և ՉԵՐՉԻԼԻ ԲԱՆԱՁԵՎՈՒՄՆԵՐԸ
12.02.2013 \ 23:19 Reads: 2301
Կանխարգելիչ դիվանագիտությունը շրջանառության մեջ է դրել Ուինստոն Չերչիլը, որն իր սովորության համաձայն այդ գաղափարը մատուցել է հումորով, ասելով որ դիվանագետի խնդիրը կայանում է նրանում, որ նա կառավարությանը հուշի, թե ինչ տեղի կունենա իրեն հյուրընկալած երկրում մի տարի, հինգ տարի, տաս տարի անց, ապա մի տարի, հինգ տարի, տաս տարի անց բացատրի, թե ինչու իր կանխատեսածը տեղի չունեցավ: Չերչիլը, մնում է Չերչիլ:
«ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ», ԱՍԱՑ ՆԱ ԵՎ ԸՆԿԱՎ ԱՆՇՆՉԱՑԱԾ
11.02.2013 \ 03:18 Reads: 3268
600 ռազմանավ հովհարաձև մխրճվում են Էգեյանի ջրերը` Սամոս-Եվբեա կղզիների երկարությամբ` իրենց հետ տանելով 25 հազար ցամաքային ծանրազեն մարտիկներ, ծովային հետևակ, հեծելազոր, օժանդակ զորքեր, մեծ քանակությամբ պարեն և խմելու ջուր: Զորքերի հրամատարները մեդիացի նենգամիտ ու երեսպաշտ Դատիսը և Սարդեսի սատրապ, արքայի զարմիկ Արտափրենեսն էին:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՆԽՏԻՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
06.02.2013 \ 23:20 Reads: 2314
Դիվանագիտությունը գիտություն է, դիվանագիտությունը արվեստ է, բազմապրոֆիլ եւ բազմաշերտ ֆենոմեն, որը մի մարդու` պետության ղեկավարի մենաշնորհն է: Նրա անմիջական ղեկավարության տակ է գործում արտաքին գործերի նախարարությունը: Առանձին դեպքերում գործադիր օրգաններին եւ կառավարության անդամներին ևս հանձնարարվում է միջազգային բնույթի կոնկրետ խնդիրների լուծումը: Դիվանագիտությունը սովորաբար փակ է մասսաների համար, հեռու նրանց տեսադաշտից:
ՌՈՒՍԱԿԱՆ «ՄՈՒԺԻ՞Կ», ԹԵ՞ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՐԻՍՏՈԿՐԱՏ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀՈՎԱԿԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 4-րդ)
05.02.2013 \ 15:58 Reads: 2408
Հունգարական սինդրոմը Կանադայում սկսում է աստիճանաբար մարել: Պետական շրջաններում եւ դիվանագիտական կորպուսում ծայր են առնում լուրեր, որ «նոր դեսպանը այնքան էլ նման չէ մյուս ռուսներին», ավելի շուտ հիշեցնում է ֆրանսիական արիստոկրատ. տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներին, բարեկիրթ է, համակրելի, հագնվում է անթերի, կինը երիտասարդ է, գեղեցիկ, երկուսն էլ արվեստներ սիրող եւ գնահատող են:
ԱԹԵՆՔԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ
04.02.2013 \ 03:19 Reads: 2440
Ք. ա. 507 թվականին աթենացիները պատվիրակություն են ուղարկում պարսիկների մոտ` խնդրելով նրանց օգնությունը Սպարտային հնազանդեցնելու համար: Դա Աթենքի դիվանագիտության ճակատագրական, աններելի վրիպումներից էր:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԱՐՎԵ՞ՍՏ, ԱՐՀԵ՞ՍՏ, ԹԵ՞ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
03.02.2013 \ 01:23 Reads: 7150
Դիվանագիտություն. արվե՞ստ, արհե՞ստ, թե՞ գիտություն. Այս հարցը վերջերս, հանդիպման ժամանակ, ուղղեցի ‹‹Այբ›› դպրոցի ավարտական դասարանների աշակերտներին, որոնք պատրաստվում են ուսումը շարունակել միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում: Աշակերտներից երկուսը պատասխանեցին, որ դիվանագիտությունն արվեստ է, մեկն այն անվանեց արհեստ, ոչ մեկը այն չանվանեց գիտություն, մնացած երեսունհինգի կարծիքով դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները մեկ ամբողջականությունն են հանդիսանում:
ԻՆՉՈ՞Ւ ԿԱՄ ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ԴԻՎԱՆԱԳԵՏ
28.01.2013 \ 23:20 Reads: 9199
Կասկածից դուրս է, որ դիվանագիտության օգնությամբ դեպի գեղեցիկ կյանք տանող ճանապարհը փշոտ է եւ դժվարանց: Եվ ոչ ոք, ո’չ դպրոցներում, ո’չ էլ բուհերում չի խոսում այդ մասին: Իսկ մատաղ սերնդի ողջ ինֆորմացիան գալիս է ֆիլմերից, պատկերազարդ ամսագրերից, բեստսելլերներից, որոնցում դիվանագիտությունը ներկայացված է որպես ռաուտների եւ ցնցող ընդունելությունների անվերջանալի շարան, շքեղ վիլլաներ, վերջին մակնիշի մեքենաներ, մի խոսքով՝ տոն, որը միշտ քեզ հետ է: Սակայն երիտասարդները պետք է տեղեկացվեն, որ այսօրվա հայ դիվանագետի համար նման շիկ և շքեղ կյանքը, դեռեւս պատրանք է: Չէի ցանկանա նրանց հուսախաբ անել, բայց համեմատության համար ասեմ, որ Բեյրութում ՀՀ դեսպանի իմ աշխատավարձը կազմում էր ամսական 1800 ամերիկյան դոլար...
ԱՐՏԱՔՍՈՒՄԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՔՍՈՐԻ ՏԵՍԱԿ
26.01.2013 \ 03:20 Reads: 3334
Արտաքսումն Աթենքի դեմոկրատական համակարգի հատուկ ինստիտուտներից էր: Ունենալով ավելի շուտ քաղաքական, քան իրավական բնույթ, այն կիրառվում էր աթենացու նկատմամբ` երկրից վտարելու նպատակով (առանց դատավարույթի): Դա կանխարգելիչ օրենք էր, որը ոչ թե պատժում էր զանցանքը, այլ բացառում էր այն:
ՆԱ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ԽԱԲԵՑ ԱՍՏԾՈՒՆ, ԻՍԿ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋՈՒՄ ԽԱԲԵՑ ՆԱԵՎ ՍԱՏԱՆԱՅԻՆ…
23.01.2013 \ 15:50 Reads: 5658
Այսօրվա դիվանագետները շատ բան ունեն ընդօրինակելու Թալեյրանից` նրա ջանասիրությունը, սուր դիտողականությունը, վերլուծելու ունակությունը: Այսօրվա դիվանագետը պետք է կարողանա Թալեյրանի նման արագ կողմնորոշվել, ուշադիր լսել, լինել քաղաքավարի, սիրալիր ու հավասարակշռված:
ԱՌԱՋԻՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԱՍՏՂԸ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀՈՎԱԿԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 1-ին)
16.01.2013 \ 15:54 Reads: 3359
1972թ. Ֆրանսիայում հրատարակված ‹‹L’Armenié›› տեղեկագիրը աշխարհի երեւելի հայերի` Անաստաս Միկոյանի, Վիկտոր Համբարձումյանի, Արտեմ Ալիխանյանի, Արամ Խաչատրյանի, Անրի Թրուայայի, Վիլյամ Սարոյանի, Գառզուի, Գալուստ Գյուլբենկյանի եւ կարդինալ Աղաջանյանի կողքին նշում է դիվանագետ Համազասպ Հարությունյանի անունը: Նա դասվում է Չիչերինի, Կարախանի, Կոլոնտայի, Լիտվինովի, Գրոմիկոյի, Վինոգրադովի, Զորինի, Տրոյանովսկու եւ խորհրդային մյուս ականավոր դիվանագետների շարքին:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳԻՏՆԱԿԱՆԸ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀՈՎԱԿԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 2-րդ)
16.01.2013 \ 15:53 Reads: 3125
Մոսկվայում ի հայտ են գալիս Համազասպ Հովակիմի Հարությունյանի ցայտուն գիտական ունակությունները: Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո նա աշխատում է Կոմունիստական ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ համաշխարհային քաղաքականության ինստիտուտում, կարճ ժամանակահատվածում դառնալով բաժնի վարիչ:
« 1 2 ... 23 24 25 26 »
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com