DIPLOMAT.AM exclusive
ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ
12.04.2021 \ 18:30 reads: 5472
Diplomat.am նախագիծը և «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը» խոր վշտով հայտնում են, որ 2021թ․ ապրիլի 11-ի առավոտյան 82 տարեկանում մահացել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:  Մեծարգո դեսպանը Diplomat.am նախագծի և «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» հիմնադիրն էր։ 
ՉԵՆԳԻԶ ԱՔԹԱՐ․ «ԹՈՒՐՔԱԿԱՆ  ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ»
31.03.2021 \ 18:46 reads: 1934
Չենգիզ Աքթար. Թուրքիան դժբախտ երկիր է, քանի որ կտրված է իր արմատներից, չունի ամուր հիմքեր։ Մեկ անգամ ևս խոսում եմ այս հողի կենարար ուժերի ոչնչացման, Հայոց ցեղասպանության, հույների և սիրիացիների, հրեաների արտաքսման մասին։ Այդ քաղաքացիները Օսմանյան հասարակության կենարար ուժերն էին, ավիշը և առանց նրանց մնում է չորացած մի տարածություն, մտքի անապատը։ Ահա թե ինչու ես շարունակում եմ այն բնութագրել  « քաղաքակրթության կորուստ » բառակապակցությամբ:
ԱՅՍ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ԴԵՍՊԱՆ
06.02.2021 \ 14:09 reads: 4299
Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, թե՝ ԼՂ հարցի կարգավորումը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը համարում է քաղաքական սայթաքում, որ թույլ է տվել Մեդվեդևը: 
ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԵԴԻԱԳՐԱԴԱՐԱՆ
17.01.2021 \ 21:28 reads: 1766
Հայ ընթերցողին ենք ներկայացնում «Դիվանագետի գրադարան» նախաձեռնությունը, որի հեղինակը Diplomat.am նախագծի սյունակագիր Գարիկ Հարությունյանն է։ Այն հնարավորություն է տալիս առանց ինչ-որ կայքերում գրանցվելու և որոնման վրա ժամանակ վատնելու, ներբեռնել քաղաքական-դիվանագիտական բնույթի զանազան գրքեր, հոդվածներ, առցանց կայքերի հղումներ, դասախոսություններ: Հատկապես այս օրերին, երբ մեր կրթական համակարգի առջև առկա են մի շարք խնդիրներ՝ պայմանավորված հեռավար կրթությամբ և համավարակով, առցանց նյութերի առկայությունը առավել քան կարևոր է կրթության շարունակականության ապահովման և գիտական առարկաների հանդեպ հետաքրքրության համար:
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
05.09.2020 \ 13:52 reads: 1902
Հելսինկյան եզրափակիչ ակտում նշվում է ակտի սկզբունքների համապատասխանության մասին ՄԱԿ-ի կանոնադրությանը և արտահայտում անդամ պետությունների կամքը Հելսինկյան ակտի սկզբունքները կիրառելիս գործել ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին համապատասխան: Հելսինկյան ակտի 10-րդ սկզբունքը ուղղակիորեն հաստատում է, որ այն դեպքում, երբ ՄԱԿ-ի կանոնադրությամբ անդամների ստանձնած պարտավորությունները կհակասեն որևէ պայմանագրով կամ միջազգային այլ համաձայնագրով ստանձնած պարտավորություններին, կգերակայեն կանոնադրությամբ ստանձնած նրանց պարտավորությունները` ՄԱԿ-ի կանոնադրության 103-րդ հոդվածին համապատասխան:
DIPLOMAT.AM ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
00:06:46
Եռակողմ հայտարարությունը ընդամենը թուղթ է, այն հնարավոր է վերախմբագրել․ Արման Նավասարդյան

00:31:33
Մենք կարող էինք փոխել պատերազմի ընթացքը և հետևանքները. «Թարմ ուղեղով»՝ Արման Նավասարդյանի հետ

00:54:56
Թուրքիայի երազանքը չպետք է կատարել․ Մեղրիի միջանցքի բացման կետը պետք է վերանայվի և արգելափակվի

ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՔՎՈՒՄ ԱՐԱԾ ՍԱԴՐԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
26.02.2020 \ 23:51 Reads: 1334
