DIPLOMAT.AM exclusive
«ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ-ԱԼՖԱ. ՆԵՐԿԱՅԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ և ԱՊԱԳԱՅԻ ՊԱՏԿԵՐԸ» ԵՐԿՕՐՅԱ ՖՈՐՍԱՅԹ ՆԻՍՏ
05.04.2023 \ 11:28 reads: 579
2023 թվականի ապրիլի 6-7-ը Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը (Ռոսսոտրուդնիչեստվոն Հայաստանում) կկազմակերպի «Դիվանագիտություն-ալֆա. ներկայի մարտահրավերները և ապագայի պատկերը» երկօրյա ֆորսայթ նիստ՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության ոլորտի փորձագետներ Ս.Մ.Մարկեդոնովի և Ա.Ա.Տոկարևի մասնակցությամբ (ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտից)։
Հատուկ ծառայությունները սահմանադրական ժողովրդավարության կայացման պայմաններում (ՌԴ օրինակով)
23.01.2023 \ 21:19 reads: 1672
Աշխատանքում վերլուծված են հատուկ ծառայությունների տեղն ու դերը սահմանադրական ժողովրդավարության կայացման պայմաններում՝ կենտրոնանալով ՌԴ օրինակի վրա: Սույն աշխատանքում բացահայտված է, որ ազգային անվտանգությունը կարևոր է ցանկացած հասարակության բարեկեցության համար, բայց սահմանադրական ժողովրդավարություններում ազգային անվտանգությունը նշանակում է քաղաքացիական համերաշխություն, խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության ապահովման միջոց:
Լրտեսական գործունեության դերը պետական անվտանգության գործում
04.10.2022 \ 22:17 reads: 1230
Լրտեսությունն օտարերկրյա հատուկ ծառայությունների անօրինական հետախուզական գործունեությունն է որևէ այլ պետության տարածքում, ինչը համարվում է պաշտոնապես գաղտնի տեղեկության գողություն այլ երկրի հատուկ ծառայությունների կողմից: Լրտեսությունը պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություն է։ Այդ հանցագործության սուբյեկտներ են օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք։
Վրացական տարածքային պահանջատիրության հարցը խորհրդա-թուրքական հարաբերությունների լույսի ներքո (1945-1953 թթ.)
09.05.2021 \ 17:04 reads: 564
Թուրքիայի իրականացրած հակախորհրդային քաղաքականությունը Երկրորդ աշխարհամարտի տարիներին հանգեցրել է «նյարդերի պատերազմին»: Ավելին 1945 թ. Հայկական տարածքային պահանջատիրության հետ համատեղ առաջին անգամ առաջ է քաշվել նաև վրացականը, որն անակնկալ էր թե Թուրքիայի և թե միջազգային տերությունների համար։ Մինչ դեռ Խորհրդային Վրաստանի իշխանություններն ու մշակույթային գործիչները մեծ աշխատանք էին տանում այս ուղղությամբ, նշելով, որ «վրացիների դարավոր երազանքը կարող է դառնալ իրական միայն խորհրդային իշխանության շնորհիվ»։
ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ
12.04.2021 \ 18:30 reads: 5762
Diplomat.am նախագիծը և «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը» խոր վշտով հայտնում են, որ 2021թ․ ապրիլի 11-ի առավոտյան 82 տարեկանում մահացել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:  Մեծարգո դեսպանը Diplomat.am նախագծի և «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» հիմնադիրն էր։ 
DIPLOMAT.AM ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
00:06:46
Եռակողմ հայտարարությունը ընդամենը թուղթ է, այն հնարավոր է վերախմբագրել․ Արման Նավասարդյան

00:31:33
Մենք կարող էինք փոխել պատերազմի ընթացքը և հետևանքները. «Թարմ ուղեղով»՝ Արման Նավասարդյանի հետ

00:54:56
Թուրքիայի երազանքը չպետք է կատարել․ Մեղրիի միջանցքի բացման կետը պետք է վերանայվի և արգելափակվի

ՔԱՆԻ՞ ԱՆԳԱՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ
31.10.2019 \ 16:35 Reads: 3184
Այն, ինչը փաստաթղթի տեսք ստացավ 2019թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատում, սկսել է քննարկվել ավելի քան 100 տարի առաջ: Հայոց ցեղասպանության իրագործման տարիներին ամերիկյան Կոնգրեսն արդեն իսկ քննարկել և դատապարտվել է այդ ոճիրը, իսկ հետագա մեկ դարի ընթացքում ամերիկացի կոնգրեսականների սեղանին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը հայտնվել է 12 անգամ:
ԱՄՆ ԲԱՆԱՁԵՎՆ ՈՒՆԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԲԱԺԻՆ
31.10.2019 \ 15:40 Reads: 1192
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը առաջին հերթին ԱՄՆ Հայ Դատի համակարգի և հատկապես Վաշինգտոնի գրանսենյակի երկարատև ու հետևողական աշխատանքների արդյունքն է։ Բնականաբար, կա նաև քաղաքական ժամանակահատվածի գործոնը, հատկապես Վաշինգտոն-Անկարա հարաբերություների ներկա համապատկերը, միջին արևելյան տարածաշրջանում շահերի բախման որոշակի կետերն ու հատկապես Սիրիայում վերջին ռազմական գործողությունների համատեքստը նկատի ունենալով։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՉԻՆԱՍՏԱՆ-ԵՎՐԱՍԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
31.10.2019 \ 07:35 Reads: 1291
Նոյեմբերի 1-ին և 2-ին ԵՊՀ-ում տեղի կունենա «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովը։ Մասնակցելու համար  Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար, ինչպես նաև երիտասարդ գիտնականներ Ավստրիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ավստրալիայից, Լիբանանից, ՀԱՀ-ից, Իտալիայից, Սերբիայից, Ճապոնիայից, Մոնտենեգրոյից, Լեհաստանից և այլ երկրներից։
ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՔՄԱՆ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
17.10.2019 \ 18:02 Reads: 911
Վաշինգտոնի պաշտոնական հայտարարությունը, թե ամերիկյան բանակը Հյուսիսային Սիրիայում թուրքական զինվորական գործողությանը ո՛չ մասնակցելու և ո՛չ աջակցելու որոշում ունի, գործնապես համազոր է թուրքական ներխուժման կամ անվտանգության գոտու ձևավորման գործընթացի կանաչ լույս տալուն։
 
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԱՌԱՋ Է ԳՆՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ
17.10.2019 \ 16:10 Reads: 813
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության (Լիբանան, Անթիլիաս) ներկայացրած հայցադիմումը՝ Թուրքիայի Սիս քաղաքում գտնվող իր նախկին նստավայրի վերականգնման համար, հասարակական լայն հնչեղություն էր ստացել, մինչդեռ նույնքան կարևոր մեկ այլ դատական հայց ընդդեմ Թուրքիայի հազիվ թե հայտնի է հայ և միջազգային հանրությանը։  
ԿՀՎ-Ի (CIA) ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
17.10.2019 \ 11:46 Reads: 1224
Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) 48-էջանոց հույժ գաղտնի զեկույցը, որը պատրաստվել է 1988 թ․ օգոստոսին և որոշ ջնջումներով բացահայտվել 2012-ին, կրում է՝ «Անկարգություններ Կովկասում և ազգայնականության մարտահրավերը» խորագիրը: Չնայած վաղեմությանը՝ զեկույցը ներառում է հետաքրքիր վերլուծություն Արցախյան հակամարտության մասին ԱՄՆ հատուկ ծառայությունների տեսանկյունից:
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿ
16.10.2019 \ 19:26 Reads: 1088
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում բացվել է նոր խաղահրապարակ, որտեղ աշակերտները հնարավորություն կունենան անցկացնել հատկապես ֆուտբոլի մարզումներ։  Դպրոցի համար կարևոր այդ միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ, թաղապետարանի աշխատակիցներ, հանրային ու սպորտային գործիչներ։ 

 
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ և ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
13.10.2019 \ 19:17 Reads: 1792
Սույն աշխատությունում ներկայացված են հյուպատոսական հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ նախադրյալները, հաստատման ձևերը:Այս գլխում խոսվում է հյուպատոսական հիմնարկությունների բացման և հյուպատոսական շրջանի մասին, ներկայացված են նաև բոլոր այն իրավիճակները, որոնց դեպքում կարող է տեղի ունենալ հյուպատոսական հարաբերությունների դադարեցում:Այնուհետև անդրադարձ է կատարվում հյուպատոսների նշանակման կարգին, հյուպատոսական անձնակազմին և հյուպատոսական կորպուսին:
ԹՈՒՐՔԻԱՆ ԼՐՋՈՐԵՆ ՊԼԱՆՆԵՐ Է ՀՅՈՒՍՈՒՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ և՛ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, և՛ ՓԱՌՔԸ՝ ԴԱՌՆԱԼՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԹԻՎ ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
12.10.2019 \ 00:14 Reads: 1055
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում սկսած ռազմական գործողություններին՝ նշելով, որ Թուրքիան պլանավորված և մտածված իրականացնում է իր հեռահար ծրագրերը, անունը դնելով, թե պայքարում է ԻԼԻՊ-ի դեմ, մինչդեռ իրականում պատերազմում է քրդերի դեմ: Ըստ նրա՝ Թուրքիան չի կիրառում այն պայմանավորվածությունները, որ ձեռք է բերել ՌԴ-ի և Իրանի, նաև ինչ-որ տեղ ԱՄՆ-ի հետ՝ երկրի ամբողջականության պահպանման ուղղությամբ: Նավասարդյանի համոզմամբ՝ Թուրքիան այսօր լրջորեն պլաններ է հյուսում վերադարձնելու Օսմանյան կայսրության և՛ տարածքները, և՛ փառքը և դառնա տարածաշրջանի թիվ մեկ պետությունը: Արման Նավասարդյանը նշեց, որ Թուրքիան լուրջ վտանգ է սպառնում նաև ՀՀ-ին՝ Նախիջևանի ուղղությամբ, որտեղ ժամանակակից զենք է կուտակում:
ԵԱՏՄ-ՈՒՄ ԲԱԶՄԱՇԵՐՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂ Է՝ ԿԱ ԽՍՀՄ-2 ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆԱԽԱԳԻԾ. ԴԵՍՊԱՆ
04.10.2019 \ 15:10 Reads: 1032
Այս շատ կարևոր կազմակերպությունն առավել կարևորվեց՝ Հայաստանում անցկացվելով. երկու շատ կարևոր ֆիգուրանտներ եկան՝ Պուտինն ու Ռոհանին: Ես կարծում եմ, որ մեկի այցը պայմանավորված էր մյուսով: Ռոհանիի համար գլխավոր ուղղությունը ամերիկա-իրանական ենթատեքստն էր, և նա այդ գիծը տարավ: Պուտինի համար ևս կարևոր էր, որ ամերիկյան ազդեցությունը թուլանա և՛ իրանական ուղղությամբ, և՛, ինչու ոչ, հայկական ուղղությամբ:
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱԼԻԵՎԸ ԳԱՐՇԵԼԻ ԶԱԶՐԱՆՔ ԹԱՓԵՑ ՄԵՐ ԳԼԽԻՆ, ԻՍԿ ՄԵՆՔ ՀԱՄԵՍՏՈՐԵՆ ԼՌԵՑԻՆՔ
04.10.2019 \ 13:34 Reads: 2685
Սակայն այդ գոհունակությունը փոխակերպվում է խորը ֆրուստրացիայի, երբ ծանոթանում ես հոկտեմբերի 3-ին   Սոչիում կայացած հայտնի «Վալդայ» բանավեճային ակումբի 16-րդ նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտասանած ճառին։
ԵՐևԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ ԹԻՎ 200 ԴՊՐՈՑՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ
04.10.2019 \ 10:03 Reads: 1322
Հոկտեմբերի 2-ին Երևանի թիվ 200 դպրոցը անվանակոչվել է Արցախի հերոս, «Ազատագրական բանակ»-ի հրամանատար, ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի և «Ոսկե արծիվ» շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի պատվին:
ՀՆԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՆՈՐԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
02.10.2019 \ 16:33 Reads: 987
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ուշագրավ երևույթ է, որն իր վրա է կենտրոնացնում մի շարք դիտարկումներ:
ԼԵԶՎԱԿՌԻՎ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋև
02.10.2019 \ 15:53 Reads: 1137
Էրդողանը հրաժարվեց նստել Թրամփի սեղանի մոտ, այլ պետությունների ղեկավարների հետ հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ, որը ԱՄՆ նախագահը մատուցել էր անցյալ շաբաթ ՄԱԿ-ի կենտրոնում, քանի որ Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթահ էլ-Սիսին, որին Թուրքիայի նախագահը ատում է, նստած էր նույն սեղանի շուրջ։ Էրդողանի աթոռը մնաց դատարկ՝ զրկելով նրան ճաշկերույթի ընթացքում Թրամփի ուղեղը լվանալու ոսկե առիթից….
« 1 2 ... 5 6 7 8 9 ... 140 141 »
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com