DIPLOMAT.AM exclusive
ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ
12.04.2021 \ 18:30 reads: 5472
Diplomat.am նախագիծը և «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը» խոր վշտով հայտնում են, որ 2021թ․ ապրիլի 11-ի առավոտյան 82 տարեկանում մահացել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:  Մեծարգո դեսպանը Diplomat.am նախագծի և «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» հիմնադիրն էր։ 
ՉԵՆԳԻԶ ԱՔԹԱՐ․ «ԹՈՒՐՔԱԿԱՆ  ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ»
31.03.2021 \ 18:46 reads: 1934
Չենգիզ Աքթար. Թուրքիան դժբախտ երկիր է, քանի որ կտրված է իր արմատներից, չունի ամուր հիմքեր։ Մեկ անգամ ևս խոսում եմ այս հողի կենարար ուժերի ոչնչացման, Հայոց ցեղասպանության, հույների և սիրիացիների, հրեաների արտաքսման մասին։ Այդ քաղաքացիները Օսմանյան հասարակության կենարար ուժերն էին, ավիշը և առանց նրանց մնում է չորացած մի տարածություն, մտքի անապատը։ Ահա թե ինչու ես շարունակում եմ այն բնութագրել  « քաղաքակրթության կորուստ » բառակապակցությամբ:
ԱՅՍ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ԴԵՍՊԱՆ
06.02.2021 \ 14:09 reads: 4299
Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, թե՝ ԼՂ հարցի կարգավորումը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը համարում է քաղաքական սայթաքում, որ թույլ է տվել Մեդվեդևը: 
ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԵԴԻԱԳՐԱԴԱՐԱՆ
17.01.2021 \ 21:28 reads: 1766
Հայ ընթերցողին ենք ներկայացնում «Դիվանագետի գրադարան» նախաձեռնությունը, որի հեղինակը Diplomat.am նախագծի սյունակագիր Գարիկ Հարությունյանն է։ Այն հնարավորություն է տալիս առանց ինչ-որ կայքերում գրանցվելու և որոնման վրա ժամանակ վատնելու, ներբեռնել քաղաքական-դիվանագիտական բնույթի զանազան գրքեր, հոդվածներ, առցանց կայքերի հղումներ, դասախոսություններ: Հատկապես այս օրերին, երբ մեր կրթական համակարգի առջև առկա են մի շարք խնդիրներ՝ պայմանավորված հեռավար կրթությամբ և համավարակով, առցանց նյութերի առկայությունը առավել քան կարևոր է կրթության շարունակականության ապահովման և գիտական առարկաների հանդեպ հետաքրքրության համար:
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
05.09.2020 \ 13:52 reads: 1902
Հելսինկյան եզրափակիչ ակտում նշվում է ակտի սկզբունքների համապատասխանության մասին ՄԱԿ-ի կանոնադրությանը և արտահայտում անդամ պետությունների կամքը Հելսինկյան ակտի սկզբունքները կիրառելիս գործել ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին համապատասխան: Հելսինկյան ակտի 10-րդ սկզբունքը ուղղակիորեն հաստատում է, որ այն դեպքում, երբ ՄԱԿ-ի կանոնադրությամբ անդամների ստանձնած պարտավորությունները կհակասեն որևէ պայմանագրով կամ միջազգային այլ համաձայնագրով ստանձնած պարտավորություններին, կգերակայեն կանոնադրությամբ ստանձնած նրանց պարտավորությունները` ՄԱԿ-ի կանոնադրության 103-րդ հոդվածին համապատասխան:
DIPLOMAT.AM ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
00:06:46
Եռակողմ հայտարարությունը ընդամենը թուղթ է, այն հնարավոր է վերախմբագրել․ Արման Նավասարդյան

00:31:33
Մենք կարող էինք փոխել պատերազմի ընթացքը և հետևանքները. «Թարմ ուղեղով»՝ Արման Նավասարդյանի հետ

00:54:56
Թուրքիայի երազանքը չպետք է կատարել․ Մեղրիի միջանցքի բացման կետը պետք է վերանայվի և արգելափակվի

ԳԵՏԱՆՑԻՆ ՁԻԵՐԻՆ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ
08.06.2020 \ 00:03 Reads: 18745
Եթե խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հեռանալուն, անմիջապես հարց է ծագում, իսկ ո՞վ է լինելու հաջորդը։ Ճիշտ է, ազգի արգանդը, բարեբախտաբար, չի չորացել և «սուրբ տեղը դատարկ չի մնա»։ Ավելորդ է ասել, որ «հեղափոխությունից քշվածների» վարդագույն երազանքը՝ կրկին տեսնել   այդ սուրբ տեղերում Քոչարյանին  կամ Սարգսյանին ֆանտասմագորիայի՝ ցնորամտության ժանրից է։ Չմոռանալով այս աքսիոմատիկ ճշմարտությունը՝ հարկ է չմոռանալ նաև ժողովրդական իմաստությունը այն մասին, որ «գետանցին ձիերին չեն փոխում», մանավանդ մե'ր գետանցին, որի կամուրջը խարխուլ է, երերուն։
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՇԱՐԺԱԿԱՆ ՀԴՄ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏԸ
03.06.2020 \ 12:13 Reads: 2161
«Մանթաշով» գործարարների միության և պատգամավոր Գևորգ Պապոյանի համատեղ քննարկումների արդյունքում առաջարկվել է հսկիչ դրամարկղային մեքենաները գրանցել ոչ թե ապրանքների վաճառքի և ծառայությունների մատուցման կոնկրետ վայրում, այլ միայն կազմակերպության անունով՝ հնարավորություն տալով կիրառել այն շարժական, ցանկացած հասցեում:
ՉԻՆԱԿԱՆ ՍՏՐԱՏԱԳԵՄԱՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ
01.06.2020 \ 14:00 Reads: 1672
Մի քանի օգտատերեր, կարդալով չինական ստրատագեմաների մասին իմ հոդվածները, խնդրում են կրկին անդրադառնալ դրանց, հավանաբար Չինաստանի նկատմամբ Հայաստանում աճող հետաքրքրությունների ազդեցության տակ։ Սիրով կատարում եմ խնդրանքը։ Ստրատագեման,  չինարեն՝ չժիմոու, մոուլյումե, ցէլյուե, ֆանլյուե, չինական ռազմավարական  պլան է, որում հակառակորդի համար թաքնված է որևէ մի ծուղակ և խորամանկություն։ Ստրատագեման, ինչը ներառում է և' հնարամտություն, և'  խելացիություն, և' ճարպկություն, ծնվել է վաղնջական ժամանակներում  և շաղկապված է ռազմական ու դիվանագիտական գործառույթների հետ։
ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ (մաս հինգերորդ)
22.05.2020 \ 15:19 Reads: 3527
*Որդեգրելով «հեղափոխությունը վտանգի մեջ է» կարգախոսը՝ ընդունել և կիրառել օրենքներ, որոնք կոչված են փրկելու հեղափոխությունը և բացառելու նախկին վարչակարգի վերակենդանացման  հնարավորությունը։
ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ (մաս չորրորդ)․ «ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՍԽԱԼ Է ԱՅՍ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ»
19.05.2020 \ 23:59 Reads: 2229
Երբ  մեծ դանիացի Համլետը հնչեցրել  է այս դասական դարձվածքը, հավանաբար, մտքի ծայրով անգամ  չի անցկացրել, որ 400 տարի անց  իրենից շատ հեռու գտնվող փոքր մի երկրում՝ Հայաստանում, սխալներն շատ ավելի են լինելու, քան իր հայրենիքում։ Տարբեր ձևի և չափի՝ արհեստական, բնական, ձեռքբերովի։ Ամբողջության մեջ, թե  առանձին դրանք լուրջ վտանգ են ներկայացնում և կարող են կործանարար լինել երկրի ու պետականության  համար։
ՖՐԱՆՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆՑ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿՅԱՆՔՈՒՄ
18.05.2020 \ 23:42 Reads: 1181
Հայ Սփյուռքի ամենաազդեցիկ համայնքներից մեկը հանդիսացող, դարերի պատմություն, պատմական անցյալ և ուրույն դիմագիծ ունեցող ֆրանսահայ համայնքը Եվրոպայի ամենախոշոր և ամուր կազմակերպական կառույց ունեցող հայ համայնքն է: Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դեր և նշանակություն ունեցող ֆրանսահայ համայնքը ինչպես նախկինում, այժմ ևս ապրում է հասարակական-քաղաքական, մշակութային ակտիվ կյանքով, ժամանակի ընթացքում ներհամայնքային կյանքում ստեղծվել են բազմաբնույթ կառույցներ և կազմակերպություններ՝ համայնքի ներքին կյանքի կազմակերպման, ներհամայնքային խնդիրների կարգավորման, ֆրանսահայության ձայնը լսելի դարձնելու, ազգային շահերի ներկայացման և պաշտպանության, ինչպես նաև ֆրանսիական իշխանությունների հետ անմիջական կապեր հաստատելու համար:
ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՆԱԽԻՋևԱՆԻՑ ԹՈՒՐՔԻԱՆ 2-ՐԴ ՃԱԿԱՏ Է ԲԱՑՈՒՄ․ ԴԵՍՊԱՆ
18.05.2020 \ 23:28 Reads: 855
«Անդրադարձի» հյուրը արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն է։ Նա խիստ մտահոգված է Նախիջևանով և չի բացառում, որ  թրքական բանակն  այստեղից Հայաստանի համար 2-րդ ճակատ է բացում։ «Վաղուց ժամանակն է, որ միջազգային ֆորում հրավիրվի այդ հարցով»,-ասում է Արման Նավասարդյանը։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսի պայմաններում Թուրքիան բոլորովին նոր խաղ է սկսել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ։
ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ (մաս երրորդ)․ Պանդեմիան ահաբեկչության զե՞նք
18.05.2020 \ 14:13 Reads: 2466
Էքստերմիզմից զատ, ինչպես մինչև պանդեմիան, այնպես էլ այժմ, մեծ է ջիհադիստերի սպառնալիքը։ Իսլամիստների կարծիքով կորոնավիրուսը Աստծո պատիժն է «անհավատներին»։ «Իսլամական պետությունը» և «Ալ-Կաիդան» գտնում են, որ Ալահը վրեժ է լուծում իր թշնամիներից, հատկապես, չինական կառավարության կողմից ույգուրական մուսուլմանական փոքրամասնությանը հետապնդելու համար։ Իսկ Իրանի վարչակարգը վարակի տարածման համար մեղադրում է Իսրայելին և կորոնավիրուսն անվանում է «արևմտյան» կամ «սիոնիստական կենսաբանական զենք»։
ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ (մաս երկրորդ)
16.05.2020 \ 23:55 Reads: 1885
Հաշվված է , որ համաշխարհային տնտեսությունն այս տարի՝ 2020-ին կկրճատվի 3%-ով   և, եթե համաճարակը չնահանջի 2021 թվականին, ֆինանսների կորուստը կկազմի 9 տրիլիոն դոլար։ Հեռանկարն ավելի  մռայլ է։ Աշխարհը թաղվում է վերջին 100 տարվա ամենասուր  ճգնաժամի մեջ, և ամենաշատը տուժում է Եվրոպան, որի  տնտեսությունն իր մասշտաբներով երկրորդն է աշխարհում, իսկ բնակչությունը  450 միլիոն է։  Համաշխարհային տնտեսությունը մտնում է ռեցեսիայի՝ հետաճի շրջան, եվրոպականը՝ նույնպես, սակայն ավելի խորը։  Խուճապից զատ եվրոպացիների համար հատկանշանական են դառնում էգոիզմը և եսակենտրոնությունը։   Անտարբերությունը իտալացիների և   իսպանացիների նկատմամբ,  և կամ դիմակների ներկրման ժամանակ անվայելուչ միջադեպերը այդ տրամադրությունների ապացույցներից են։  
ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ (մաս առաջին)
15.05.2020 \ 02:16 Reads: 4141
Quo vadis, Domine? Ու՞ր ես գնում  Աստված։ Այս խոսքերը Պետրոս առաքյալն ուղղեց Հիսուս Քրիստոսին, երբ նա Ներոն կայսեր կողմից քրիստոնյաների հալածանքի ժամանակ հեռանում էր Հռոմից։ Ընդհանուր առմամբ, «Ու՞ր ես գնում Աստված» արտահայտությունը լսողին մտածել է տալիս, թե արդյոք նա ճի՞շտ է ապրում, հավատարի՞մ է արդյոք իր կյանքի նպատակներին, արժեքներին և այլն։
ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐ
14.05.2020 \ 11:33 Reads: 9154
Թուրքիան առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թ. Խորհրդային Միության փլուզումից հետո։
ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ ԱՌԵՐԵՍՄԱՆ և ԱՆՑՅԱԼԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՓՈՐՁԸ: ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
06.05.2020 \ 23:13 Reads: 8276
Հոդվածը նվիրված է նորաստեղծ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից ֆաշիստական Գերմանիայից ժառանգած կարծրատիպերից ձերբազատման գործընթացին: Մասնավորապես անդրադարձ է կատարվում Հոլոքոստից հետո հրեա և գերմանացի ժողովուրդների հաշտեցման և պատմական անցյալի հաղթահարման ուղղությամբ Գերմանիայի կողմից իրականացված քայլերին: Այդ համատեքստում որոշ զուգահեռներ են անցկացվում Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության հարցում որդեգրած դիրքորոշման հետ:
ԻՐԱՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ
22.04.2020 \ 19:29 Reads: 828
Նոր կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո Իրանում և Հայաստանում, ՀՀ դեսպանության քայլերի, համավարակի բռնկումից հետո երկու երկրների իրավիճակի, և համավարակի ընթացքում երկու երկրների հարաբերությունների հեռանկարի, և այն մասին թե Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները ինչքանով են կարող խոչընդոտել Իրան-Հայաստան առեւտրական կապերին, Թեհրանի հայկական «ԱԼԻՔ» օրաթերթի լրագրող Կարինե Դավթյանը հարցազրույց է ունեցել Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ:
ՄԱՀԱՑԵԼ Է ՌՈՒԲԵՆ ՇՈՒԳԱՐՅԱՆԸ
22.04.2020 \ 15:33 Reads: 779
Հայաստանի դիվանագիտությունը ծանր կորուստ կրեց։ 57 տարեկան հասակում՝ 2020թ․ ապրիլի 21-ին կյանքից անժամանակ հեռացավ Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը։ Նա կանգնած էր նորանկախ Հայաստանի դիվանգիտական դպրոցի կազմավորման ակունքներում և իր ավանդ ունի նրա ձևավորման և զարգացման գործում։
« 1 2 3 4 ... 140 141 »
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com