ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՏԱՍԵՎԵՌՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎՐԱ
14.05.2015 \ 23:24 Reads: 2823
Նախագահը պարզաբանեց, որ ինքը չի ասել, թե Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից: Նա պարզապես հայտարարել է, որ Հայաստանը նման պահանջ չի ներկայացրել և ավելացրեց. «Մենք իրավունք չունենք ասելու, որ Թուրքիայից տարածքային պահանջներ չունենք: Միաժամանակ մենք իրավունք չունենք ասելու, որ նման պահանջներ ունենք»: Նախագահը հավելեց, որ «Սփյուռքի հայկական կուսակցություններն ազատ են նման պահանջներ ներկայացնելու համար:
ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾ ԽԱՂ Է, ՈՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐ
04.05.2015 \ 15:33 Reads: 4569
Այն բուռն ռեակցիան, որն առաջացրեց 100-ամյա տարելիցը իր գերազանց կազմակերպված միջոցառումերով, ունի և՛ բարոյական, և՛ քաղաքական ասպեկտներ: Մեծ նշանակություն ունեցան, անշուշտ, Հռոմի պապի և Եվրախորհրդարանի խոսքը ցեղասպանության ճանաչման և գնահատանքի գործում: Ես կկարևորեի այն հանգամանքը, որ Հայոց Մեծ եղեռնը, չնայած մեկդարյա անցյալին, ընդունեց համամարդկային, տիեզերական բնույթ, համեմատվեց ֆաշիզմի, ստալինիզմի, արդի ահաբեկչության և մարդկության դեմ գործվող հանցանքների հետ: Սա շատ կարևոր է:
 
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
04.05.2015 \ 11:13 Reads: 2533
Հայոց ցեղասպանության հիշատակման հիմնական միջոցառումները տեղի ունեցան Նանջինգ քաղաքում: Նանջինգն ընտրված էր, որպես ցեղասպանության հիշատակման կենտրոն, քանի որ 1937թ. ճապոնացիները Նանջինգում կոտորել են 300.000 չինացիների և այս առումով հայերին ու չինացիներին միավորող նմանատիպ վիշտ կար: Ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, այպես էլ Նանջինգի կոտորածների դեպքում՝ կազմակերպիչները չեն ընդունում իրենց մեղավորությունը:
ԻՆՉՈՒ՞ ԻՍՐԱՅԵԼԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
27.04.2015 \ 02:18 Reads: 4119
Կփորձենք առանց երկու ժողովուրդների պատմական, կրոնաքաղաքակրթական և էթնոհեգաբական նրբությունների մեջ մտնելու, տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացների տեսանկյունից թվարկել այն պատճառները, որոնք խոչընդոտում են Թել Ավիվի կողմից  հայոց  ցեղասպանության ճանաչմանը: 
ՈՒՂԵՐՁ՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ
24.04.2015 \ 14:45 Reads: 1176
Մենք համոզված ենք, որ ցեղասպանության համընդհանուր ճանաչումը անշրջելի և անկասելի գործընթաց է, որին հաջորդելու են պահանջատիրության ու փոխհատուցման հարցի արդարացի լուծումը` որպես մարդու իրավունքների, խղճի, ազատության և արդարության գաղափարների հաղթանակ:
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄԻԱՑԵԼ Է ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
24.04.2015 \ 14:40 Reads: 1294
Ես կիսում եմ ավելի քան մեկ և կես միլիոն մարդու կյանք խլած այս ողբեգության զոհերի երեխաների, թոռների և հետնորդների վիշտը»,- ավելացրել է գլխավոր քարտուղարը: «Խիզախության և դիմակայության այս օրինակը պետք է մեզ համար ներշնչանք դառնա, քանի որ ինչպես ապագա սերունդները, այնպես էլ մենք ինքներս շատ ավելին կկորցնենք, եթե հարկադրված տեղի տանք այն մարտահրավերների չափերին, բազմազանությանը և բարդությանը, որոնց այսօր առերեսվում է աշխարհը:
