DIPLOMAT.AM exclusive
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԱՄՆ-ՈՒՄ ՓԱԿՎԵԼՈՒ Է 2020 ԹՎԱԿԱՆԻՆ
13.06.2019 \ 13:57 reads: 115
Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը (ԹՈԻԻ) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1983 թ․ Վաշինգտոնում՝ Թուրքիայի կառավարության կողմից 3 միլիոն դոլարի նվիրատվությամբ։ 2019 թ․մայիսի 31-ին ԹՈՒԻ -ն հանդես եկավ մամուլի հաղորդագրությամբ՝ հայտարարելով, որ կդադարեցնի իր գործունեությունը 2020 թ. սեպտեմբերի 30-ին։
ԺԽՏԵԼՈՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԹՈՒՐՔ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՅՆ ԱՎԵԼԻ ԵՆ ՀԱՆՐԱՅՆԱՑՆՈՒՄ
24.04.2019 \ 11:15 reads: 886
Հայերի, ասորիների և հույների դեմ ցեղասպանության զանգվածային ոճրագործությունից ավելի քան մեկ դար անց, թուրքերի մեծ մասը դեռևս անհարմար է զգում, երբ մոտենում է ապրիլի 24-ը և որևէ մեկը հիշատակում է մարդկության դեմ ուղղված նրանց հանցագործությունը․․․
ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԴԱՐՁԱՎ 80 ՏԱՐԵԿԱՆ
08.04.2019 \ 23:54 reads: 910
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ապրիլի 6-ին նշում էր ծննդյան 80-ամյակը: Ոչ միայն դիվանագիտության, այլև լրագրության, քաղաքագիտության և մարդկային հաղորդակցության գաղտնիքներին ու հմտություններին տիրապետող Նավասարդյանն այժմ Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչն է, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ:
ԹՐԱՄՓՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՍԻՐԻԱԿԱՆ ԳՈԼԱՆԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼ ԻՍՐԱՅԵԼԻՆ
03.04.2019 \ 11:18 reads: 335
Նախագահ Թրամփի վերջին գործողություններն արտաքին քաղաքականության մեջ ավելի քան մտահոգիչ են: Նա երբեք լուրջ չի ընդունել արաբա-իսրայելական հակամարտության ողջ բարդությունը: Ընդհակառակը, նա անտեղյակ հայտարարել է, որ հեշտ է լուծել մերձավորարևելյան խնդիրը և անպատասխանատու կերպով իր փեսային՝ Ջարեդ Քուշներին, որը դիվանագիտական փորձ չունի և ոչինչ չգիտի Մերձավոր Արևելքի մասին, նշանակել է արաբա-իսրայելական խաղաղության ծրագրի պատասխանատու:
ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է. ՄԻՐՈՍԼԱՎ ԼԱՅՉԱԿԸ ԽՈՍԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
13.03.2019 \ 17:06 reads: 385
Տարածաշրջանային այցով Հայաստանում է ԵԱՀԿ նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը: Մարտի 13-ին նա հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ապա երկու պաշտոնյաները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Հայաստանի ԱԳ նախարարը նշել է այն հիմնական կետերը, որոնք եղել են երկու պաշտոնյաների քննարկման առանցքում: Պաշտոնական Երևանը հունվարին ԵԱՀԿ ղեկավարի պաշտոնը ստանձնած Լայչակին ծանոթացրել է արցախյան հակամարտության լուծման հայկական կողմի մոտեցումների հետ:
DIPLOMAT.AM ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
00:33:58
Հայաստանն Արցախի հարցում իրականացնում է Ջենիգսի խորհուրդնե՞րը

00:23:24
Այն, ինչ այսօր անում են Փաշինյանն ու Բակո Սահակյանը, Ադրբեջանի վարդագույն երազանքն է

00:31:20
Հիշե՛ք, դիկտատուրա կլինի, եթե իշխանությունը փոխվեց ու եկան ուժերը, որոնք նույն պոպուլիստներն են

ՁԵՌԱԳԻՐԸ ԽՈՍՈՒՄ Է ՁԵՐ ՓՈԽԱՐԵՆ: ԳՐԱՖՈԼՈԳԻԱ
03.02.2013 \ 03:40 Reads: 6836
Պարզ ոճով գրված ստորագրությունների հեղինակները ավելի անկեղծ են, նրանք կարծես ենթագիտակցաբար ձգտում են հասկանալի լինել, բաց լինել շրջապատի համար: Ստորագրության մի յուրօրինակ ձև է Վ. Չերչիլի ստորագրությունը. ակնհայտ երևում է, որ տառերի միջև հեռավորություն բացարձակապես չկա ինչը խոսում է այն մասին, որ այս տվյալ անձը չափազանց հետևողական է, տրամաբանող, միևնույն ժամանակ բարձր ընկալունակություն է դրսևորում, դժվարությամբ է հարմարվում նոր իրադրություններում:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԱՐՎԵ՞ՍՏ, ԱՐՀԵ՞ՍՏ, ԹԵ՞ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
03.02.2013 \ 01:23 Reads: 5066
Դիվանագիտություն. արվե՞ստ, արհե՞ստ, թե՞ գիտություն. Այս հարցը վերջերս, հանդիպման ժամանակ, ուղղեցի ‹‹Այբ›› դպրոցի ավարտական դասարանների աշակերտներին, որոնք պատրաստվում են ուսումը շարունակել միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում: Աշակերտներից երկուսը պատասխանեցին, որ դիվանագիտությունն արվեստ է, մեկն այն անվանեց արհեստ, ոչ մեկը այն չանվանեց գիտություն, մնացած երեսունհինգի կարծիքով դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները մեկ ամբողջականությունն են հանդիսանում:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՆ-ՈՒՄ. ԽՈՍՈՒՄ Է «ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ»-Ը
02.02.2013 \ 03:27 Reads: 1743
ԱՄՆ-ի լրատվական գործակալությանն է պատկանում «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը: Այն ստեղծվեց որպես հակաքարոզչական միջոց ֆաշիստական պրոպագանդայի դեմ 1942-ին: ԽՍՀՄ-ում այն հեռարձակվեց հինգ տարի հետո՝ 1947-ին քսանվեց կարճալիք հաղորդիչներով: Ռադիոկայանի հաղորդումների 40%-ը ուղղված էին սոցիալիստական երկրներին: Գերակշռում էին երաժշտական, ժամանցային ծրագրերը, որոնք քարոզում էին ամերիկյան ազատ կենսակերպը և կապիտալիզմի «հրաշքների» մասին, այսինքն զբաղվում էր սոցիալական քարոզչությամբ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԱՆԳՈ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ
31.01.2013 \ 15:59 Reads: 3619
Ազգությունից` ազգություն մարդկանց անձնական գոտիների  չափերը  տարբերվում են: Ամերիկայի, Կանադայի, Հյուսիսային Եվրոպայի, Սկադինավյան երկրների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի ներկայացուցիչների համար ընդունելի է, որ դրանք առնվազն կես մետրից պակաս չլինեն:  Այդ երկրների բնակիչները չեն սիրում ‹‹մոտիկ խոսողներին›› (‹‹close talker››): 
ԱՐՏԱԳԱՂԹԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏ ԿԱՄ ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ (մաս 2-րդ)
29.01.2013 \ 16:00 Reads: 1743
Ագամեմնոնը կռվից դառնում է տուն, ուր նրա բացակայության ժամանակ կինը` Կլիտեմնեստրան, կապվում Էգիսթոսի հետ: Նրանք ստորաբար սպանում են Տրոյայի հերոսին և վախենալով, որ Ագամեմնոնի տղան` Օրեստեսը, մի օր կլուծի հոր վրեժը, փորձում են նրան էլ սպանել: Օրեստեսի քույրը` Էլեկտրան, թաքցնում է եղբորը:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՆՖՈՒԶԻ ԿԱՄ «ՇՓՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
29.01.2013 \ 03:40 Reads: 2332
2012 թ. նախագահական ընտրություններից առաջ կազմակերպվեց հանդիպում Բ. Օբամայի և Ջ. Մակքեյնի միջև: Մակքեյնը, սակայն, նախապես հստակ իմանալով հանդիպման սրահի տեղը, հանդիպումից առաջ շփոթվել և մեկ այլ սրահ էր մտել: Եթե հետևենք երևույթի ֆրոյդյան մեկնաբանությանը, ապա հավանաբար Ջ.Մակքեյնի «շփոթմունքը» կարելի է դիտարկել որպես ոչ թե սովորական պատահականություն, այլ պարզապես բացատրել նրանով, որ վերջինս իրականում չէր ցանկանում գնալ այդ հանդիպմանը:
ԹՎԱՑՅԱԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՔԱՄԻՆԵՐԸ
29.01.2013 \ 03:28 Reads: 1718
Տեղեկատվական պատերազմներում գործում են մի քանի մեխանիզմներ: Դրանցից է տեղեկատվության արագ հայթայթումը և տարածումը: Հաղթողը առաջինն է: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև տեղեկատվության բնույթը և ծավալը: Արդյունավետ ներգործության համար այն պետք է պարունակի քիչ գաղափարներ, բայց հրամցվի անընդհատ, այսինքն` գործի եռակողմ օրինաչափությամբ՝ կայուն, համաչափ և երկարատև:
ԻՆՉՈ՞Ւ ԿԱՄ ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ԴԻՎԱՆԱԳԵՏ
28.01.2013 \ 23:20 Reads: 4685
Կասկածից դուրս է, որ դիվանագիտության օգնությամբ դեպի գեղեցիկ կյանք տանող ճանապարհը փշոտ է եւ դժվարանց: Եվ ոչ ոք, ո’չ դպրոցներում, ո’չ էլ բուհերում չի խոսում այդ մասին: Իսկ մատաղ սերնդի ողջ ինֆորմացիան գալիս է ֆիլմերից, պատկերազարդ ամսագրերից, բեստսելլերներից, որոնցում դիվանագիտությունը ներկայացված է որպես ռաուտների եւ ցնցող ընդունելությունների անվերջանալի շարան, շքեղ վիլլաներ, վերջին մակնիշի մեքենաներ, մի խոսքով՝ տոն, որը միշտ քեզ հետ է: Սակայն երիտասարդները պետք է տեղեկացվեն, որ այսօրվա հայ դիվանագետի համար նման շիկ և շքեղ կյանքը, դեռեւս պատրանք է: Չէի ցանկանա նրանց հուսախաբ անել, բայց համեմատության համար ասեմ, որ Բեյրութում ՀՀ դեսպանի իմ աշխատավարձը կազմում էր ամսական 1800 ամերիկյան դոլար...
ՓՈԹՈՐԻԿ ԱՆԱՊԱՏՈՒՄ. ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՃԳՆԱԺԱՄԸ 1990-1991ԹԹ.
28.01.2013 \ 16:00 Reads: 3721
1990-1991թթ. Պարսից ծոցի ճգնաժամի հիմքը դրվել էր դեռևս 20-րդ դարի սկզբին, երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո սկսվեց Օսմանյան կայսրության անկումը: Մերձավոր Արևելքի տարածաշրջանում այդ ժամանակ մեծ դեր ուներ Անգլիան և նա էլ տարածքային բաժանումներ կատարեց այդ հատվածներում: Անգլիան, հավատարիմ իր բաժանիր և տիրիր հին և բարի դիվանագիտությանը, ամեն ինչ արեց, որ այս տարածաշրջանում միշտ էլ հակամարտություններ լինեն:
‹‹ԻՄ ՏԱՐԱԾՔՆ ԻՄ ԱՄՐՈՑՆ Է››
26.01.2013 \ 15:48 Reads: 2420
Մարդկային հաղորդակցության համար առանցքային կարևորություն ունի իրար հետ շփվող անձանց միջև ընկած տարածության չափը: Առաջին հայացքից թվում է, թե ի՞նչ նշանակություն կարող են ունենալ սանտիմետրերը և մետրերը մարդկանց կոնտակտների հաջողության կամ անհաջողության գործում: Պարզվում է, որ կարող են:
ՀԱՐՄԱՐՎԵԼՈՎ ՈՒՐԻՇԻՆ, ԼՔԵԼՈՎ ԻՆՔԴ ՔԵԶ, «ՔԱՄԵԼԻՈՆԻ ԷՖԵԿՏ»
26.01.2013 \ 03:41 Reads: 2523
Մենք աստիճանաբար սկսում ենք վերափոխվել իսկական քամելիոնի: Սակայն բնավ պետք չէ կոնֆորմիզմին վերաբերվել որպես բացասական երևույթի, պարզապես պետք է կարողանանք լինել այնքան ուժեղ, որ անգամ հասարակության ճնշման տակ երբևէ չկորցնենք մեր անհատականությունը՝ միաժամանակ հարմարվելով այն միջավայրին, որտեղ ապրում ենք:
ԱՐՏԱՔՍՈՒՄԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՔՍՈՐԻ ՏԵՍԱԿ
26.01.2013 \ 03:20 Reads: 2684
Արտաքսումն Աթենքի դեմոկրատական համակարգի հատուկ ինստիտուտներից էր: Ունենալով ավելի շուտ քաղաքական, քան իրավական բնույթ, այն կիրառվում էր աթենացու նկատմամբ` երկրից վտարելու նպատակով (առանց դատավարույթի): Դա կանխարգելիչ օրենք էր, որը ոչ թե պատժում էր զանցանքը, այլ բացառում էր այն:
ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԼԿԱՆՆԵՐՈՒՄ
24.01.2013 \ 15:49 Reads: 2443
Բոսնիա-Հերցեգովինան ուներ հանրապետության կարգավիճակ Հարավսլավիայի դաշնությունում, որը ստեղծվել էր խորհրդային օրինակով մարշալ Իոսիպ Բրոզ Տիտոյի կողմից: Հետպատերազմյան առաջին տարիների ընթացքում մինչև 1966թ. ղեկավար մարմիններում գերակա դիրք էին ստանձել սերբերը, ովքեր շարունակում էին հետևել խորվաթ և մուսուլման ազգայնականներին:
ՆԱ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ ԽԱԲԵՑ ԱՍՏԾՈՒՆ, ԻՍԿ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋՈՒՄ ԽԱԲԵՑ ՆԱԵՎ ՍԱՏԱՆԱՅԻՆ…
23.01.2013 \ 15:50 Reads: 4274
Այսօրվա դիվանագետները շատ բան ունեն ընդօրինակելու Թալեյրանից` նրա ջանասիրությունը, սուր դիտողականությունը, վերլուծելու ունակությունը: Այսօրվա դիվանագետը պետք է կարողանա Թալեյրանի նման արագ կողմնորոշվել, ուշադիր լսել, լինել քաղաքավարի, սիրալիր ու հավասարակշռված:
« 1 2 ... 128 129 130 131 132 »
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com