Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ալբեր Մեհրաբյանի տեսության համաձայն՝ ոչ վերբալ հաղորդակցությունը կամ մարմնի լեզուն զբաղեցնում է հաղորդակցության ծավալի 55%-ը, ձայնը՝ բարձրությունը, տեմբրը, արագությունն ու առոգանությունը՝ 38%-ը, և ընդամենը 7%-ն է կազմում վերբալ կամ խոսքային հաղորդակցությունը:

Զարգացած երկրների կայացած կազմակերպություններում և հաջողակ գործիչները լավ գիտեն՝ նախաձեռնած գործում դրական արդյունք ստանալու համար պետք է բանակցությունների ժամանակ կարողանաս կարդալ դիմացինի մտքերը և տրամադրությունը: Դա հնարավոր է, եթե տիրապետում ես մարդու ենթագիտակցությունից եկող ժեստերի գաղտնիքներին:
Հայաստանում Արտակարգ և Լիազոր դեսպան Արման Նավասարդյանը տասնամյակներ շարունակ զբաղվում է ժեստերի լեզվի ուսումնասիրությամբ՝ հաջողությամբ դրանք կիրառելով դիվանագիտական գործունեության մեջ:


Diplomat.am նախագիծը առաջարկում է ինտերակտիվ դասընթացների շարք ոչ խոսքային հաղորդակցության գաղտնիքների մասին:
Երկու շաբաթվա ընթացքում դուք ոչ միայն կծանոթանաք ժեստերի լեզվի նրբություններին և դրանցից օգտվելու հմտություններին, այլև գործնական փորձերի և ինտերակտիվ շփումների շնորհիվ կտեսնեք ոչ վերբալ հաղորդակցության արդյունքը դիվանագիտական և բիզնես բանակցությունների ժամանակ:
Դասընթացները կվարի Արտակարգ և Լիազոր դեսպան, միջազգային բազմաթիվ կազմակերպություններում աշխատանքային երկարամյա ճանապարհ անցած, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ, ժեստերի լեզվի մասնագետ Արման Նավասարդյանը:

- Պոզա-կեցվածք
- Կոնֆլիկտային կեցվածքներ
- Բանակցային կեցվածքներ
- Կոնֆլիկտային կեցվածքներ
- Նստելու ձևը բանակցությունների ժամանակ
- Բանակցություն քայլելու ժամանակ
- Մրցակցության և համագործակցության կեցվածքները
- Վաճառքի և առևտրի ժամանակ ճիշտ կեցվածքները
- Ավագի, խորհրդատուի, «հոր» կեցվածքը
- Բանակցության մեջ ներգարվվելու հնարքները, ի՞նչ կեցվածքով մտնել խոսակցության մեջ
- Նստելու կեցվածքները, սեղանի շուրջ
- Բաժակը բռնելու կեցվածքը և ժեստի լեզուն
- Մարդկանց տեղը բանակցային սեղանի շուրջ
- Սեղանների դասավորությունը և ձևը բանակցության ժամանակ
- Սեղանի ձևը ինտիմ միջավայրում
- Գայթակղության կեցվածքը
- Ձեռքերի կեցվածքը շփումների ժամանակ
- Գերակայության ժեստը պետական պաշտոնյաների մոտ
- Խաբեբայի կեցվածքը
- Ինքնապաշտպանական կեցվածքները. Ինչո՞ւ են մարդիկ զրուցելիս հաճախ փակում բերանը կամ ձեռքերը խաչում կրծքին:
- Գլխի շարժումները բանակցության ժամանակ

2017թ. նոյեմբերին մեկնարկող դասընթացի մեկ դասի տևողությունը երկու ժամ է: Երկու շաբաթվա ընթացքում նախատեսվում է կազմակերպել 4 դասընթաց, որոնց ավարտին մասնակիցներին կտրվի վկայական՝ Արտակարգ և Լիազոր դեսպան Արման Նավասարդյանի մակագրությամբ:
Դասընթացի մասնակցության արժեքն է 30.000 դրամ:
Գրանցվելու և հարցերի համար կարող եք գրել այս հղումով կամ կապ հաստատել հետևյալ կոնտակտային միջոցներով.
+37493456367 (+viber, zangi)
+37491206460
diplomat.am@hotmail.com