Ռուս-սիրիական համատեղ առճակատման դինամիկան կորոշի  Թուրքիայի հետագա քաղաքական քայլերը, այդ թվում նաև կովկասյան ուղղությամբ։ Եթե նա անհաջողության մատնվի Սիրիայում, ինչի հավանականությունը բավական մեծ է, ապա կարող է ակտիվացնել գործողությունները մեր տարածաշրջանում, ինչին պետք է պատրաստ լինել։
ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ԳՈՐԾԱՐՔԸ ԵՎ ՉԵԽՈՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՕԿՈՒՊԱՑՈՒՄԸ
23.02.2020 \ 18:01 Reads: 1400
Մյունխենյան գործարքը Ֆրանսիայի և Բրիտանիայի կողմից փաստացի համաձայնություն էր Ավստրիայի և Չեխոսլովակիայի հարցերում զիջումների գնալ նացիստական Գերմանիային և Իտալիային: Մի քանի տարի վարվող «խաղաղեցման քաղաքականությունն» ի վերջո իր պրակտիկ արտացոլումը գտավ 1938թ. կնքված Մյունխենի պայմանագրում:
ՉԻՆԱԿԱՆ ՍՏՐԱՏԱԳԵՄԱՆԵՐԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ
21.02.2020 \ 11:41 Reads: 4951
Ստրատագեման գործողության ալգորիթմ է քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական և անձնական նպատակներին հասնելու համար: Չինական ստրատագեմային մոդելը հիմնված է ինտելեկտուալ որոգայթների և պարադոքսալ, ոչ սովորական տակտիկական կոմբինացիաների վրա, որոնք խաղարկվում են գլխավորապես դիվանագիտական բանակցությունների ժամանակ:
ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐՈՒՄ
20.02.2020 \ 22:19 Reads: 1088
Լեռնային Ղարաբաղի շուրջ հասունացող ռազմական ընդհարման հեռանկարը, իշխանության համար ծավալվող ներքին պայքարը և մի շարք այլ խորքային խնդիրներ պատճառ դարձան 1980-ականների վերջերին Ադրբեջանում իսլամական գործոնի քաղաքականացման և վերաիմաստավորման համար:
ՄԱՐՄՆԻ ԼԵԶՎԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
19.02.2020 \ 14:07 Reads: 1143
Ճապոնիայում դուք պետք է ուշադիր հետևեք ձեր կոշիկների վիճակին: Կոշիկները պետք է լինեն նոր և անթերի մաքրված: Ամեն անգամ, երբ ճապոնացին խոնարհում է կատարում, նա ուշադրություն է դարձնում ձեր կոշիկներին:
«ՎԱՅՄԱՐՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆ» ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
14.02.2020 \ 21:08 Reads: 1041
Ի՞նչ կարող է սպասել Հայաստանը «Վայմարյան եռանկյունուց» և ինչպիսի՞ն պետք է լինի նրա դիվանագիտությունն այդ երևույթի նկատմամբ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ կազմակերպության երկու անդամները Եվրոպայի առանցքային պետություններն են, անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի եռանկյունու ապագան, հարկ է շարունակել ակտիվորեն զարգացնել հարաբերությունները նրանց հետ։ Առանց այդ էլ մեր հարաբերությունները կարծես թե զարգանում են վերընթաց գծով։ Անհրաժեշտ է ամեն կերպ զարկ տալ դրան և խորացնել բազմակողմ  համագործակցությունը և' Ֆրանսիայի, և' Գերմանիայի հետ։
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՆՁԸ ԵՎ ԿԵՐՊԱՐԸ
10.02.2020 \ 16:55 Reads: 750
Հին Հունաստանում ընդունված էր, որ դեսպանին ընտրում էին ժողովրդական ժողովում, այսինքն համաժողովրդական քվեարկությամբ, որը նրա անձին տալիս էր հատուկ կշիռ և բարձրացնում նրա հեղինակությունը: Քանի որ դիվանագետը շատ պատասխանատու հանձնարարություններ կատարող անձ էր դիտվում, ուստի և գոյություն ունեին որոշակի, թեև չգրված, սակայն ընդունված սովորութային նորմեր. նրա տարիքը հիսունից պակաս չպետք է լիներ, նա պետք է լիներ համբերատար, դատող, պերճախոս և իր պոլիսում հեղինակություն վայելող անձնավորություն:
ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
10.02.2020 \ 01:49 Reads: 1726
Միջուկային համաձայնագիրը համարվում է Իրանի նորագույն պատմության հետհեղափոխական շրջափուլի դիվանագիտական ամենամեծ ձեռքբերումը: Եթե ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի (2005-2013) նախագահության տարիներին միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները որևէ լուրջ արդյունք չկարողացան ապահովել, ապա Հասան Ռուհանիի նախագահության շրջանում, ի վերջո, հաջողվեց հասնել համաձայնության, որն Իրանին հնարավորություն տվեց չեզոքացնել ռազմական հարձակման վտանգը, չեղարկել միջազգային պատժամիջոցների մեծ մասը, որոնք երկրի տնտեսությունը կաթվածահար վիճակի էին հասցրել, և միջազգային ասպարեզում ու տարածաշրջանում Իրանը հայտնվել էր բավական խոցելի իրավիճակում:
ՌՈՒՍ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԱՊՍԸ
10.02.2020 \ 00:51 Reads: 1282
Ռուսաստանի արդի հարաբերություններն իր անմիջական հարևանների հետ պայմանավորվում են աշխարհաստրատեգիական գլոբալ երևույթներով, միջազգային հարաբերություններով և Կրեմլի հեռահար ծրագրերով։ Եթե ռուս-ուկրաինական հարաբերությունների հիմքում ընկած են ռազմա-քաղաքական հետաքրքրքություններ, ապա Բելառուսի հետ Մոսկվային հիմնականում կապում են տնտեսական շահերը։
ՋՈՆ ԱԴԱՄՍԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
05.02.2020 \ 09:36 Reads: 1117
Ջոն Ադամսը մահացավ հուլիսի 4-ին, Անկախության Հռչակագրի ընդունումից ուղիղ 50 տարի անց: Նրա վերջին խոսքերն էին՝ «Թոմաս Ջեֆերսոնը դեռ ողջ է»։ Իրականում Ջեֆերսոնը՝ նրա գլխավոր քաղաքական մրցակիցը, արդեն մահացած էր։ Նա մահացել է նույն օրը, մի քանի ժամ առաջ։
ՉԿԱ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄՇՏԱԴԱԼԱՐ ՄԱՅՐԻՆԵՐԻ ՏԱԿ
03.02.2020 \ 01:41 Reads: 1197
Հիշենք անցյալ դարի քառասունական թվականների ներգաղթը, երբ   Լիբանանից եկած մեր հայրենակիցները, հետպատերազմյան ծանր պայմաններում, մեծ ներդրում ունեցան երկրի վերականգնման ու զարգացման գործում։ Լիբանանահայերի ներկա սերունդը կարող է նույնն անել, և ավելին։ Օգնենք մեր հայրենակիցներին, դրանով իսկ օգնած կլինենք  Հայաստանի առաջընթացին։
ԼՅՈՒԴՈՎԻԿՈՍ XV-Ի ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
02.02.2020 \ 22:51 Reads: 1057
1723թ. հոկտեմբերի 1-ին Լյուդովիկոսը հայտարարվում է չափահաս, սակայն նա չի կառավարում երկիրը. ռեգենտությունը շարունակում է Ֆիլիպ Օռլեանցին, նրա մահվանից հետո ամբողջ իշխանությունն անցավ Բուրբոնի դքսին։ Նկատի ունենալով Լյուդովիկոսի թույլ առողջական վիճակը՝ Ֆիլիպ V-ը ոչ մի քայլի չդիմեց ֆրանսիական գահը զավթելու համար։ Զգուշանալով սրանից՝ Բուրբոնի դուքսը նախաձեռնեց թագավորի ամուսնությունը. թագավորն ամուսնացավ Մարիա Լեշչինսկու հետ, ով Լեհաստանի նախկին թագավոր Ստանիսլավ Լեշչինսկու դուստրն էր։
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՐԳԸ
01.02.2020 \ 15:33 Reads: 899
Դիվանագետը համապատասխան դիվանագիտական աստիճան ունեցող պաշտոնական անձն է, որի գործունեությունը առնչվում է այլ երկրների հետ քաղաքական, դիվանագիտական հարաբերությունների իրականացման ոլորտին: Դեսպանը կամ արտակարգ և լիազոր դեսպանը միջազգային դասակարգման մեջ ընդունված դիվանագիտական ամենաբարձր աստիճանը կամ պաշտոնն է: Դեսպանորդը կամ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարը, դեսպանին նախորդող դիվանագիտական աստիճանն է կամ պաշտոնը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
27.01.2020 \ 18:20 Reads: 906
Մասնակիցների փոքրաքանակ կազմով կոնֆերանսները սահմանափակվում են նախագահողի ընտրությամբ և քարտուղարության ստեղծմամբ, մինչդեռ մասնակիցների լայն շրջանակ ունեցողները բավականին բարդ կազմակերպական կառուցվածք ունեն՝ նախագահող, կոմիտեներ, ենթակոմիտեներ, աշխատանքային խմբեր, քարտուղարություն: Կոնֆերանսները սովորաբար ավարտվում են Եզրափակիչ ակտի ընդունմամբ, որը պարունակում է նրանց աշխատանքների արդյունքները և ընդունած որոշումների տեքստերը:
« 1 2 3 4 5 6 ... 140 141 »
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com