ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՍ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԱԽ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆՎԵՆ...
ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍ






Ո՛չ, չեմ ուզում...
Արդեն չեմ ուզում...
Ավելի ճիշտ այս պայմաններում պահանջ չեմ ներկայացնում, այլ իմ անունից եմ խոսում...


Հայոց ցեղասպանությունը ոչ միայն թուրքական պաշտոնական շրջանակների, այլև թուրքական հասարակության կողմից ընդունվելու համար չեմ աղերսելու, ինչի՞ մասին է խոսքը...

Քանի որ եթե անուն-ագանունները գրենք A4 ֆորմատի թղթի վրա, մի քանի էջ կկազմի հասարակությունը ներկայացնող  թուրք, սուննի-հանեֆի-իսլամ-թուրք, ալևի կամ քուրդ գիտնականներից, որոնք ընդունել են այդ փաստը:

Իհարկե, սա բավարար չէ, բայց եթե քսան տարի առաջ խոշորացույցով էինք փնտրում նման մարդկանց, ապա այսօր աշխարհի տարբեր վայրերում այս հարցը բարձրաձայնող, ուսուցանող մակարդակի հասած թուրք մարդիկ կան...

Վաղը նրանց շնորհիվ թիվն ավելի է մեծանալու...
Սակայն ըստ իս, ոչ մի հայ պարտավոր չէ ոչ մի պետության ինչ-որ բան ապացուցել ...

Քանի որ սա մի նվաստացում է... Անընդունելի է...

Դա նույն բանն է, որ տուբերկուլյոզ հիվանդության դեմ պատվաստումը հայտնագործելուց հետո տարիներ շարունակ փորձեն ապացուցել, որ տուբերկուլյոզը վարակիչ հիվանդություն է, և դրա համար հանձնաժողով ստեղծեն...  

Նաև Հայոց ցեղասպանության ընդունումը,Պլատոնին նոր բաղահայտելուց հետո հասկացա, որ առաջին հերթին պետության խնդիրը չէ...

Քանի որ պետությունը վերացական մի հասկացություն է և կազմված է կոնկրետ թանձրացական մարդկանցից...

Պետությունը չի կարող դիմադրել այնպիսի մի հարցում, որի շուրջ հասակության մեծամասնությունը հստակ համոզմունք ունի: Ուստի պետությունը երկար չի կարող դիմադրել` ուզած-չուզած իր գոյությունը շարունակել կարողանալու համար պետք է ընդունի հասարակության համողմունքը...

Այսինքն` պետությունը կամ որևէ կառույց պետք է հարմարվեն ժամանակի թելադրանքին, հակառակ դեպքում կոչնչանան:
Այսքան պարզ և հստակ:

Այդ պատճառով պնդել, թե պետությունը փոխելու ենք, բայց աչքաթող անել այն հանգամանքը, որ պետությունը արտացոլում է հասարակությունը, կարող է իզուր դարձնել մեր ջանքերը:

Եթե հասարակության ճնշող մեծամասնությունը մի բանի մեջ համոզված է, ապա չկա այնպիսի մի պետություն, որն անընդհատ դիմադրի այդ համոզմունքին:

Հասարակությանը համոզելուց հետո, որ պետությունն ուզում է լինի, չի կարող հավերժ դիմադրել, ինչպես արդեն ասացի, կոչնչանա հակառակ դեպքում...

Առաջին հերթին հասարակության հետ պետք է աշխատել...                                                                                  

Ահավասիկ լուսահոգի սոցիոլոգ և եվրոպական մամուլում որպես «թուրքական քաջության մայր» հիշատակվող, ամուսնու` մարդու իրավունքների, հրատարակումների ազատության ջատագով պաշտպան Ռագըփ Զարաքոլուի հետ որպես միջազգային Բելգե հրատարակչություն հրատարակած գրքերով նոր դարաշրջան բացող Այշե Նուր Զարաքոլու...

Թուրքիայի հարգված գիտնականներից սոցիոլոգ, պատմաբան պրոֆեսոր դոկտոր Թաներ Աքչամ:

Ահավասիկ արտերկրում գտնվող մեր եղբայրների, հասարակական կառույցների կողմից հարգված Ալի Էրթեմ և Բյուլենթ Գյուլ ու նրանց հետ մեծ մի ընտանիք` Ցեղասպանության հակառակորդների կազմակերպությունը:

Իսկ Թուրքիայում ճնշումների ենթարկվող բոլոր հատվածների պահապան հրեշտակը հանդիսացող Մարդու իրավունքների կազմակերպությո՞ւնը, արձանի պես տոկուն Էրեն Քեսքի՞նը:  

Այսօր հրատարակիչ, գիտնական, լրագրող, գրող, արվեստագետ մարզիկ, գործարար, հասարակական գործիչ, հարյուր հազարավոր պատվախնդիր թուրք, քուրդ, մուսուլման, աշխարհիկ, ալևի, լազ, վրացի, արաբ, ադրբեջանցի անհատներ կան, որ պարզերես են անում մեզ...

