Ֆրանսիան Հյուսիսային Աֆրիկայում պատերազմ է հայտարարել
28.07.2010
Ֆրանսիայի կառավարությունը խոստացել է ամենախիստ և վճռական միջոցները ձեռնարկել Հյուսիսային Աֆրիկայի ահաբեկչական կազմակերպությունների դեմ` Սախիլի անապատում 78-ամյա ֆրանսիացի պատանդ Միշել Գերմենեի մահապատժից հետո:
Դրա հետ կապված Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիլլոնը հարցազրույց է տվել ֆրանսիական ռադիոյին: Նա ասել է. «Ֆրանսիան վրեժխնդրությամբ չի զբաղվում: Չնայած դրան` մենք ունենք համապատասխան համաձայնագրեր տարածաշրջանի երկրների կառավարությունների հետ` հիմնականում Մավրիտանիայի և Մալիի կառավարությունների հետ: Մենք կգտնենք այդ ահաբեկիչներին և արդարադատություն տեղի կունենա»:
Գերմենեի մահապատժի պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական Մագրիբի Ալ-Քաիդան»:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին երդվել է, որ պատանդի սպանությունը «անպատիժ չի մնա»: Ոչ Ֆիլլոնը, ոչ էլ Սարկոզին չեն պատմել, թե ինչպես են նրանք մտադիր «արդարադատություն կատարել», բայց տարածաշրջանի փորձագետները համոզված են, որ խոսքը գնում է ֆրանսիական զորակազմի ներկայության` առաջին հերթին մատնանշված երկրներում լրտեսների և հատուկ նշանակության ջոկատների խստացման մասին:
Մալիի իշխանությունների ներկայացուցիչն ասել է, որ Գերմենեին գլխատել են «Իսլամական Մագրիբի Ալ-Քաիդայի» ղեկավար Աբդելհամիդ Աբու Զայդայի ներկայությամբ:
Ֆրանսիայի արտգործնախարար Քուշները արդեն մեկնել է տարածաշրջան և բանակցություններ է վարում Մավրիտանիայի և Մալիի ղեկավարության հետ` Հյուսիսային Աֆրիկայում «Ալ-Քաիդայի» դեմ Ֆրանսիայի կողմից հայտարարված պատերազմի ընթացքում կոնկրետ համատեղ գործողությունների մասին:
04.09.2010 Նախագահ Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին
04.09.2010 Ձերբակալվել է Սիսիանի սոցիալական ծառայության աշխատակիցը
04.09.2010 Արտակ Զաքարյանը դեմ կքվիարկի «Ժառանագության» օրինագծին
04.09.2010 Դեպարդյեն ուրախ կլինի նկարահանել Հայաստանի մասին ֆիլմ
04.09.2010 Հայաստանյան ընդերքի փայլն ու գրավչությունը
04.09.2010 Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ժերար Դեպարդիեին
04.09.2010 Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվան նվիրված շքերթին
04.09.2010 ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուղերձը արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա առթիվ
04.09.2010 ՀՀ վարչապետն ընդունել է Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահին
04.09.2010 Ժերար Դեպարդիեն այցելել է Ծիծեռնակաբերդ
04.09.2010 Սերգեյ Ազարյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում
04.09.2010 Մեծ Բրիտանիայում գազի արտահոսքի հետևանքով պայթել է կրիշնայական տաճար
04.09.2010 Նոր Զելանդիայում ինքնաթիռ է կործանվել
04.09.2010 Ուժեղ երկրաշարժ Նոր Զելանդիայի ափերի մոտ
04.09.2010 Մեքսիկայում ինքնաթիռի կործանման արդյունքում կոնգրեսականներ են զոհվել
04.09.2010 Էրլ փոթորիկը շարժվում է Մասսաչուսեթսի ուղղությամբ
04.09.2010 Պակիստանում պայթյունի զոհերի թիվը հասել է 22-ի
«Հայկական ժամանակը»