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
24.04.2015 \ 14:25 Reads: 1096
ԱՄՆ ֆինանսների քարտուղար Ջեյքոբ Լյուն նշել է, որ իր համար մեծ պատիվ է ապրիլի 24-ին ներկայացնել ԱՄՆ Նախագահին և ամերիկյան ժողովրդին Հայաստանում։
ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԶՆԻՆ
17.04.2015 \ 22:02 Reads: 2344
Ընդունում եմ, որ  Ձեր պարտքն է բրիտանական հպատակներին հիշելը: Բայց Դուք էլ պիտի ընդունեք, որ նաև պարտք ունեք Բրիտանական կայսրության քաղաքականության զոհերի՝ հայերի  հանդեպ: Եթե Բրիտանական կայսրությունը 19-րդ դարում մի քանի անգամ կանխած չլիներ Օսմանյան կայսրության տրոհումը, ապա հայերը չէին ենթարկվի ցեղասպանության ու երջանիկ կապրեին իրենց հազարամյա հայրենիքի մեջ ու ամեն ապրիլի 24-ին չէին մորմոքի իրենց կորուստը:
«ՎԱՏԻԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԸ
17.04.2015 \ 21:48 Reads: 2946
Իրավամբ, Վատիկանը ազդանշեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով նախաձեռնված նշումների ամենից տարողունակ եւ միջազգային մակարդակի վրա ամենից արձագանքող հանգրվանը: Մինչ այժմ: Սա նշանակում է, որ առնվազն միեւնույն բարձրակետի վրա մնացող այլ կարեւոր իրադարձություններ եւս կիրականանան մինչեւ ապրիլի 24-ը:
ՀԱՅԵՐԸ ՊԵՏՔ Է «ԱՄՈԹԻ ՊԱՏ» ԿԱՌՈՒՑԵՆ` ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԳԱԼԻՊՈԼԻ ԳՆԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
14.04.2015 \ 23:04 Reads: 1516
Հայ ժողովուրդը պետք է «Ամոթի պատ» կառուցի և վրան արձանագրի աշխարհի բոլոր ղեկավարների անունները, որոնք կլինեն Գալիպոլիում ապրիլի 24-ին...  Իսկ ո՞վ է ավելի մեղավոր: Նախագահ Էրդողա՞նը, որ երբեք խղճի խայթ չի ունեցել մարդու իրավունքների խախտման համար, թե՞ օտարերկրյա պաշտոնյաները, որոնք կմասնակցեն նրա սարքած խեղկատակությանը:
ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՑՆՑԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԵԴԻԱԴԱՇՏԸ
13.04.2015 \ 23:15 Reads: 2994
Մեկնաբանություններ արել են նաև թուրք ընթերցողները՝ նշելով, որ թուրքական դիվանագիտությունը ծանր պարտություն է կրում այս պայքարում՝ Էրդողանին հեգնանքով անվանելով աշխարհի առաջնորդ և կոչ անելով մեծ-մեծ խոսելու փոխարեն գործ անել: Կարևոր ձեռքբերումների շարքում, սակայն, թուրք հասարակության լոյալ վերաբերմունքն է Հայաստանին ու հայ ժողովրդին: Օրեցօր շատանում է ցեղասպանությունը պատմական փաստ համարող և իր պապերի հանցանքի համար ներողություն խնդրող մարդկանց թիվը:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 3 ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ ԲՈՒՆԴԵՍԹԱԳՈՒՄ. TAGESSPIEGEL
10.04.2015 \ 11:34 Reads: 1272
Հեղինակներ  Քորդուլա Օյբելն ու Հանս Մոնաթն իրենց «Մեծ կոալիցիան չի ցանկանում ընդհարվել Էրդողանի հետ» խորագրով հոդվածում փաստում են, որ իշխող քրիստոնեա-դեմոկրատներն ու սոցիալ- դեմոկրատները Բունդեսթագում խուսափում են Ցեղասպանությունն իր անունով կոչել:
ԶԼՄ-ՆԵՐԻՆ ԿԱՇԱՌԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԻՏՈՒՄ Է. ՎԻԼԻ ՎԱՅՆԵՐ
01.04.2015 \ 19:31 Reads: 3177
