ՈՒՂԵՐՁ՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ
‹‹DIPLOMAT.AM›› նախագծի անձնակազմը և հեղինակային կազմը կիսում են այն զգացմունքները, հույզերն ու ապրումները,   որոնցով այս օրերին տոգորված է ողջ հայ ժողովուդը հայրենիքում և սփյուռքում:

Մեզ ոգևորում և ուրախացնում են այն մասշտաբային,  քաղաքական մեծ հնչեղություն պարունակող իրադարձություններն ու միջոցառումները, որոնք տեղի են ունենում Հայաստանում և արտասահմանում` նվիրված Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին:

Մենք համոզված ենք, որ ցեղասպանության համընդհանուր ճանաչումը անշրջելի և անկասելի գործընթաց է, որին հաջորդելու են պահանջատիրության ու փոխհատուցման հարցի արդարացի լուծումը` որպես մարդու իրավունքների, խղճի, ազատության և արդարության գաղափարների հաղթանակ:

‹‹DIPLOMAT.AM››-ը, որդեգրելով սույն նպատակը՝ որպես գործողության ծրագիր` իր բոլոր ջանքերը, ինտելեկտուալ ներուժն ու հնարավորությունները ի սպաս է դնում այդ նվիրական նպատակների մոտեցման սուրբ գործին:
 
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100
823 reads | 24.04.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com