ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
19.03.2020 \ 00:25 Reads: 1499
Անժխտելի է Դիանա Աբգարի մեծ ավանդը հայ-ճապոնական բարիդրացիական հարաբերությունների կայացման գործում։Թողնելով իր աշխատանքը՝ նա անձամբ է գնացել ճապոնական իշխանությունների և հյուպատոսների մոտ՝ փախստական հայերի փաստաթղթերի խնդիրները կարգավորելու և նրանց ճանապարհորդությունը դյուրացնելու համար։ Պատահական չէ, որ Երևանի զբոսայգիներից մեկը կրելու է նրա անունը։
DIPLOMAT.AM-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
12.03.2020 \ 01:23 Reads: 1069
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար, Diplomat.am-ի երկարամյա գործընկեր և «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ, ք․գ․թ․ Մհեր Սահակյանն ընտրվել է Միջազգային խաղաղության ինստիտուտի Խորհրդականների խորհրդի անդամ։ Այս հեղինակավոր կազմակերպությունը ստեղծվել է 1959 թվականին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։
«ՆԱՄԱԿ ԱՆՆԸ ՖՐԱՆԿԻՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
12.03.2020 \ 01:12 Reads: 1040
«Սովորել Աննը Ֆրանկի հետ» ծրագրի շրջանակներում Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հայկական գրադարանային ասոցիացիան, ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, կազմակերպում են «Նամակ Աննը Ֆրանկին» խորագրով շարադրությունների մրցույթ։
ՓՈՒԼԵՐՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
06.03.2020 \ 00:50 Reads: 1128
Փուլերով բանակցության եղանակն ունի 35 տարվա պատմություն: Դրա սկզբնաղբյուրն են հանդիսացել բանակցության ամբողջ գործընթացի դիտարկումները: Եթե կարողանում եք որոշել այն վարվելաձևերը, որոնք մյուսներից ավելի արդյունավետ են, ապա վարժանքի միջոցով հնարավոր է մեծացնել ձեր գործողությունների արդյունավետությունը:
ՉԻՆԱԿԱՆ ՍՏՐԱՏԱԳԵՄԱՆԵՐԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ
21.02.2020 \ 11:41 Reads: 5068
Ստրատագեման գործողության ալգորիթմ է քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական և անձնական նպատակներին հասնելու համար: Չինական ստրատագեմային մոդելը հիմնված է ինտելեկտուալ որոգայթների և պարադոքսալ, ոչ սովորական տակտիկական կոմբինացիաների վրա, որոնք խաղարկվում են գլխավորապես դիվանագիտական բանակցությունների ժամանակ:
ՄԱՐՄՆԻ ԼԵԶՎԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
19.02.2020 \ 14:07 Reads: 1222
Ճապոնիայում դուք պետք է ուշադիր հետևեք ձեր կոշիկների վիճակին: Կոշիկները պետք է լինեն նոր և անթերի մաքրված: Ամեն անգամ, երբ ճապոնացին խոնարհում է կատարում, նա ուշադրություն է դարձնում ձեր կոշիկներին:
ԼՅՈՒԴՈՎԻԿՈՍ XV-Ի ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
02.02.2020 \ 22:51 Reads: 1155
1723թ. հոկտեմբերի 1-ին Լյուդովիկոսը հայտարարվում է չափահաս, սակայն նա չի կառավարում երկիրը. ռեգենտությունը շարունակում է Ֆիլիպ Օռլեանցին, նրա մահվանից հետո ամբողջ իշխանությունն անցավ Բուրբոնի դքսին։ Նկատի ունենալով Լյուդովիկոսի թույլ առողջական վիճակը՝ Ֆիլիպ V-ը ոչ մի քայլի չդիմեց ֆրանսիական գահը զավթելու համար։ Զգուշանալով սրանից՝ Բուրբոնի դուքսը նախաձեռնեց թագավորի ամուսնությունը. թագավորն ամուսնացավ Մարիա Լեշչինսկու հետ, ով Լեհաստանի նախկին թագավոր Ստանիսլավ Լեշչինսկու դուստրն էր։
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ և ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
24.01.2020 \ 21:05 Reads: 1027
Պետական կառավարման համակարգը ներառում է քաղաքական և վարչական միավորներ, որոնք էլ ձևավորում են հանրային քաղաքականությունը: Որոշում ընդունող սուբյեկտները կախված են երկրի կառավարման ձևից:
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
08.01.2020 \ 10:26 Reads: 1683
Արտաքին գործերի նախարարությունը առավել հին նախարարություններից է բոլոր երկրներում: Այն ունի մի քանի հիմնական գործառույթներ՝ երկրի ներկայացում արտասահմանում և միջազգային հարթակներում, տեղեկատվություն դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցիչների միջոցով, վերլուծություններ և առաջարկություններ, խորհրդատվություն և առաջարկություններ երկրում բարձրագույն որոշումներ ընդունող անձանց:
ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՁՄԵՌ ՊԱՊԻ ՀԱԳՈՒՍՏՈՎ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ
13.12.2019 \ 20:24 Reads: 2396
«Ցանկությունների տոնածառ» անվանումով բարեգործական նախաձեռնության գաղափարը հետևյալն է՝ հաշմանդամ կամ սոցիալապես անապահով երեխաները գրում են իրենց ցանկությունները, թե ինչ են ուզում նվեր ստանալ Ձմեռ պապից և այդ նամակը կախում Եկատերինբուրգի 170 խանութներում տեղադրված տոնածառերի վրա: Այդ նամակները կարդում են միջոցառմանը նախօրոք հրավիրված պաշտոնյաները կամ տարբեր ոլորտների հայտնի գործիչները, պատրաստում նվերները և Ամանորին Ձմեռ պապի հագուստով այցելում այդ երեխաներին և հանձնում նրանց ցանկացած նվերները:
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ և ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
13.10.2019 \ 19:17 Reads: 1792
Սույն աշխատությունում ներկայացված են հյուպատոսական հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ նախադրյալները, հաստատման ձևերը:Այս գլխում խոսվում է հյուպատոսական հիմնարկությունների բացման և հյուպատոսական շրջանի մասին, ներկայացված են նաև բոլոր այն իրավիճակները, որոնց դեպքում կարող է տեղի ունենալ հյուպատոսական հարաբերությունների դադարեցում:Այնուհետև անդրադարձ է կատարվում հյուպատոսների նշանակման կարգին, հյուպատոսական անձնակազմին և հյուպատոսական կորպուսին:
ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՄՖԼԵՏ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾ ՀԵՐՄԵՍԻ ՄԱՍԻՆ
12.09.2019 \ 14:38 Reads: 2779
Դիվանագիտությունը ծնունդ  է առել և ձևավորվել անտիկ ժամանակներում դիցաբանության, բազմաստվածության, հեթանոսական կրոնների պայմաններում ու թելադրանքով։ Իսկ Անտիկ աշխարհում աստվածները շատ-շատ էին։ Նրանք միանգամայն մոտ էին մարդկանց, խառնվում էին նրանց գործերին, չէին տարբերվում նրանցից՝ միայն թե հրաշագործ էին, մեկ էլ՝ անմահ։ Աստվածները նման էին մարդկանց, ունեին իրենց թուլությունները՝ սիրային արկածախնդրութուններ, ամուսնական դավաճանություններ, երդմնադրժություն, էրոտիկա...
ԽՈՐՀՈՒՐԴ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ. «ԼՍԻ'Ր ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ, ԽՈՍԻ'Ր ՄԵԿ ԱՆԳԱՄ»
08.09.2019 \ 23:38 Reads: 1683
Հույն նշանավոր փիլիսոփա և պատմիչ Պլուտարքոսը սույն հայտնի աֆորիզմը պայմանավորում է այն հանգամանքով, որ «մարդ արարածն  ունի երկու ականջ և մեկ բերան»։  Հետո նա մի ողջ տեսություն է զարգացնում լռելու, լսելու և շաղակրատելու վերաբերյալ իր «Շատախոսության մասին» հայտնի տրակտատում։ Շաղակրատանքն ու բարբաջանքը համարելով մեծագույն չարիք այդ արատներն ունեցողի և շրջապատի համար՝ Պլուտարքոսն այն միտքն է հայտնում, որ բնությունը մարդու մեջ ոչինչ այնպես չի սահմանափակում, ինչպես լեզուն՝ «դրա առաջ տեղավորելով ատամների պահակախումբ»։
ՉԻՆԱԿԱՆ «Master Class» ՀԱՅ, ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ, ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
03.09.2019 \ 14:03 Reads: 2136
Անհիշելի ժամանակներից  չինացիները ստեղծել են ռազմավարական հայեցակարգ՝ դոկտրինա, որն ամփոփված է այսպես կոչված ստրատագեմաների բանաձևերում։ Դրանք 36 են, և  այսօր էլ չեն կորցրել իրենց,  այժմէականությունը,  ակտիվորեն գործում են միջազգային հարաբերություններում։ Հոդվածում անդրադարձ է կատարվում ընդամենը մի քանի ստրատագեմաներին (NN 5, 9, 10, 14), որոնք Թուրքիան կիրառել և ներկայում փորձում է կիրառել հարևան պետությունների` այդ թվում Հայաստանի հետ իր հարաբերություններում:
1 2 3 ... 25 26 »
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com