Հայաստանը ցորենի էլիտային սերմացու կարտադրի
29.07.2010
ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը»։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրվել է ծրագրի իրականացման նպատակով ՌԴ Ստավրոպոլի երկրամասի «Լուչ» փորձարարական ՍՊԸ-ից ձեռք բերել և ՀՀ ներկրել աշնանացան ցորենի երկրում չգրանցված մի շարք սորտերի և գրանցված «Կրասնոդար 99» սորտի 950 տոննա էլիտային վերարտադրության սերմացու։ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ միջոցով կազմակերպել սերմացուի ձեռքբերումը` համապատասխան պայմանագրեր կնքելով Ստավրոպոլի երկրամասի «Լուչ» ՍՊԸ և Հայաստանում էլիտային սերմերի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հետ։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սերմացուի խնդիրը լուծվելու է պետության և գյուղատնտեսության մասնավոր հատվածի սերտ համագործակցությամբ։ Պետությունն առաջին անգամ է գումար հատկացնում բարձր վերարտադրության սերմեր ձեռք բերելու համար։ Հիմնախնդրին քաջածանոթ են նաև մարզպետները, ում երաշխավորությամբ հայ ֆերմերները, համագործակցելով գյուղատնտեսության նախարարության հետ, կստանան, իսկ հետո իրենք կարտադրեն ցորենի անհրաժեշտ սերմացուն։ Ակնկալվում է, որ մի քանի տարում հացահատիկի արտադրությունը տարեկան կհասցվի 350-360 հազար տոննայի։
08.09.2010 Ինքնասպանություն Վայքի զորամասերից մեկում
08.09.2010 Քննարկվել են «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման մանրամասներ
08.09.2010 ՀՀ վարչապետը ընդունել է արվեստագետների համահայկական համաժողովի մասնակիցներին
08.09.2010 Բակո Սահակյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
08.09.2010 Համանախագահների մասնակցությամբ մոնիտորինգը անցել է առանց միջադեպերի
08.09.2010 Սեմնեբին առաջարկում է միջազգային դիտորդներ տեղակայել ղարաբաղյան շփման գծում
08.09.2010 ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Միջազգային եվրոպական շարժման պատվիրակությանը
08.09.2010 ԱՄՆ-ի դատարանը հետաձգել է Լեշչինսկիների գործի լսումները
08.09.2010 Գիտությունը կանգնել է սերնդափոխության լուրջ խնդրի առաջ
08.09.2010 Ադրբեջան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականը
08.09.2010 Հարուցվել է քրեական գործ` կանխամտածված սնանկության, փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ
08.09.2010 Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին Նոր-տարվա կապակցությամբ
08.09.2010 Փաշազադեն աղոթում է ադրբեջանական դրոշը Ղարաբաղի վրա ծածանվելու համար
08.09.2010 Բեռլինի նախկին նախարար. «Թուրքերը Գերմանիային աղքատացնում են և հիմարացնում»
08.09.2010 Կկայանա հեռախոսազրույց ՀՀ ԱԳ և Վրաստանի ԱԳ նախարարների միջև
08.09.2010 Հրդեհ թիվ 2 տրոլեյբուսի հավաքակայանում
08.09.2010 Բեռնար Ֆասյե. «Մենք կողմերին առաջարկել ենք հանդիպումների ծրագիր»
08.09.2010 Հայ զինծառայողները մասնակցում են «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ընթացող զորավարժություններին



