ԻՆՉՈ՞Ւ Է ՊՈԼՍՈ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ԳՈՐԾՈՒՄ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ՝ 120%-ՈՎ ԹԱՆԿԱՑՆԵԼՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






Թուրքիայի հայկական համայնքում մոտ 7 տարի շարունակվող բանավեճերն ու պառակտումը հասել է գագաթնակետին այն բանից հետո, որբ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի որոշմամբ, թանկացել են տեղի հոգևորականների ծառայությունները, իսկ Արևմտյան Հայաստանի բնակիչ հայերին ընդհանրապես արգելված է մկրտվել և դառնալ քրիստոնյա: Համայնքի ներսում քննարկվում է նոր պատրիարք ընտրելու պահանջը, մինչդեռ թուրքական իշխանությունը և Արամ Աթեշյանը դեմ են դրան: Պատճառը, պարզվում է, պատրիարքի ամենահավանական թեկնածու Սեպուհ Սրբազանի՝ Հայաստանից լինելն է:

Թուրքիայում այսօր պաշտոնապես ապրում է մոտ 70.000 հայ, ոչ պաշտոնապես, առավել ևս Արևմտյան Հայաստանում ինքնությունը պահպանած հայերի թիվը հաշվի առնելով՝ ավելի քան 4 մլն հայ: Թիվը ճիշտ են համարում հայ և թուրք փորձագետները, Ստամբուլի, Մուշի, Դիարբեքիրի և Արևմտյան Հայաստանի այլ բնակավայրերի հայերը, բայց ոչ Պոլսո պատրիարքարանը: Հայ առաքելական եկեղեցու 4-րդ կառույցի ղեկավարները համոզված են, որ հայ լինելու համար պետք է բավարարել մի քանի խիստ պահանջներ, օրինակ՝ գերդաստանում չունենալ որևէ օտար արյուն: Հաշվի առնելով, որ ցեղասպանությունից մի կերպ փրկված բազմաթիվ հայեր ստիպված են եղել դառնալ քրդական ընտանիքի անդամ, Պոլսո պատրիարքարանը հրաժարվում է նրանց սերունդներին հայ անվանել, հետևաբար նաև մկրտել և վերադարձնել ազգային արմատներին:

Շատ հայեր անցնում են երկար ճանապարհ՝ հասնելով Երուսաղեմ, ոմանք Սուրբ Էջմիածնում են ընդունում ազգային կրոնը, բայց վերջին դեպքում էլ հաճախ լինում են խնդիրներ, քանի որ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը ամեն անգամ սկանդալներ է սարքում՝ բողոքելով, թե Հայաստանը փորձում է թուլացնել Պոլսո պատրիարքարանը: Թուրքիայի ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող այդ կառույցը բազմիցս դիմել է տարբեր երկրների կառավարությունների՝ խնդրելով չճանաչել Հայոց Ցեղասպանությունը՝ դա համարելով Թուրքիայի հայկական համայնքի շահերին վնաս: Մի կողմ թողնելով ՀՀ 3մլն հայերի, 8 մլն սփյուռքահայության և Արևմտյան Հայաստանի 4 մլն պահպանված հայերի շահերը՝ Պոլսո պատրիարքարանը առաջին պլան է մղում 70.000-ոց պոլսահայերի շահը: Իսկ շահի անվան տակ պատրիարքի փոխանորդը որոշել է 120%-ով թանկացնել եկեղեցու ծառայությունները:

Հուղարկավորության համար այժմ պետք է վճարել 1000 թուրքական լիրա՝ մոտ 450 դոլար, ամուսնության համար պահանջվում է 1525 թուրքական լիրա՝ մոտ 700 դոլար, եպիսկոպոսի մասնակցությամբ մկրտության արարողության համար ցանկացողները պետք է վճարեն 3600 թուրքական լիրա, որը համարժեք է 2200 դոլարի:

Ինչո՞ւ է Պոլսո պատրիարքարանը ստեղծում արհեստական դժվարություններ՝ ժամանակակից Թուրքիայի հայերին հեռացնելու եկեղեցուց, քրիստոնեական արարողություններից և ազգային արմատներից: Արամ Աթեշյանը բացատրում է պատրիարքարանի ծախսերը հոգալու անհրաժեշտությամբ, պոլսահայերից շատերի համոզմամբ՝ կա թուրքական իշխանությանը հաճոյանալու և նրանց պատվերը կատարելու գործոն: 2008-ից Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդ է և ընդունակ չէ կատարել իր պարտականությունները: Եկեղեցական կանոնադրությամբ, տեղի համայնքը պետք է նոր առաջնորդ ընտրի, իսկ այսօր պատրիարքի ամենահավանական թեկնածուն ՀՀ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանն է: Նա ձեռնտու չէ ոչ թուրքական կառավարությանը, ոչ էլ պատրիարքին առայժմ փոխարինող Արամ Աթեշյանին:

Լավագույն տարբերակը հայերին տեղի եկեղեցուց հեռացնելն է, կատարել թուրքերի հանձնարարությունները և գործող պատրիարքի մահից հետո ինքնաբերաբար նստել նրա տեղը՝ առանց հայկական համայնքի կարծիքը հաշվի առնելու: Ժողովրդական խոսքով, ջուրն ամեն դեպքում իր առվով կգնա: Թուրքիայի հայկական 4 մլն-ոց համայնքն էլ քրիստոնյա դառնալու, մկրտվելու կամ ամուսնանալու համար ավելի հաճախ է գնում Երուսաղեմ կամ գալիս Հայաստանի Հանրապետություն:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100
1584 reads | 11.03.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com