ФОРСАЙТ-СЕССИЯ «ДИПЛОМАТИЯ-АЛЬФА: ВЫЗОВЫ НАСТОЯЩЕГО И ОБРАЗ БУДУЩЕГО» The interests and role of Iran and Russia in the resolution of Nagorno-Karabakh conflict. Aftermaths of Karabakh war of 2020 МИНИСТРУ ИНОСТРАННЫХ ДЕЛ РФ ЛАВРОВУ ВНЕШНЕПОЛИТИЧЕСКИЕ ПРИОРИТЕТЫ АРМЕНИИ ПОСЛЕ “БАРХАТНОЙ РЕВОЛЮЦИИ”. СТРАТЕГИЧЕСКАЯ КУЛЬТУРА В КОНТЕКСТЕ НАЦИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ О НЕГАТИВНЫХ ПОСЛЕДСТВИЯХ ВЕСЬМА ВАЖНОГО УПУЩЕНИЯ АРМЯНСКОЙ ДИПЛОМАТИИ КИТАЙСКО-БЕЛОРУССКИЕ ОТНОШЕНИЯ ВЧЕРА И СЕГОДНЯ ОПАСНОСТЬ СОЗДАНИЯ «СТРЕЛЫ НАПРЯЖЕННОСТИ» НА БОЛЬШОМ БЛИЖНЕМ ВОСТОКЕ ПОДПИСАН МЕМОРАНДУМ О ВЗАИМОПОНИМАНИИ МЕЖДУ АРМЯНСКИМ СОВЕТОМ «КИТАЙ-ЕВРАЗИЯ» И КИТАЙСКИМ КОМИТЕТОМ ШОС ПО ДОБРОСОСЕДСТВУ, ДРУЖБЕ И СОТРУДНИ О ДЕЛИШКАХ ГАНГСТЕРА ЭРДОГАНА И ЕГО ВЫУЧЕНИКА ИЛЬХАМА О КОНЯХ, ОСЛАХ и «УНЕСЕННЫХ ВЕТРОМ»: ОТВЕТ САМВЕЛУ ФАРМАНЯНУ
LE MALAISE TURC MEMORANDUM OF UNDERSTANDING WAS SIGNED BETWEEN ARMENIAN “CHINA-EURASIA” COUNCIL AND THE SCO CHINESE COMMITTEE ON GOOD NEIGHBOURLINESS, FRIEN ARMENIAN SCHOLAR MHER SAHAKYAN WAS ELECTED AS A MEMBER OF THE ADVISORY BOARD OF THE INTERNATIONAL INSTITUTE FOR PEACE A DECLASSIFIED TOP SECRET CIA REPORT ON THE NAGORNO-KARABAKH CONFLICT JERUSALEM ARMENIAN PATRIARCHATE’S LAWSUIT ADVANCES THROUGH TURKISH COURTS WAR OF WORDS AT THE UN GENERAL ASSEMBLY BETWEEN ARMENIA, AZERBAIJAN AND TURKEY CAMPAIGN TO STOP KILLER ROBOTS «UNETHICAL» & «IMMORAL»: BOB WORK ACADEMIC SEMINAR EUROPE GOES SILK ROAD THROUGH ARMENIA TOOK PLACE IN YEREVAN REACHING A DURABLE PEACE IN THE NAGORNO-KARABAKH CONFLICT AMERICA HAS NO RIGHT TO TELL ARMENIA NOT TO SEND A HUMANITARIAN SQUAD TO SYRIA
Դիվանագետը նա է, ով ձեզ կարող է ուղարկել գրողի ծոցը այնպիսի բառերով, որ ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես գնացիք այդ հասցեով:
Կասկի Ստինետեն /ամերիկյան գրող/


Այս պահին դիտում են







Դիվանագետը նա է, ով ձեզ կարող է ուղարկել գրողի ծոցը այնպիսի բառերով, որ ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես գնացիք այդ հասցեով:
Կասկի Ստինետեն /ամերիկյան գրող/

