«Մեր արտաքին քաղաքականությունը պետք է վերջնականապես հրաժարվի կոմպլեմենտարիզմից»
«Իրավունք»-ին տված հարցազրույցում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձել է ռուսական ռազմակայանների ժամկետների երկարացմանը և ասել. «Ես այստեղ բացասական բան չեմ տեսնում։ Իսկ ամենակարևոր դրական հանգամանքն այն է, որ Հայաստանն այս պայմանագրի շնորհիվ կարողացավ ապահովել իր անվտանգությունը մոտակա տասնամյակների ընթացքում և հնարավորություն ստացավ նաև բանակցություններ վարել ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ նորմալ պայմաններում:
…Ինչ վերաբերում է ավելի լայն առումով այս նոր զարգացումներին՝ կապված ռուսական ռազմակայանի հետ, ապա կարծում եմ՝ Հայաստանի համար ստեղծվում է շատ բարենպաստ հնարավորությունների, այսպես, շարք, կարելի է ասել` մի նոր փուլ, երբ նա կարող է իր արտաքին քաղաքականությունը կառուցել՝ հենվելով արդեն ավելի անվտանգ միջավայրի և աշխարհընկալման վրա։ Այս պայմաններում, կարծում եմ, մեր արտաքին քաղաքականությունը պետք է վերջնականապես հրաժարվի, այսպես կոչված, կոմպլեմենտարիզմից, որը, գուցեև, որոշ ժամանակ ինչ-որ իմաստ ուներ, բայց արդեն վերջին տարիների ընթացքում՝ ժամանակի առումով, նա արդեն չպետք է գործի։ Եվ հիմա Հայաստանի արտաքին քաղաքականությունը, իմ կարծիքով, պետք է լինի բազմավեկտոր, որը պետք է հիմնված լինի դաշնակցային հարաբերությունների վրա, բայց տարբեր խորությամբ»:
04.09.2010 Նախագահ Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին
04.09.2010 Ձերբակալվել է Սիսիանի սոցիալական ծառայության աշխատակիցը
04.09.2010 Արտակ Զաքարյանը դեմ կքվիարկի «Ժառանագության» օրինագծին
04.09.2010 Դեպարդյեն ուրախ կլինի նկարահանել Հայաստանի մասին ֆիլմ
04.09.2010 Հայաստանյան ընդերքի փայլն ու գրավչությունը
04.09.2010 Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ժերար Դեպարդիեին
04.09.2010 Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվան նվիրված շքերթին
04.09.2010 ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուղերձը արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա առթիվ
04.09.2010 ՀՀ վարչապետն ընդունել է Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահին
04.09.2010 Ժերար Դեպարդիեն այցելել է Ծիծեռնակաբերդ
04.09.2010 Սերգեյ Ազարյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում
04.09.2010 Մեծ Բրիտանիայում գազի արտահոսքի հետևանքով պայթել է կրիշնայական տաճար
04.09.2010 Նոր Զելանդիայում ինքնաթիռ է կործանվել
04.09.2010 Ուժեղ երկրաշարժ Նոր Զելանդիայի ափերի մոտ
04.09.2010 Մեքսիկայում ինքնաթիռի կործանման արդյունքում կոնգրեսականներ են զոհվել
04.09.2010 Էրլ փոթորիկը շարժվում է Մասսաչուսեթսի ուղղությամբ
04.09.2010 Պակիստանում պայթյունի զոհերի թիվը հասել է 22-ի
«Հայկական ժամանակը»



