ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Ապրիլի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ ֆինանսների քարտուղար Ջեյքոբ Լյուին, ով որպես Միացյալ Նահանգների նախագահական պատվիրակության ղեկավար Հայաստան է ժամանել՝ ներկայացնելու ԱՄՆ կառավարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Ամերիկյան նախագահական պատվիրակության կազմում են ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Աննա Էշյուն, Ջեքի Սփիրը, Դեւիդ Թրոթը։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  միջոցառումներին ամերիկյան պատվիրակության մասնակցության համար։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ հայ ժողովրդի համար այս խորհրդանշական օրը Երևանում բազմաթիվ պատվիրակությունների ներկայությունը
վկայում է, որ Հայոց ցեղասպանությունը սոսկ ազգային ողբերգություն չէ, այլ ողջ մարդկության դեմ գործած հանցագործություն։

ԱՄՆ ֆինանսների քարտուղար Ջեյքոբ Լյուն նշել է, որ իր համար մեծ պատիվ է ապրիլի 24-ին ներկայացնել ԱՄՆ Նախագահին և ամերիկյան ժողովրդին Հայաստանում։

ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակության հետ կապի վարչություն

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100
797 reads | 24.04.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com