Главная » 2013 » Դեկտեմբէր » 24 » ԱՆՐԻ ՌԵՆՈ. 2014-ԻՆ CARREFOUR-Ը ԿՀԱՍՏԱՏՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
02:28
ԱՆՐԻ ՌԵՆՈ. 2014-ԻՆ CARREFOUR-Ը ԿՀԱՍՏԱՏՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԱՆՐԻ ՌԵՆՈ.

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն պատասխանել է «Հետքի» հարցերին:

- Պարոն դեսպան, մեկ տարուց ավելի է՝ հայ հասարակությունը, ԶԼՄ-ները եւ կառավարության որոշ ներկայացուցիչներ խոսում են Հայաստանի շուկա «Կարֆուրի» մուտքի եւ դրա հետ կապված խնդիրների մասին: Ի՞նչ խնդիրներ կային, որո՞նք էին խոչընդոտները: Ճի՞շտ է այն տեղեկությունը, որ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվե Ալեքսանյանն է խոչընդոտներ ստեղծում «Կարֆուրի» համար՝ խուսափելով մրցակցությունից:

Carrefour-ը ավարտում է 2014-ին քաղաքամայր Երևանում իր հաստատվելու աշխատանքները: Բոլորի կողմից շատ սպասված և իշխանությունների աջակցությունից օգտվող նորամուտը, հնարավորության դեպքում, տեղի կունենա տարվա ընթացքում: 

- Ինչպե՞ս եք գնահատում ֆրանսիական ներդրումները Հայաստանում, կարո՞ղ եք նշել այդ ներդրումների ծավալները: Վերջին հինգ տարվա ընթացքում, «Օրանժից» բացի, այլ նոր ներդրողներ եղե՞լ են:

Carrefour-ի, ինչպես նաև կուտակային  կեսաթոշակային ֆոնդերի կառավարման համար ընտրված Crédit agricole և Société générale ֆրանսիական բանկերի ընդհանուր մասնաճյուղ  AMUNDI-ի հաստատվելը Հայաստանում հնարավորություն կտա Ֆրանսիային ամրապնդելու  արևմտյան թիվ առաջին ներդրողի իր տեղը Հայաստանում:

Այս համատեքստում, բնակպայմանների բարելավման նպատակով Զարգացման ֆրանսիական գործակալության և Ազգային հիփոթեքային ընկերության (Երևան) միջև դեկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրված 10 միլիոն եվրոյի վարկային պայմանագիրն է՛լ ավելի կխթանի երկու երկրների տնտեսական համագործակցությունը:

Категория: ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ | Просмотров: 1219 | Добавил: nhokhikyan | Рейтинг: 0.0/0
Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com