Главная » 2014 » Մարտ » 31 » ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ Է

ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ Է

31.03.2014 в 14:51 просмотров: 340 комментариев: 0
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի նախագահի 24 թեկնածուից արդեն ընդունել է փաստաթղթերը և դրամական գրավը, որը համարժեք է 233 հազ. դոլարի: Ինչպես vesti.ru-ն է հաղորդել, ԿԸՀ դիմել է ընդհանուր առմամբ 38 մարդ, սակայն կարգին են եղել միայն 24-ի փաստաթղթերը:

Մարտի 30-ի կեսգիշերին փաստաթղթերի ընդունման ժամկերտը լրացել է, և երկրի նախագահի թեկնածուի պաշտոնական կարգավիճակ այս պահի դրությամբ ստացել է ընդամենը յոթ մարդ. Ուկրաինայի նախկին փոխվարչապետներ Յուրի Բոյկոն և Սերգեյ Տիգիպկոն, Խարկովի մազի նախկին նահանգապետ Միխայիլ Դոբկինը, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ռենատ Կուզմինը, գործարար Վադիմ Ռաբինովիչը, Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Վալերի Կոնովալյուկը, «Ինտերագրոէքսպորտ» ընկերության տնօրեն Վլադիմիր Սարանովը:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը հաղորդում է, որ խորհրդարանական չորս կուսակցություններն իրենց թեկնածուներին ընտրել են վաղօրոք տեղի ունեցած համագումարներում: Հենց «Բատկիվշչինայի» համագումարն էլ թեկնածու է առաջադրել կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոյին:

Մինչև ապրիլի 4-ը Ուկրաինայի ԿԸՀ-ն
 պետք է բոլոր դիմողների փաստաթղթերը ստուգի և ավարտի թեկնածուների գրանցումը:  

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 25-ին նշանակված է Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրություններ՝ պաշտոնանկ համարվող Վիկտոր Յանուկովիչին փոխարինելու համար:
Фотографии по теме
Комментарии 0
Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com