ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՎԱՏԻԿԱՆԻ ՊԱՏԱՐԱԳԸ ԵՎ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎՐԱ
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՂՈՍՅԱՆ
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դիվանագետ, ԵՐԵՎԱՆ







Խորապես ազդվեցի Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ձեռամբ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագից: Այն ինձ վրա մեծ տպավորություն թողեց: Իսկապես, մեզ համար սա մեծագույն նվաճումներից ու ձեռքբերումներից մեկն էր: Հռոմի Պապի հոգևոր իշխանությունը և ազդեցությունը տարածվում է բովանդակ աշխարհի չորս ծագերում:

Բնականաբար իր կողմից արտաբերված յուրաքանչյուր նախադասություն մանրազննին ուսումնասիրվում և վերլուծվում է հոգևոր այլ առաջնորդների, պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ականավոր գիտնականների, հասարակական գործիչների կողմից:

Պատահական չէ, որ պատարագին զուգընթաց և դրանից անմիջապես հետո համաշխարհային առաջատար լրատավամիջոցների գլխագիր էջերում հայտնվեցին Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, Ամենայն Հայոց Կաթողիկոսների գնահատականներն ու խոսքերը: Իսկապես հաջողվեց ու ստացվեց համաշխարհային մասշտաբով քաղաքակիրթ մարդկության ուշադրությունը կենտրոնացնել առ մեր արդարացի պահանջը: 

Դրան հետևեցին թուրքական և ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական լրատվամիջոցների նյարդային ջղաձգումները: Նույնիսկ Թուրքիայի արտաքին գործոց նախարարության պաշտոնական հայտարարության մեջ թուրքերը չեն կարողացել թաքցնել իրենց տագնապները` ներկայացնելով, որ իբր Հռոմի Պապը հայերի պատմությունների ազդեցության տակ է: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի զլացել և հիստերիկ ճիչեր է արձակել` գրառում կատարելով Twitter-ի իր միկրոբլոգում` անամոթաբար «դատապարտելով» Հռոմի Պապի հայտարարությունը:

Այս համատեքստում առանձնակի ուշադրություն է պետք դարձնել Հռոմի Պապի Անսխալականության դոգմային (լատ.Infallibilitas - ռուս. «неспособность заблуждаться»), համաձայն որի, երբ Պապը արտահայտվում է Ex Cathedra (Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու ուսմունքի համաձայն, որպես եկեղեցու գլուխ) ապա անսխալական է և անվերապահորեն օժտված է Սուրբ Հոգու շնորհով, որը որպես Սուրբ Պետրոս առաքյալի հետնորդ փոխանցվել է նրան ի վերուստ:

Ըստ իս, սա իսկապես ավելին էր, քան իր մասնակցությունը 100-ամյա տարելիցի ոգեկոչման արարողություններին, քանի որ կաթոլիկ եկեղեցու սրտում Հռոմի Պապը բարձրաձայնում էր հայերի դեմ իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին, և դա ի լուր համայն աշխարհի և ի գիտություն կաթոլիկ աշխարհի, որ Պապական իշխանությունը ոչ միայն ճանաչում ու դատապարտում է, այլ նաև այն մասն է դարձնում իր սրբազան պատարագի, որը, իհարկե, եկեղեցու հավատքային դոկտրինի բաղկացուցիչ մասն է կազմում, իսկ Սուրբ պատարագի վերջում մեր եկեղեցու Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակվում է Տիեզերական եկեղեցու վարդապետ:

Հռոմի սրբազան քահանայապետը դատապարտեց և անարգանքի սյունին գամեց ջարդարարության կազմակերպիչներին և ներկայումս ժխտողական քաղաքականություն վարող թուրքական կառավարությանը:

Սա իսկապես մեզ համար մեծագույն հաղթանակ էր, որը նոր թափ ու նոր լիցք կհաղորդի ճանաչման ու դատապարտման մեր արդարացի, պահանջատեր գործընթացին:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100
2797 reads | 15.05.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com