Լիլիթ Հարոյանը Diplomat.am նախագծի այն հեղինակներից է, ով աչքի է ընկնում հետաքրքիր և արժեքավոր բացահայտումներով հոդվածներով: Նրա գրչին են պատկանում
«Երկաթյա լեդի» Մարգրետ Թետչերի, աշխարհում առաջին կին նախարար և կին դեսպան, ֆեմինիզմի գաղափարախոս Ալեքսանդրա Կոլոնտայի, հետախուզության համաշխարհային հմայք համարվող Մատա Հարիի և բազմաթիվ այլ կերպարների մասին պատմող հրապարակումները:
Լիլիթ Հարոյանը օգոստոսի 29-ին նշում է ծննդյան տարեդարձը, և այդ առիթով մեր նախագծի անձնակազմը շնորհավորում է՝ մաղթելով անձնական և մասնագիտական հաջողություններ: Սիրելի Լիլիթ, մեր ընթերցողները միշտ հետաքրքրությամբ են կարդում քո աշխատանքները, շարունակիր նույն ոգով և Diplomat.am-ի էջերը հարստացրու քո նոր բացահայտումներով: