ARM  RUS  



Մեծ Բրիտանիա. Թուրքիան պարտավոր է անդամակցել ԵՄ-ին

28.07.2010

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պաշտոնական այցով գտնվել է Անկարայում:
Բանակցությունների գլխավոր թեման` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելն էր:
Քեմերոնը երդվել է «Անկարայի և Բրյուսելի միջև ճանապարհ սալարկել»:
Նա նաև խոստացել է «մարտնչել» վերջին 50 տարիների ընթացքում թուրքական արտաքին քաղաքականության գլխավոր նպատակին հասնելու` ԵՄ-ին անդամակցելու համար:
Բրիտանացի վարչապետի կարծիքով, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու թշնամիները «խաղում են իսլամի առջև վախերի վրա»:
Քեմերոնն ասել է. «Այդ մարդիկ տարբերություն չեն տեսնում իրական իսլամի և ծայրահեղականների աղավաղված վարկածի միջև: Նրանք կարծում են, որ իսլամը անհամատեղելի է իրենց կրոնների, հասարակության և մշակույթի հետ»:
Քեմերոնը նաև «պրոտեկցիոնիստներ» է անվանել նրանց, ով Թուրքիան դիտարկում է որպես «տնտեսական սպառնալիք»:
Քեմերոնի հայտարարությունները հակադրվում են ԵՄ-ի երկու հիմնական անդամների` Գերմանիայի և Ֆրանսիայի, դիրքորոշումներին:
ԵՄ-ին Թուրքիային անդամակցելու հակառակորդները մատնանշում են ոչ միայն կրոնական և սոցիալական խնդիրները:
Թուրքիայի անդամակցումը կհանգեցնի ԵՄ-ում արմատական ժողովրդագրական փոփոխություններին: Այժմ երկրի բնակչությունը 72 մլն մարդ է կազմում, որից 2/3-ը` 35 տարեկանից ցածր են: 2020 թ. Թուրքիայի բնակչությունը կգերազանցի ԵՄ-ի ամենախոշոր երկրի` Գերմանիայի, բնակչությանը:
Քեմերոնի ամբիցիաները Թուրքիայով չեն սահմանափակվում: Նա մտադիր է Հնդկաստանի հետ «հատուկ հարաբերությունների» մասին պայմանագիր կնքել, ինչի համար էլ մեկնում է այնտեղ շաբաթվա վերջին:






ԼՐԱՀՈՍ

04.09.2010 Նախագահ Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին
04.09.2010 Ձերբակալվել է Սիսիանի սոցիալական ծառայության աշխատակիցը
04.09.2010 Արտակ Զաքարյանը դեմ կքվիարկի «Ժառանագության» օրինագծին
04.09.2010 Դեպարդյեն ուրախ կլինի նկարահանել Հայաստանի մասին ֆիլմ
04.09.2010 Հայաստանյան ընդերքի փայլն ու գրավչությունը
04.09.2010 Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ժերար Դեպարդիեին
04.09.2010 Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվան նվիրված շքերթին
04.09.2010 ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուղերձը արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա առթիվ
04.09.2010 ՀՀ վարչապետն ընդունել է Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահին
04.09.2010 Ժերար Դեպարդիեն այցելել է Ծիծեռնակաբերդ
04.09.2010 Սերգեյ Ազարյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում
04.09.2010 Մեծ Բրիտանիայում գազի արտահոսքի հետևանքով պայթել է կրիշնայական տաճար
04.09.2010 Նոր Զելանդիայում ինքնաթիռ է կործանվել
04.09.2010 Ուժեղ երկրաշարժ Նոր Զելանդիայի ափերի մոտ
04.09.2010 Մեքսիկայում ինքնաթիռի կործանման արդյունքում կոնգրեսականներ են զոհվել
04.09.2010 Էրլ փոթորիկը շարժվում է Մասսաչուսեթսի ուղղությամբ
04.09.2010 Պակիստանում պայթյունի զոհերի թիվը հասել է 22-ի


           Next Page