   DIPLOMAT.AM ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ARAVOT.AM. DIPLOMAT.AM` ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Այսօր DIPLOMAT.AM ակումբի հյուրերն էին «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը եւ Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության
դեսպանի առաջին խորհրդական Խոլամ Ռեզան: Ակումբի մոդերատորն է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Ներկայացնելով ակումբը, ինչպես նաեւ
DIPLOMAT.AM կայքը, Արման Նավասարդյանն ասաց, որ ակումբի բացումը համընկել է քաղաքական իրադարձությունների հետ: Նաեւ տեղեկացրեց, որ իրենք
հյուրընկալելու են դիվանագիտական ներկայացուցիչների, քննարկելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք օրինակ` ժողովրդավարական դիվանագիտությունն է, խոսելու
են դիվանագիտական ծառայություններից: Արման Նավասարդյանի խոսքով` բնականաբար աչքաթող չի արվի ներքին քաղաքականությունը: Արա Պապյանն էլ
տեղեկացրեց, որ ակումբի բացումը համընկել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի գրասենյակի բացման հետ, ինչը եւս կայանալու է այսօր: Խոսելով միջազգային
քաղաքական իրավիճակի եւ Կովկասյան տարածաշրջանում դրա ազդեցության մասին, Արման Նավասարդյանը նշեց, որ այսօրվա իրադրությամբ ամեն ինչ շարժվում է
Սիրիայից, եւ հետագա զարգացումները պայմանավորված հենց Սիրիայով: «Չեմ ուզում ասել, թե մենք բերմուդյան կետում ենք: Բայց փաստ է, որ ունենք
Ղարաբաղի հետ խնդիրներ, Թուրքիայի հետ խնդիրներ, որն այսօր վտանգավոր քաղաքականություն է վարում, սպասենք եւ կտեսնենք թե ինչ կլինի»,- ասաց
Արման Նավասարդյանը: Արա Պապյանի խոսքով էլ`տարածաշրջանը կանգնած է խորը փոփոխությունների առջեւ. «Բանալին Սիրիան է: Մենք ամեն ինչ պիտի հաշվի
առնենք»: Արման Նավասարդյանը գտնում է, որ այսօրվա դրությամբ մեր դիվանագիտությունն ավելի ճկուն պետք է լինի, քան արտաքին քաղաքականությունը: Արա Պապյանն էլ վստահեցրեց, թե փորձ է արվում էթնիկ
խմբերի հետ հարաբերություններ զարգացնել, քանի որ մեր շահերը մեծ են:

Վերջում ակումբի բացման առիթով ողջունեց նաեւ Խոլամ Ռեզան. «Ես այսօր հասկացա, որ Հայաստանի դիվանագիտական համայնքում այս ակումբը պակասում էր:

Կարծում եմ սա կլինի մի վայր, որտեղ տարբեր դեսպաններ կներկայացնեն իրենց դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ: Պետք է նշեմ, որ տարբեր երկրներում
դիվանագիտական ակումբները կարեւոր դեր ունեն: Դիվանագիտության մեջ կարեւոր դեր ունի ժողովրդական դիվանագիտությունը, որը հանդիսանում է գործիք`
հասարակությանը ինֆորմացիա փոխանցելու առումով: Այս ակումբը կարող է կարեւոր դեր ստանձնել այդ առաքելությունն իրականացնելու համար: Եթե պարոն
Նավասարդյանն առաջիկա ծրագրում կունենա դեսպաններ հրավիրելու, կարծում եմ՝ մեր դեսպանն անպայման ներկա կգտնվի: Մեր արտաքին քաղաքականության մեջ
վերջերս բավականին փոփոխություններ են տեղի ունեցել եւ այսօր այս պահին Ժնեւում միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններ են վարվելու,
քննարկվելու են այլ հարցեր, սակայն ես այսօր չեմ մանրամասնի այդ ամենի մասին: Շնորհավորում եմ պարոն դեսպանին եւ նշեմ, որ մենք պատրաստ ենք
համագործակցության»,- ասաց Խոլամ Ռեզան:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

--

MARDIK.AM. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԽՈՐԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋ և ԲԱՆԱԼԻՆ ԳՏՆՎՈՒՄ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ. ԱՐԱ ՊԱՊՅԱՆ

Այսօր մամուլի ասուլիսում Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանի առաջին խորհրդական Խոլամ Ռեզան, քաղաքագետ, թուրքագետ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, DIPLOMAT.AM ակումբի մոդերատոր, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ողջունեցին DIPLOMAT.AM մամուլի ակումբի բացումը:

Արման Նավասարդյանը ներկայացրեց DIPLOMAT.AM կայքի գործունեությունը: Նա նշեց, որ այն դիվանագիտական, ապագաղափարախոսական, վերկուսակցական կայք է և ոչ մեկի պատվերը չի կատարում: Նա նշեց, որ ինն ամիս է, ինչ կայքը բացվել է և ունի կայացած ընթերցողներ: «Հիմա Ռուսաստանում մեզ ավելի շատ են կարդում, քան թե մեզ մոտ»,-ասաց Արման Նավասարդյանը և նշեց, որ իրենք չունեն գրանտներ և, դժբախտաբար, չունեն նաև գովազդներ: «Մենք աշխատում ենք, որ մեր սայթը լինի պրոֆեսիոնալիզմի բարձ մակարդակի վրա»,-ասաց նա: Առաջին խորհրդականը ևս իր խոսքում ողջունեց ակումբի բացումը:

Անդրադառնալով միջազգային քաղաքական իրավիճակի ազդեցությանը Կովկասյան տարածաշրջանում, Արման Նավասարդյանն ասաց, որ եթե մենք խոսում ենք տարածաշրջանային զարգացումների մասին, ուրեմն առաջնահերթ պետք է դիտարկենք Սիրիան, քանի որ ամեն ինչ սկսվում է այնտեղից: «Թուրքիան շատ վտանգավոր քաղաքականություն է վարում և իր վրա է ցանկանում վերցնել տեռորիստական գործունեությունն` ամբողջ տարածաշրջանում»,-ասաց նա:
Արա Պապյանը նշեց, որ տարածաշրջանը կանգնած է խորը փոփոխությունների առաջ և բանալին գտնվում է Սիրիայում: Անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին, նա ասաց.«Ես այդքան լիահույս չեմ, որ զարգացումները կարող են ունենալ մեզ համար շատ նպաստավոր ելք, որովհետև մենք ունենք դառը փորձ: Այդուհանդերձ, կարծում եմ, դա կբերի քրդականի գործոնի ուժեղացմանը, կարևորմանը և Թուրքիայի միասնական ապագան կդրվի հարցականի տակ»:

--

NYUT.AM. ԱՐԱ ՊԱՊՅԱՆ. «ԱՅՆՏԵՂ ՈՐՏԵՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՉ-ԻՆՉ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՆՉ ՈՐ ԲԱՆ ԱՆԵԼ, ԴԱ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ»

