Главная » 2014 » Մարտ » 13 » ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «Ы» ՏԱՌԸ ՌՈՒՍԵՐԵՆԻ ԱՅԲՈՒԲԵՆԻՑ ՀԱՆԵԼ

ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «Ы» ՏԱՌԸ ՌՈՒՍԵՐԵՆԻ ԱՅԲՈՒԲԵՆԻՑ ՀԱՆԵԼ

13.03.2014 в 14:13 просмотров: 423 комментариев: 0
Ռուսաստանյան լրատվամիջոցներում Վլադիմիր Ժիրինովսկու նոր մտահղացումն է շրջանառվում: Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) հայտնի առաջնորդը առաջարկել է ռուսերենի այբուբենից հանել «ы» տառը: Այսպես, «skuky.net»-ը գրում է, որ լրագրողների առջև ցնցող հայտարարությամբ հանդես գալու համար Ժիրինովսկին Պետդումայի շրջանակներում փորձեր է անում: Մարտի 12-ին նա Պետդումայի նիստից հետո իրեն հատուկ շարժուձևով հայտարարել է. «Հարկավոր է այդ անճոռնի տառը հանել, դա ասիականություն է, դրա համար մեզ Եվրոպայում չեն սիրում»:

Լրատվամիջոցը նշում է, թե ինչպես երևում է՝ օգնականները նրա համար մի ամբողջ շարք տեսական հիմնավորումներ են պատրաստել: Քաղաքական գործիչը հայտարարել է, թե այդ հնչյունը ռուսերեն է ներթափանցել մոնղոլների հետ, իսկ եվրոպական լեզուներում բացակայում է:

Տեղեկությունը փոխանցողի տպավորությամբ՝ Ժիրինովսկի բավական պերճախոս է արտահայտվել, արտաբերել է՝ «ы, ы, ы, ы», (այդ հնչյունը հայերենի որոշ բարբառներում կա և արտահայտվում է «իը» տառակապակցությամբ), ապա հավելել է, թե դա կոկորդային հնչյուն է, այն հատուկ է գազաններին, ուղղակի պետք է արտասանել «ի»:
Фотографии по теме
Комментарии 0
Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com