Ընտրված է բավական պարզունակ մարտավարություն` Հայաստանի և հայ ժողովրդի դեմ տրամադրել Իրանի նկատմամբ հստակ բացասական ընկալում ունեցող լսարանին: Իրականությունը, սակայն, այն է, որ Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները Իրանի հետ ուղղված չեն և չեն էլ կարող ուղղված լինել որևիցե երրորդ երկրի դեմ: Հանգամանք, որը վաղուց արդեն ակնհայտ է աշխարհի համար:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՀ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՌԻԹԸ
29.03.2015 \ 21:46 Reads: 1224
Այս հանգրվանի էականը մեզ համար այլ ուղերձ եւս ունի: Այսպես, եթե մանրադիտակի տակ բերենք բանաձեւը, այնտեղ կնկատենք, որ հույների եւ ասորիների ցեղասպանությունները անառարկելիորեն ամբողջացնում են ցեղասպանության ուխտի բանաձեւած կետերը: Մարդկության դեմ կատարված հանցագործությունների վաղեմության ժամկետի անընդունելիության ընդգծումը պարզ է, որ վերաբերում է նաեւ Հայոց ցեղասպանությանը, եւ այս պահին նման շեշտադրումը լուսաբանելն ավելի քան ըմբռնելի է: Նոր չէ նաեւ հայ, հույն եւ ասորի ժողովուրդների պատմական բարեկամության գիտակցումը:
10 ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՆ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
25.03.2015 \ 13:56 Reads: 5734
Նախագահ Օբաման կարող է հիմք դնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը՝ հիմնված ճշմարտության և արդարության վրա, համահունչ Ներկայացուցիչների պալատում սպասվող բանաձևին և իր նախորդ ապրիլքսանչորսյան ուղերձներին՝ հայտարարելով, որ «փաստերի լիարժեք, անկեղծ ու արդարացի ճանաչումը բխում է բոլորիս շահերից»: Նախագահ Օբամայի այցը նաև կխրախուսի մարդու իրավունքների թուրք պաշտպաններին՝ շարունակելու իրենց դժվարին աշխատանքը՝ օժանդակելու Թուրքիայի կառավարությանը՝ հաշվի նստելու իր անցյալի ամենամութ էջերի հետ:
ԱՆՑՅԱԼ ՇԱԲԱԹ ՆՅՈՒ ՅՈՐՔԸ ՄԻ ՔԱՆԻ ՕՐՈՎ ՎԵՐԱԾՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ
20.03.2015 \ 14:17 Reads: 1412
Նույն շաբաթավերջին Նյու Յորքում տեղի ունեցավ  Հայոց ցեղասպանության հարյուրամյակի «Պատասխանատվություն 2015» համաժողովը, որը տևեց երեք օր և որի աշխատանքներին մասնակցեցին շուրջ 50  հանրահայտ մտավորականներ, իրավաբաններ, գրողներ, արվեստագետներ, լրագրողներ և հասարակական գործիչներ ամբողջ աշխարհից, որոնք լուսաբանեցին հարցերի լայն շրջանակ կապված տարբեր ցեղասպանությունների հետ:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ ԲԱԶՄԱՎԵԿՏՈՐԱՅԻՆ ԴԻՏԱԿԵՏԵՐ
19.03.2015 \ 15:14 Reads: 2536
Խնդիրը կենտրոնանում  է նշման տարողության, ոչ հայկական` պետական, հասարակական, զանգվածային առավելագույն շրջանակներ ներգրավելու վրա: Եւ այս առումով, պարզ է, որ հայ մարդը սպասում է առավելագույն հնարավորը, թե՛ իբրեւ բարձրորակ, թե՛ իբրեւ յուրահատուկ եւ թե՛ իբրեւ արձագանքում ապահովող հսկայածավալ միջոցառումների շարք:
«ՊՈՒՏԻՆԸ ՉԷՐ ԳՆԱ ԹՈՒՐՔԻԱ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄԵՐ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է»
17.03.2015 \ 00:30 Reads: 1852
«Մենք, վերջիվերջո, մի օր, առանց միջնորդների մեր պահանջագիրը պետք է ներկայացնենք թուրքական իշխանություններին և որպեսզի իրավական հենքը ճիշտ լինի, դրա համար պետք է հստակ կազմակերպություն, որը իրավունք կունենա այդ պահանջագիրը ներկայացնելու»,-նշել է բանախոսը:
ԿՅԱՆՔԻ ԾԱՂԻԿԸ՝ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ, ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ՄԻՋՈՑ
13.03.2015 \ 12:00 Reads: 6304
Անմոռուկ ծաղկի մասին գերմանական լեգենդն ասում է՝ երբ Աստված անուններ ու գույներ տվեց ծաղիկներին, տրորված մի ծաղիկ շշնջաց. «Ինձ մի մոռացիր, Տեր», և Արարիչն իր մոտ մնացած մանուշակագույնով ներկեց ծաղիկը՝ նրան տալով անմոռուկ անվանումը՝ որպես հավերժ հիշողության խորհրդանիշ:
ԻՆՉՈ՞Ւ Է ՊՈԼՍՈ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ԳՈՐԾՈՒՄ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ՝ 120%-ՈՎ ԹԱՆԿԱՑՆԵԼՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11.03.2015 \ 22:07 Reads: 2086
Հուղարկավորության համար այժմ պետք է վճարել 1000 թուրքական լիրա՝ մոտ 450 դոլար, ամուսնության համար պահանջվում է 1525 թուրքական լիրա՝ մոտ 700 դոլար, եպիսկոպոսի մասնակցությամբ մկրտության արարողության համար ցանկացողները պետք է վճարեն 3600 թուրքական լիրա, որը համարժեք է 2200 դոլարի:
ՋՈՐՋ ՔԼՈՒՆԻՆ ԵՎ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՅՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ 100 LIVES ՆԱԽԱԳԻԾԸ
11.03.2015 \ 14:38 Reads: 17280
Աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունիի մասնակցությամբ մարտի 11-ին մեկնարկել է 100 LIVES նախաձեռնությունը՝ երախտագիտություն արտահայտելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց հերոսական ջանքերի շնորհիվ 100 տարի առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ, փրկվեցին բազմաթիվ հայեր:
ԻՆՉՈ՞Ւ Է «ԱՄԵՐԻԿԱՆԱ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԱՐԳԵԼՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՊԻԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ
11.03.2015 \ 12:08 Reads: 1599
Այդ երեք հայերի բիզնեսի բացման օրը՝ փետրվարի 12-ին, «Ամերիկանայի» ղեկավարությունն անսպասելիորեն հայտնեց նրանց, որ վաճառասեղանից հեռացնեն բողոքի բոլոր պատկերները: Չնայած վաճառասեղանի վրա բողոքի որևէ պատկեր չկար, բացառությամբ վաճառքում առկա շապիկներով մարդկանց պաստառների, Չուլջյանը տեղեկացրեց «Կալիֆորնիա կուրիերին», որ նա անմիջապես հանել է այդ պաստառները՝ խուսափելով «Ամերիկանայի» հետ որևէ վեճից:
ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ «ԱՄՆԵԶԻԱՆ»
09.03.2015 \ 23:39 Reads: 3172
Հեղինակը փաստում է, որ Գերմանիայի արտաքին գերատեսչության քաղաքական արխիվում հարյուրավոր փաստաթղթեր կան, որոնք վկայում են հայ ժողովրդի համակարգված սպանդի, ինչպես նաեւ այդ գործում Կայսերական Գերմանիայի դերի մասին:
ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
06.03.2015 \ 12:18 Reads: 9318
Առանց մեկ առ մեկ նշելու տարածաշրջանի հայկական եկեղեցիների և կենտրոնների կրած վնասները, կենտրոնանանք դարձյալ Դեր Զորի հուշահամալիրի պայթեցման արարքի վրա, վերստին համոզվելու պատվերի առկայության, պատվիրատուի դիմագծի ու ձեռագրի և այլոց ձեռքով մշակութային ջարդարարությունը շարունակելու ակներև փաստին:
« 1 2
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com