«ՊՈՒՏԻՆԸ ՉԷՐ ԳՆԱ ԹՈՒՐՔԻԱ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄԵՐ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է»
Բոլոր միջոցառումները ևս մեկ առիթ են, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռենք ողբերգության վրա, որը տեղի ունեցավ անցյալ դարի սկզբին և հանդիսացավ նախադեպը մնացած բոլոր ոճրագործությունների համար: Մարտի 16-ին հայտարարել է Արևմտահայոց ժառանգների միության ներկայացուցիչ Արագած Ախոյանը:

«Միջոցառումներից այլ սպասելիքներ չունեմ՝ բացի մոլորակին ևս մեկ անգամ ոճրագործության մասին հիշեցնելը»,-նշել է Ախոյանը՝ շեշտելով, որ աշխարհի տարբեր երկրներում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները որակապես վատը չեն, սակայն դրանց հետ մեծ հույսեր պետք չէ կապել:

«Մենք, վերջիվերջո, մի օր, առանց միջնորդների մեր պահանջագիրը պետք է ներկայացնենք թուրքական իշխանություններին և որպեսզի իրավական հենքը ճիշտ լինի, դրա համար պետք է հստակ կազմակերպություն, որը իրավունք կունենա այդ պահանջագիրը ներկայացնելու»,-նշել է բանախոսը:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի՝ ապրիլի 24-ին Հայաստան այցին, Արագած Ախոյանն ասել է. «Ես չէի պատկերացնում, որ Պուտինը գնար Էրդողանի կողքը կանգներ, քանի որ Ռուսաստանը միշտ էլ համարվել է մեր ստրատեգիական գործընկերը»:

Աղբյուրը՝ Panorama.am
 
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100
1481 reads | 17.03.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com