Այսօր նորաբաց Diplomat.am առաջին դիվանագիտական ակումբում տարածաշրջանային զարգացումների մասին խոսեցին Արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ու Մոդուս Վիվենդի կենտրոնի տնօրեն Արա Պապյանը: «Մեր տարածաշրջանում առաջին բաղադրայլը Սիրիան է, որովհետև այսօր բոլոր զարգացումները հենց Սիրիայի կոնֆլիկտի շուրջ են»,-ասաց Արման Նավասարդյանը: Տարածաշրջանային զարգացումների մեջ Նավասարդյանը մեծ կարևորություն է տալիս նաև Իրանի դերին. «Ես անընդհատ ուսումնասիրում եմ, թե ինչ զարգացումներ կունենան Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները, որը էլի շատ կարևոր դեր կխաղա տարածաշրջանում»: Արա Պապյանն էլ այսօր տարածաշրջանային զարգացումների բանալին տեսնում է Սիրիայի հարցի լուծման մեջ: «Միջին արևելքում հատկապես ժողովրդավարական դիվանագիտությունն իր անելիքն ունի, և ես ողջունում եմ այս ակումբի բացումը: Այնտեղ որտեղ պետությունը չի կարող ինչ-ինչ պատճառներով ինչ որ բան անել, դա կարող են անել դիվանագետները»: Դիվանագետը կարծում է, որ այսօր մեր դիվանագիտությունը պետք է ավելի ճկուն լինի, քան արտաքին քաղաքականությունը, որպեսզի կարողանանք տարածաշրջանային մարտահրավերներից շահած դուրս գալ: «Տարածաշրջանը բաղկացած է ոչ միայն երկրներից, այլ նաև էթնիկ ու կրոնական խմբերից: Մենք պետք է փորձենք զարգացնել էթնիկ խմբերի հետ մեր հարաբերությունները»,-գտնում է Արա Պապյանը: Խոսելով տարածաշրջանում Թուրքիայի դերի մասին Արման Նավասարդյանն ասաց, որ Թուրքիան շատ վտանգավոր քաղաքականություն է վարում՝ փորձելով իր վրա վերցնել ամբողջ տերորիստական գործունեությունը: «Թուքիայից նոր բաներ չի կարելի սպասել, բայց որ Էրդողանի մերձավոր արևելյան քաղաքականությունը ճաք տվեց՝ պարզ է: Դե կայսրությունների կյանքը ամենաշատը 300 տարի է լինում, համբերենք»,-ասաց Արման Նավասարդյանը:

--

IRATES.AM. ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՆԵՂԱՆԱԼ

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ով պարբերաբար մամուլում հանդես է գալիս դիվանագիտությանը, արտաքին քաղաքականությանը վերաբերող հոդվածներով ու հրապարակումներով, հիմնադրել է«Դիպլոմատ» ակումբը: Արման Նավասարդյանը նաևwww.diplomat.am կայքի հիմնադիրն է:

Ակումբի բացման առթիվ երկարամյա փորձ ունեցող դիվանագետ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարևորեց չորրորդ իշխանության՝ ԶԼՄ-ների դերը՝ նշելով, որ իրենք համագործակցելու են մամուլի հետ:
«Սա համարեք ձեր աշխատավայրերից մեկը»,- դիմելով լրագրողներին՝ ասաց դեսպանը:

Ակումբի նպատակն է հրավիրել տարբեր դիվանագետների, քաղաքագետների, նախկին ու ներկա դեսպանների, արտգործնախարարների, որոնք Հայաստանի ընթացիկ քաղաքականության մասին կարող են ներկայացնել իրենց տեսակետները:
Ակումբի բացմանը ներկա էին և ողջունեցին «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը և ՀՀ-ում Իրանի դեսպանատան խորհրդական Ղ. Իբրահիմփուրը:

Պարոն Իբրահիմփուրը նշեց, որ դիվանագիտական ակումբները հատուկ տեղ և դեր ունեն ցանկացած երկրի կյանքում: Ըստ դեսպանի խորհրդականի՝ արտաքին քաղաքականության մեջ կարևոր է ժողովրդական դիվանագիտությունը, որն ապահովում է հանրությանը տեղեկատվությամբ:
«Մենք փորձում ենք իրացնել մեր հնարավորությունները»,- ասաց նա:

irates.am-ը հետաքրքրվեց, թե պատրաստակա՞մ են մեր քաղաքական գործիչները, դիվանագետները գալու և մասնակցելու բանավեճերի, քննարկումների: Նկատեցինք նաև, որ աշխարհի զարգացած երկրներում ընդունված է պաշտոնաթող դիվանագետների, դեսպանների փորձն ու գիտելիքներն օգտագործելը, և նրանք պարբերաբար հանդես են գալիս ելույթներով, արձագանքում են քաղաքական իրադարձություններին:

«Կան մարդիկ, որոնք քաշված են, կան դեսպաններ, որոնք բոլորովին չեն ուզում մասնակցել, կան նեղացածներ, որոնք ժամանակին հեռացվել են ԱԳՆ-ից կամ նրանցից վերցրել են կոչումները: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եղել են նման դեպքեր: Կան մարդիկ, ովքեր Հայաստանում չեն վաղուց: Մի՛ կարծեք, թե ինձ և Արա Պապյանին ձեռքերի վրա են պահել: Բոլորովին: Մենք ոչ մեկից չենք նեղանում, մենք աշխատում ենք օգնել մեր ժողովրդին: Եթե հետևեք մեր կայքին, կտեսնեք, թե ինչ մեծ աշխատանք ենք կատարում»,- ասաց Արման Նավասարդյանը:
Արման Նավասարդյանից հետաքրքրվեցինք, թե պետական մակարդակով լինո՞ւմ են արձագանքներ իրենց հրապարակումներին:

«Անհատների կողմից լինում են, պետական մակարդակով՝ ոչ»,- ասաց նա:

--

NEWS.AM. ԴԵՍՊԱՆ. ՍԻՐԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԻ ՀԵՏ ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ Է

Քննարկելով տարածաշրջանային աշխարհաքաղաքական հարցեր՝ առաջին տեղում պետք է դնել Սիրիան, քանի որ այսօր տարածաշրջանում բոլոր հարցերը կապված են սիրիական խնդրի լուծման հետ: Այս մասին այսօ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արտակարգ եւ լիազոր դեսպան, Diplomat.am» կայքի ղեկավար Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ էական փոփոխություններ են սպասվում նաեւ Իրանի հարցում: Շատ բաներ, ինչպես Նավասարդյանն է նշել, կախված են Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների հետագա զարգացումներից: «Հարկ է նշել, որ Թուրքիան վարում է շատ վտանգավոր քաղաքականություն՝ ցանկանալով ամբողջ տարածաշրջանում ահաբեկչական գործունեության համար պատասխանատվությունը ստանձնել: Երբեմն ինձ թվում է, որ այդ եսակետից թուրքական պետությունը գերազանցում է անգամ Սաուդյան Արաբիային»,-ընդգծել է դեսպանը, հավելելով, որ այժմ Սիրիայի հետ կապված իրավիճակի պատճառով Թուրքիան մեկուսացված է:

Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը՝ արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, համաձայնել է Արման Նավասարդյանի հետ, որ տարածաշրջանն իրականում շատ լուրջ փոփոխությունների ենթարկվելու հավանականության առաջ է կանգնած: «Շատ հարցերի լուծման բանալին Սիրիան է: Հենց վերջինս է պայմանավորում Թուրքիայում եւ Իրանում մի շարք գործընթացներ, ինչպես նաեւ Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի դիրքերը»,-ընդգծել է Պապյանը:

--

PANORAMA.AM. Ա. ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԻՐ ՎՐԱ ՎԵՐՑՆԵԼ ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ»
 
Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանային զարգացումների կենտրոնում Սիրիան է, այսօր ամեն ինչ շարժվում է Սիրիայից: Իրանի քաղաքականության մեջ փոփոխություններ են տեղի ունենում, և տարածաշրջանում շատ բան կախված է ԱՄՆ-ի հետ Իրանի հարաբերություններից: Իսկ Թուրքիան այսօր շատ վտանգավոր քաղաքականություն է վարում: Եթե չասեմ ժանդարմի դեր, ապա Թուրքիան այսօր ցանկանում է իր վրա վերցնել տեռորիստական գործունեությունը ամբողջ տարածաշրջանում»,- այսօր «Diplomat.am» ակումբի բացման ժամանակ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, նշեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանն, իր հերթին, նկատեց, որ տարածաշրջանը կանգնած է խորը փոփոխությունների առջև, իսկ այդ փոփոխությունների «բանալին» Սիրիան է:

«Սիրիայով են պայմանավորված շատ զարգացումներ Թուրքիայում և Իրանում: Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում նույնպես կախված են նրանից, թե ինչպիսի զարգացումներ կլինեն Միջին Արևելքում»,- ասաց Ա. Պապյանը:

Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը, թե Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններն այսօր ավելի լավ են, քան 10 տարի առաջ, բայց կարող են ավելի լավ լինել, Ա. Պապյանն չհամաձայնեց այդ դիտարկման հետ:

«Հարաբերությունները նույն մակարդակի վրա են, որովհետև ինչպես 10 տարի առաջ սահմանը փակ էր, հիմա էլ է փակ, ինչպես Թուրքիան միակողմանիորեն պաշտպանում է Ադրբեջանին, նույն դիրքորոշումն ունի: Ընդհակառակը, կարծում եմ, որ Թուրքիան այժմ շատ ավելի ադրբեջանական ազդեցության տակ է, քան 10 տարի առաջ: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա դրանք ի սկզբանե դատապարտված էին, քանի որ Թուրքիան ունի մաքսիմալիստական դիրքորոշում, եռաստիճան նախապայմանները միշտ դրվում են` ցեղասպանության ուրացում, ներկա սահմանների ճանաչում և Ղարաբաղի հարցի լուծում թուրքական տարբերակով»,- նշեց Արա Պապյանը:

--

REGNUM.RU: ЕРЕВАНСКИЙ ДИПКЛУБ НАМЕРЕН ПО ОЧЕРЕДИ "ДОПРАШИВАТЬ" ИНОСТРАННЫХ ПОСЛОВ

В Ереване на базе экспертно-аналитического веб-проекта Diplomat.am открылся первый в стране дипломатический пресс-клуб с идентичным названием - "Diplomat.am". Презентацию пресс-клуба 15 октября провели модератор клуба, Чрезвычайный и Полномочный посол в отставке Арман Навасардян и руководитель политологического центра Modus Vivendi, экс-посол Армении в Канаде Ара Папян. На мероприятии в качестве приглашенного гостя также присутствовал первый советник главы дипмиссии Ирана в Армении Холам Реза.

По словам Навасардяна, в пресс-клуб будут приглашаться дипломаты, представители дипломатических структур, представители СМИ, эксперты и так далее. Будут обсуждаться внешняя и внутренняя политика, дипломатия и деятельность дипслужб. "Существуют дипломаты, которые уклоняются от общения со средствами массовой информации, избегают их. Перед вами сидят те, кто придерживается в точности противоположных позиций. Одновременно скажу, что мы находимся вне каких-то идеологий, политических течений. Мы - надпартийная структура, основным постулатом которой является объективность. Кроме того, мы придаем особое значение такому понятию, как профессионализм. Наша деятельность направлена на всестороннее изучение дипломатических процессов, что исходит непосредственно из интересов Армении", - заявил Навасардян, добавив, что они являются сторонниками так называемой народной дипломатии.

Он выразил уверенность, что дипломатия в Армении - новое, но уже всем полюбившееся явление, поэтому Навасардян с единомышленниками намерены показать, что такое реальная дипломатия - без дилетантства. Модератор Diplomat.am отметил, что в рамках интернет-проекта уже сложилась компактная команда из специалистов различных областей, начиная от, собственно, дипломатов и заканчивая певцами и писателями. На вопрос о том, планируется ли расширение экспертной базы, Арман Навасардян ответил, что такое желание, в принципе есть, но недостаточно ресурсов. "Скажу прямо: мы не получаем грантов, у нас, к сожалению, нет рекламодателей. Если ситуация изменится, посмотрим", - раскрыл скобки оратор.

По словам Навасардяна, в "Diplomat.am" надеются привлечь к сотрудничеству руководителей иностранных дипмиссий в Армении, определенные шаги в этом направлении уже сделаны. Глава центра Modus Vivendi Ара Папян, в частности, добавил к словам коллеги, что дипломатический пресс-клуб может исполнять те функции, за которые по тем или иным причинам не может взять на себя официальный МИД.

В конце с приветственной речью выступил иранский дипломат Холам Реза. Гость, в частности, выразил благодарнсоть за приглашение и отметил, что дипломатические клубы играют большую роль во многих странах, особенно западных. "Сегодня я понял, что такого клуба в Армении не хватало. Этот клуб будет нести в массы народную дипломатию - инструмент передачи информации людям. Г-н Навасардян будет приглашать на обсуждение актуальных тем послов. Полагаю, наш посол обязательно согласится принять участие в работе "Diplomat.am", - сказал Реза.

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com