ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՄԲԻՈՆ
ՁԻԵՐԻ, ԷՇԵՐԻ ՈՒ ՔԱՄՈՒՑ ՔՇՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ․ ՊԱՏԱՍԽԱՆ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
09.06.2020 \ 10:56 Reads: 31890
Իմ՝ օրերս հրապարակած «Ձիերին գետանցին չեն փոխում» հոդվածի առիթով մեծարգո պարոն Սամվել Ֆարմանյանի անհասցե դիտողության կապակցությամբ, կցանկանայի նշել։ Միանգամայն համաձայն եմ պարոն Ֆարմանյանի հետ, որ գեներալ Լեբեդը «հայ ժողովրդի ու արցախյան գոյամարտի մեծ բարեկամ էր»։  90-ականների կեսերին աշխատել եմ նրա մոսկովյան Սոսնովի Բոռի ստրատեգիական հետազոտությունների կենտրոնում՝ որպես վերլուծաբան,  որտեղ  շատ բան եմ սովորել գեներալից և մյուս գործընկերներից։ Հետո սկսել եմ տարբերել ձիերին էշերից, ինչպես նաև ճանաչել  ավանակի նմանվող մարդկանց։
ՉԻՆԱԿԱՆ ՍՏՐԱՏԱԳԵՄԱՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ
01.06.2020 \ 14:00 Reads: 1828
Մի քանի օգտատերեր, կարդալով չինական ստրատագեմաների մասին իմ հոդվածները, խնդրում են կրկին անդրադառնալ դրանց, հավանաբար Չինաստանի նկատմամբ Հայաստանում աճող հետաքրքրությունների ազդեցության տակ։ Սիրով կատարում եմ խնդրանքը։ Ստրատագեման,  չինարեն՝ չժիմոու, մոուլյումե, ցէլյուե, ֆանլյուե, չինական ռազմավարական  պլան է, որում հակառակորդի համար թաքնված է որևէ մի ծուղակ և խորամանկություն։ Ստրատագեման, ինչը ներառում է և' հնարամտություն, և'  խելացիություն, և' ճարպկություն, ծնվել է վաղնջական ժամանակներում  և շաղկապված է ռազմական ու դիվանագիտական գործառույթների հետ։
ԻՐԱՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ
22.04.2020 \ 19:29 Reads: 966
Նոր կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո Իրանում և Հայաստանում, ՀՀ դեսպանության քայլերի, համավարակի բռնկումից հետո երկու երկրների իրավիճակի, և համավարակի ընթացքում երկու երկրների հարաբերությունների հեռանկարի, և այն մասին թե Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները ինչքանով են կարող խոչընդոտել Իրան-Հայաստան առեւտրական կապերին, Թեհրանի հայկական «ԱԼԻՔ» օրաթերթի լրագրող Կարինե Դավթյանը հարցազրույց է ունեցել Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
27.01.2020 \ 18:20 Reads: 1053
Մասնակիցների փոքրաքանակ կազմով կոնֆերանսները սահմանափակվում են նախագահողի ընտրությամբ և քարտուղարության ստեղծմամբ, մինչդեռ մասնակիցների լայն շրջանակ ունեցողները բավականին բարդ կազմակերպական կառուցվածք ունեն՝ նախագահող, կոմիտեներ, ենթակոմիտեներ, աշխատանքային խմբեր, քարտուղարություն: Կոնֆերանսները սովորաբար ավարտվում են Եզրափակիչ ակտի ընդունմամբ, որը պարունակում է նրանց աշխատանքների արդյունքները և ընդունած որոշումների տեքստերը:
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱԼԻԵՎԸ ԳԱՐՇԵԼԻ ԶԱԶՐԱՆՔ ԹԱՓԵՑ ՄԵՐ ԳԼԽԻՆ, ԻՍԿ ՄԵՆՔ ՀԱՄԵՍՏՈՐԵՆ ԼՌԵՑԻՆՔ
04.10.2019 \ 13:34 Reads: 2742
Սակայն այդ գոհունակությունը փոխակերպվում է խորը ֆրուստրացիայի, երբ ծանոթանում ես հոկտեմբերի 3-ին   Սոչիում կայացած հայտնի «Վալդայ» բանավեճային ակումբի 16-րդ նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտասանած ճառին։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԿՄԱՆ ԵՎ ԽՈՐՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
27.06.2018 \ 01:14 Reads: 1639
Թավշյա հեղափոխության երկրորդ փուլը կառավարությունը հիմնականում ուղղորդեց ամենաբարդ, իր համար ամենավտանգավոր խնդրի լուծմանը` կոռուպցիայի վերացմանը, որը քառորդ դար եղել է տապալված ռեժիմի հուսալի և փորձված զենքը, նրա Reson d'être, իմա` գոյության իմաստը և հիմքերի հիմքը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
08.05.2018 \ 16:49 Reads: 4010
Գրեթե 40 օրվա քաղաքական և փողոցային պայքարի արդյունքում ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հանրության աջակցությամբ դառնալ ՀՀ վարչապետ և ստանձնել կառավարության ղեկը: Այս առիթով, Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը շնորհավորում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև հայ ժողովրդին ընդհանրապես՝ սկզբունքային պայքարի և ժողովրդավարական հաղթանակի համար: Այս հաղթանակը ցույց տվեց, որ իրավամբ՝ Ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է:
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
05.05.2018 \ 20:12 Reads: 3406
2018թ. ապրիլի 19-ից-20-ը Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում կայացավ միջազգային գիտաժողով՝ նվիրված Կորեայի վերաբերյալ հետազոտություններին։
ԴԵՍՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆ Է ԱՐՏԵՐԿՐՈՒՄ (ՆՈՐ ԽՆԴԻՐ)
28.10.2017 \ 22:34 Reads: 2075
Դիվանագետների իշխանությանը վերաբերող խնդիրների շարքում կարևորներից և չուսումնասիրվածներից մեկը դեսպանների  իշխանության ձևի ու ծավալի, դեսպանընկալ  երկրների կառավարման ձևի ու ոճի էական տարբերություններն են: Այդ երկրները կարող են լինել միապետական, հանրապետական, ավտորիտար, դեմոկրատական և այլն։
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ և ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԻ ՎԱՐԿԱԾԻ և ԽՆԴՐԻ ԷԹՆՈԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
13.09.2017 \ 01:04 Reads: 3986
Պետության արտաքին քաղաքականության և դիվանագիտության իրագործման մեջ կարևոր նշանակություն ունի նաև պատմությունը, որն ամեն ազգ, ամեն էթնոս աղավաղում է` չմոռանալով աղավաղել մյուս ազգերի պատմությունը, որոնց նկատմամբ ունի  հատուկ, բացասական դիրքորոշում։ Արդյունքում այդ ազգերին վերագրվում են բացասական հատկանիշներ և արգահատելի էթնիկական նշաններ։ Այլոց պատմությունը չարանենգորեն աղավաղող և կեղծող պետությունները ճգնում են սուբլիմացնել սեփական պատմությունը և իրենց գործիչներին, իսկ երբ այդ կեղծարարները չունեն առանձնակի նվաճումներ, ապա նրանց սուբլիմացիան ընդունում է այլանդակ և պաթոլոգիական ձևեր։
ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆՔԱԿՏԵԼԻ ԳՈՐԾՈՆ
01.09.2017 \ 11:55 Reads: 3857
ՆՈՐ ԽՈՐԱԳԻՐ՝ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՆԿՅՈՒՆ.
Հզոր ռազմական ներուժ ունեցող ոչ մի գերտերություն չի ցանկանում անցնել ռուբիկոնը և սեղմել կործանարար սարքի կոճակը։ Եվ, վերջին հաշվով, շահում է խելացի ուժ գործադրող կողմը, որի ամենաարդյունավետ միջոցը կատալիզատորային դիվանագիտությունն է։ Դիվանագիտության նոր մեթոդների և մեթոդոլոգիայի ուսումնասիրությունը գալիս է ապացուցելու, որ ՀՀ ազգային անվտանգության ապահովման համար բացի ռազմական, տնտեսական, սոցիալական, գաղափարախոսական գործոններից գերկարևոր է կատալիզատորային դիվանագիտության ակտիվ կիրառումը հանրապետության արտաքին քաղաքականությունում և միջազգային հարաբերություններում։ 
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com