ՍԱՐԿԻՍՈՎ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ, ԽԱՉԱՏՈՒՐՈՎՆ ՈՒ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՌՈՒՍ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԵՆ

2012թ–ին Ռուսաստանում բնակվում էր 120 գործարար, ովքեր ունեին միլիարդ դոլարից ավել ունեցվածք։ Ամսագրի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ մարդը՝ «Մետալոինվեստ»–ի սեփականատեր Ալիշեր Ուսմանովն է, ով ունի 18,72 մլրդ դոլար, որը, այդուհանդերձ , անցած տարվա հանդեպ կրճատվել է 8%–ով։ Հինգերորդ հորիզոնականում Միխայիլ Պրոխորովն է, ում ունեցվածքը կազմում է 15,25մլրդ դոլար, որը մեկ տարվա ընթացքում գրեթե չի փոխվել:
Հիշեցնենք, որ Պրոխորովը մասնակցել է 2012թ–ի ՌԴ նախագահի ընտրություններին: Հատկանշական է, որ Ռուսաստանի միլիարդատերների ցուցակում են նաև հայազգի գործարարները։ Մասնավորապես, 38-րդ հորիզոնականում է «Ռոսգոսստրախ» («Росгосстрах») ապահովագրական ընկերության համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը, ում ունեցվածքը կազմում է 2,89 մլրդ դոլար: Նրան հաջորդում է իր հարազատ եղբայր, գործընկեր Սերգեյ Խաչատուրովը, ում ունեցվածքը ևս 2,89 մլրդ դոլար է։ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 62-րդ հորիզոնականում է՝ 1,90 մլրդ դոլար ունեցվածքով: 

«Ռեսո գարանտիա» ընկերության փոխտնօրեն Նիկոլայ Սարկիսովն ու ընկերության խմբի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Սարկիսովը 1,33մլրդ դոլար ունեցվածքով զբաղեցնում են 92–րդ և 93–րդ հորիզոնականը: