«Diplomat.am» նախագիծը գործարկվել է 2013թ. հունվարի 20-ից և հասցրել այս ընթացքում ձեռք բերել կայուն լսարան: Նախագիծը հասանելի է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Առաքելությունը.
Նախագիծը նպատակ է հետապնդում դիվանագիտությունը «մոտեցնել» մարդկանց, մի կողմ քաշել նրան պարուրող թանձր վարագույրը, որը հաճախ անհարկի է և արհեստական: Մենք պատահական չենք ընտրել «Բացելով փակագծերը» նշանաբանը: Արդարացնելու համար այդ նշանաբանը, կբացենք դիվանագիտական արվեստի հնարքներն ու միջոցները, նրա` աչքի համար անտեսանելի ծալքերը, «գաղտնիքները»: «Diplomat.am»-ը անդրադառնում է դիվանագիտության տեսական և պրակտիկ հարցերին, տեղին ու դերին պետությունների միջպետական հարաբերություններում, քաղաքական, տնտեսական, և մշակութային համագործակցության գործընթացում:
Մենք նկարագրում ենք ԱԳՆ-ների, դեսպանությունների և դիվանագետների գործառույթները, նրանց առօրյա գործունեությունը արտասահմանում:
Համագործակցելով ՀՀ-ում (և ոչ միայն) հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, մենք ոչ միայն ներկայացնում ենք նրանց գործունեությունը և նպատակները, այլև նրանց հնարավորություն ենք տալիս հանդես գալ սեփական նախաձեռնություններով, մեր միջոցով իրականացնել տեղեկատվական ակցիաներ, որոնք, իհարկե, բացառում են բռնության, ռասսիզմի, և մարդու և պետությունների իրավունքները ոտնահարող քարոզչությունը:
Diplomat.am նախագիծը միաժամանակ տալիս է ամբիոն դիվանագիտական ծառայություն իրականացնող բոլոր կազմակերպություններին՝ բանավեճերի և քննարկումների միջոցով վեր հանելու իրենց պետությանը Հայաստանում և հարակից տարածաշրջանում հետաքրքրող հարցերի վերաբերյալ:
Diplomat.am նախագծի թիրախներից է նաև մշակութային դիվանագիտությունը, տարբեր ժողովուրդների մշակույթներին անդրադառնալը: Դա է պատճառը, որ մեր կայքում կան «Բույլ մեծաց», «Անվանի մարդիկ», «Սփյուռքի պոտենցիալը», ևս մի քանի բաժիններ:
Diplomat.am նախագիծը չունի ներքաղաքական կողմնորոշում: Մենք գործում ենք անկախ, չունենք ֆինանսական կամ այլ տիպի կախվածություն որևէ քաղաքական կամ հասարակական կազմակերպությունից:
Նորությունների բաժնի հրապարակումներում մենք առաջնորդվում ենք օբյեկտիվության և հավասարության սկզբունքներով:
Միջազգային հարաբերություններում Diplomat.am նախագիծը կողմ է հանդուրժողականության և փոխգործակցության հաստատմանը ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային մակարդակներում: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն անհատների և կազմակերպությունների հետ, որոնց գործունեության մեջ բացառվում են բռնությունը, քսենոֆոբիան, ռասիզմը, էրոտիկան, գրագողությունը, առաջնահերթ են համարվում ժողովրդավարության սկզբունքները, ազգերի և պետությունների համերաշխությունը, համաշխարհային գործընթացներին ինտեգրվելու ձգտումները:
Մեր թիրախային լսարանը
Diplomat.am կայքի գործունեության առաջին մեկ տարվա արդյունքները ցույց տվեցին, որ մենք ունենք կայուն լսարան, որը այս պահին մասնագիտական շրջանակներն ու միջին և բարձր տարիքի՝ առավել առաջադեմ խավերն են (25-65 տարեկան):
Հետագայում ևս մենք կձգտենք շեշտը դնել հենց այդ խմբին պատկանող լսարանի վրա՝ ավելի մեծացնելով այցելուների քանակը:
Մեր գործընկերները
Diplomat.am նախագիծը ունի մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշներով օժտված գործընկերներ, որոնք պարբերաբար հրապարակում են իրենց ուսումնասիրությունները և առաջ են քաշում կոնկրետ լուծումներ կոնկրետ խնդիրների համար:
Մեր թիմի անդամներ են.
• արտակարգ և լիազոր դեսպաններ (Արման Նավասարդյան, Արա Պապյան, Վահան Տեր-Ղևոնդյան)
• միջազգային ճանաչում ունեցող հոգեբաններ (Ալբերտ Նալչաջյան, Անի Խուդոյան)
• պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (Հենրիկ Հովհաննիսյան)
• Սահմանադրական դատարանի անդամ, միջպետական պայմանագրերի մասնագետ (Վլադիմիր Հովհաննիսյան)
• ռազմական հոգեբան (Դավիթ Ջամալյան)
• երաժշտական մեկնաբան (Վարուժան Պլուզյան)
• լրագրողներ (Կլարա Թերզյան, Արթուր Ազարյան, ...)
• ազգությամբ ադրբեջանցի իրավաբան և լրագրող (Ատախան Աբիլով, Աքրամ Այլիսլի, Ռուստամ Իբրահիմբեկով)
• ազգությամբ իրանցի պատմաբաններ
• երիտասարդ փորձագետներ հոգեբանության, միջազգային իրավունքի ոլորտներից
Diplomat.am նախագծի հեղինակներն են.