Այդ իսկ պատճառով, ճիշտ այնպես, 1915-ին սպանելու հրամանը չկատարող ամեն մի պաշտոնյա, ինչ պատճառով ուզում է լինի, որևէ հայի փրկած ամեն մի թուրք, քուրդ, մուսուլման փրկել է հայ ժողովրդին: Ուստի երբեք թուրքեր ասելով ընդհանրացում անել չի կարելի, այնպես, ինչպես գերմանացիներ ասելով, ընդհանրացում չենք անում...

Հրեաներին նացիստներն ու նացիստական գաղափարախոսույան կրողներն են կոտորել, իսկ հայերին էլ իթթիհաթականներն ու այդ գաղափարների կրողներն  բայց ոչ գերմանացիները և ոչ թուրքերը...

Կանանց դեմ բռնության, երեխաներին բռնաբարելու, կանանց և երեխաների իրավունքների ոտնահարումների բարձր ցուցանիշներով հասարակության զգալի մի հատված ունակ չէ հասկանալ, թե ինչն է իր համար վնաս, ինչը օգուտ. առողջական մի խնդրի պես է սա...

Այսպիսի խնդիրներ ունեցող մի հասարակության հատվածի հետ էլ անմիջապես ցեղասպանությունից չեք կարող խոսել...

Մեր գործը ողջ հասարակության հետ է սիրելի ընթերցողներ...

Այդ հասարակության մեջ մենք, այսինքն` հայերս էլ կանք...

Հայերն էլ կարծրատիպեր ունեին և դրանք կոտրելու մեր ջանքերն էլ, կներեք, բայց պտուղ տվեցին:

Նայեք, հարգարժան Ռագըփ Զարաքոլուն և հարգարժան Ժան Կլոդ Քեբաբչյանի հետ 1994-ի դեկտեմբեր ամսից սկսած մինչև 2005-ի սեպտեմբեր մեզ հաջողվեց կոտրել հայկական սփյուռքի ոսկրացած կարծրատիպերը:  

Սակայն մինչև հաջողվելը, դրա դիմաց ինչեր քաշեցինք, դա էլ առանձին թեմա է... Ինչևէ, անցնենք...

Այսօր ցեղասպանության հարցում նախկինում մտավախություններ ունեցող, բայց ի վերջո, կատվին «կատու» ասել կարողացող թուրքիացի մտավորականների, սփյուռքի, Հայաստանի և Թուրքիայի մտավորականների հետ, գրքեր են հրատարակվում, ամսագրեր են լույս տեսնում, հոդվածներ են գրվում, ֆիլմեր են նկարահանվում, նախագծեր են իրականացվում, երաժտական խմբեր են կազմվում և դեռ ինչեր են արվում...Երանի մեզ...  

Ահա այս պատկերի առջև մեր ընկերների հետ, մեր փոքրիկ ներդրումն ունենալու պատճառով հպարտություն ենք զգում, որքան էլ որ ոմանք փորձում են վարպետորեն ցույց տալ, թե մոռացել են...

Հայաստանում էլ  2005-ից դրոշակը ձեռքը վերցրած, արժեքավոր գործունեությամբ վաղվա համար էլ ճանապարհ հարթած մի մարդ կա Արագած Ախոյան անունով...

Չի վերջացել, հարգելի Սուրեն Սերայդարյան և Սևակ Արծրունու գլխավորությամբ դիվանագիտությունից քաղաքագիտություն, գործարարությունից ժողովրդական դիվանագիտություն երկխոսությանը հավատացող մարդկանց կողմից հիմնված մի կառույց էլ կա` Արևմտահայերի Ազգային կոնգրեսը...

Ինչպես տեսանք, հատկապես Գերմանիայի Բունդեսթագի, Ռուսաստանի և Վատիկանի որոշումներից հետո արդեն ոչ մի հայ, ոչ մի պետությանը պարտավորված չէ, ինչ-որ բան ապացուցելու, հանձնաժողովում ընդգրկվելու և այլն...

Խոսքս ուզում եմ ավարտել Հայաստանի ԱԺ պատգամավոր, Արևմտահայերի Ազգային կոնգրեսի անդամ Արագած Ախոյանի հետևյալ խոսքերով. «Մեր առաջնային նպատակը Հայաստանի հասարակության մեջ Թուրքիայի և թուրքերի նկատմամբ, ինչպես նաև Թուրքիայի հասարակության մեջ Հայաստանի ու հայերի նկատմամբ եղած կարծրատիպերը հնարավորինս նվազեցնել»:

Մնացածը արդեն հասկանալու համար հիշել է պետք, որ հայերն ու թուրքերը ամբողջ աշխարհում այն եզակի երկու ժողովուրդներն են, որ ունեն «ցավդ տանեմ» և gadanı alayım արտահայտությունը...
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100
577 reads | 24.04.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com