Երևանում մեկնարկեց նոր հեծանվահրապարակի շինարարությունը
29.07.2010
Երևանի քաղաքապետարանի և իտալական «Ռենկո» ընկերության համատեղ ներդրումային ծրագրով` մայրաքաղաքում կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան նոր ու ժամանակակից հեծանվահրապարակ: Ծրագրի մեկնարկն այսօր ազդարարեցին Երևանի քաղաքապետն ու «Ռենկո» ընկերության hայաստանյան մասնաճյուղի տնօրենը: Գագիկ Բեգլարյանն ու Ֆրանչեսկո Ջուստոտտին ստորագրեցին հռչակագիր՝ սկիզբ դնելով Երևանում ժամանակակից հեծանվահրապարակի կառուցմանը: «Երևան քաղաքի համար կարևոր այս ներդրումային ծրագիրը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության ժողովուրդների բարեկամական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը՝ ի բարօրություն հայ և իտալացի ժողովուրդների»,- այս բովանդակությամբ ուղերձով պարկուճը Երևանի քաղաքապետն ու «Ռենկո» ընկերության hայաստանյան մասնաճյուղի տնօրենը տեղադրեցին կառույցի հիմքում: Ծովակալ Իսակովի պողոտայի 27/8 հասցեում գտնվող 2 հա տարածքում կկառուցվի ավելի քան 3200 հանդիսատեսի համար նախատեսված հեծանվահրապարակ: ժամանակակից հեծանվահրապարակի շինարարությունը մարզամշակութային նոր, աշխույժ կենտրոն կդարձնի մայրաքաղաքի այս հատվածը վստահ է Երևանի քաղաքապետը: «Շատ մոտ ապագայում Երևանը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան հեծանվահրապարակ, ինչը կնպաստի Հայաստանում հեծանվասպորտի զարգացմանը: Այս կառույցը շատ հարմար կլինի նաև բազմաթիվ սպորտային միջոցառումների անցկացման և տարբեր սպորտաձևերի զարգացման համար: Կարող ենք նաև այլ մեծ միջոցառումներ այստեղ անցկացնել»,- նշեց Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
04.09.2010 Նախագահ Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին
04.09.2010 Ձերբակալվել է Սիսիանի սոցիալական ծառայության աշխատակիցը
04.09.2010 Արտակ Զաքարյանը դեմ կքվիարկի «Ժառանագության» օրինագծին
04.09.2010 Դեպարդյեն ուրախ կլինի նկարահանել Հայաստանի մասին ֆիլմ
04.09.2010 Հայաստանյան ընդերքի փայլն ու գրավչությունը
04.09.2010 Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ժերար Դեպարդիեին
04.09.2010 Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվան նվիրված շքերթին
04.09.2010 ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուղերձը արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա առթիվ
04.09.2010 ՀՀ վարչապետն ընդունել է Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահին
04.09.2010 Ժերար Դեպարդիեն այցելել է Ծիծեռնակաբերդ
04.09.2010 Սերգեյ Ազարյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում
04.09.2010 Մեծ Բրիտանիայում գազի արտահոսքի հետևանքով պայթել է կրիշնայական տաճար
04.09.2010 Նոր Զելանդիայում ինքնաթիռ է կործանվել
04.09.2010 Ուժեղ երկրաշարժ Նոր Զելանդիայի ափերի մոտ
04.09.2010 Մեքսիկայում ինքնաթիռի կործանման արդյունքում կոնգրեսականներ են զոհվել
04.09.2010 Էրլ փոթորիկը շարժվում է Մասսաչուսեթսի ուղղությամբ
04.09.2010 Պակիստանում պայթյունի զոհերի թիվը հասել է 22-ի
«Հայկական ժամանակը»



