DIPLOMAT.AM exclusive
ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԴԱՐՁԱՎ 80 ՏԱՐԵԿԱՆ
08.04.2019 \ 23:54 reads: 711
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ապրիլի 6-ին նշում էր ծննդյան 80-ամյակը: Ոչ միայն դիվանագիտության, այլև լրագրության, քաղաքագիտության և մարդկային հաղորդակցության գաղտնիքներին ու հմտություններին տիրապետող Նավասարդյանն այժմ Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչն է, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ:
ԹՐԱՄՓՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՍԻՐԻԱԿԱՆ ԳՈԼԱՆԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼ ԻՍՐԱՅԵԼԻՆ
03.04.2019 \ 11:18 reads: 153
Նախագահ Թրամփի վերջին գործողություններն արտաքին քաղաքականության մեջ ավելի քան մտահոգիչ են: Նա երբեք լուրջ չի ընդունել արաբա-իսրայելական հակամարտության ողջ բարդությունը: Ընդհակառակը, նա անտեղյակ հայտարարել է, որ հեշտ է լուծել մերձավորարևելյան խնդիրը և անպատասխանատու կերպով իր փեսային՝ Ջարեդ Քուշներին, որը դիվանագիտական փորձ չունի և ոչինչ չգիտի Մերձավոր Արևելքի մասին, նշանակել է արաբա-իսրայելական խաղաղության ծրագրի պատասխանատու:
ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է. ՄԻՐՈՍԼԱՎ ԼԱՅՉԱԿԸ ԽՈՍԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
13.03.2019 \ 17:06 reads: 242
Տարածաշրջանային այցով Հայաստանում է ԵԱՀԿ նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը: Մարտի 13-ին նա հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ապա երկու պաշտոնյաները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Հայաստանի ԱԳ նախարարը նշել է այն հիմնական կետերը, որոնք եղել են երկու պաշտոնյաների քննարկման առանցքում: Պաշտոնական Երևանը հունվարին ԵԱՀԿ ղեկավարի պաշտոնը ստանձնած Լայչակին ծանոթացրել է արցախյան հակամարտության լուծման հայկական կողմի մոտեցումների հետ:
ՍԵՄԻՆԱՐ․ ԻՐԱՆԸ ԵՎ ՓՈՓՈԽՎՈՂ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԸ
04.03.2019 \ 11:23 reads: 319
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ հիմնադրամը, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի տեղեկատվական աջակցությամբ,  կազմակերպում է «Իրանը և փոփոխվող աշխարհակարգը» գիտական սեմինարը։
Ո՞Վ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
02.03.2019 \ 11:26 reads: 300
2011-2012 թվականներին Լին Թրեյսին աշխատել է որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն։ 2012-2014 թվականներին ԱՄՆ պետքարտուղարի` Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի առաջին օգնական։ 2014-2017 թվականներին աշխատել է ԱՄՆ-ի փոխդեսպան Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում:
DIPLOMAT.AM ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
00:16:45
Արտաքին քաղաքականությունում տեղաշարժերը շատ ավելի առաջ են, քան մեր ներքին նվաճումները

00:23:29
ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի քննարկումը քաղաքագիտական տեսանյունից

00:34:50
Վարչապետը զգոնության կոչ արեց ԵԽԽՎ-ին և կրկին վերահաստատեց Մինսկի խմբին մեր հավատարմությունը

ԳՈՒՇԱԿՈՂ ԵՐԱԶՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
19.02.2013 \ 03:38 Reads: 5716
Հռոմի կայսր Օգոստիանոսի ընկերը երազում տեսել էր, որ գիշերը թշնամիները սպանելու են վերջինիս, նա երազը պատմում է կայսրին, և Օգոստիանոսը, լինելով մեկը, ով երազներին մեծ կարևորություն էր տալիս, գիշերում է ընկերոջ տանը, առավոտյան պարզվում է, որ մարդասպանն այդ գիշեր իրոք ներխուժել էր կայսրի ննջասենյակ:
ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՐԿՐԻ ՇԱՀԵՐԸ, ԱՆԳԱՄ ԵԹԵ ՆՐԱ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ Է
19.02.2013 \ 01:21 Reads: 1566
Լոյալության սկզբունքների անվերապահ պահպանումը դիվանագիտության ամենամեծ պրոբլեմներից մեկն է, որ գալիս է վաղնջական ժամանակներից: Հաճոյանա՞լ ղեկավարությանը, թե՞ մնալ անաչառ և օբյեկտիվ: Սրանցից ո՞րն է համապատասխանում դիվանագետի լոյալությանը, ո՞րն է պետությանն ավելի օգտակար և անհրաժեշտ: Դեռ Կալյերն է երեք դար առաջ դիվանագետների ուշադրությունը հրավիրել ճշգրիտ ինֆորմացիայի կարևորության վրա: Նա զգուշացրել է. «Չգայթակղվել և չասել այն, ինչը հաճո է կառավարության ականջին, այլ ասել ճշմարտությունը, որքան էլ որ այն դառը լինի»:
ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԿԱՐՈՒՍԵԼԸ` ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՑԻԱ
17.02.2013 \ 02:54 Reads: 1663
-Գնդապետ, Լիբանանը Խորհրդային Միության բարեկամ պետություն է:
–Ի՛նչ լավ է: Երբ վերադառնամ դեսպանություն, անմիջապես կհեռագրեմ Մոսկվա, որպեսզի այնտեղ հանգիստ քնեն,– նույն տոնով պատասխանում է Մնացականյանը:
Այս երկխոսությունը` որպես «Հայկական ռադիոյի» անեկդոտ, երկար պտտվում էր Բեյրութի և Դամասկոսի դիվանագիտական կորպուսներում:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս երկրորդ)
17.02.2013 \ 01:33 Reads: 3564
Ընդամենը մի տաս-տասնհինգ օր առաջ Ֆարզանին հենց այստեղ, այս վիրահատարանում, 14-15 տարեկան մի հայ աղջկա ենթակեց շատ բարդ վիրահատության, որին Աստված գիտե, թե ինչպես էին հիվանդանոց հասցրել: Մետրոյում, ուր միշտ լիքը մարդ կա, մի քանի կին-ադրբեջանուհի հարձակվել էին աղջկա վրա և հարյուրավոր մարդկանց աչքի առաջ հաշվեհարդար տեսել նրա հետ: Իսկ դրանից մի քանի օր առաջ ինչ-որ պոետ-դեգեներատ ներխուժել էր հիվանդանոց և ծեծելով կաբինետից դուրս էր քշել քառասուն տարի սրտաբանական բաժանմունքում աշխատած բժշկին: Դրանից հետո հիվանդանոցում ոչ մի հայ չմնաց` ոչ բժիշկ, ոչ էլ օժանդակ ծառայող: Ոմանք թաքնվեցին տներում, ոմանք էլ հեռացան Բաքվից:
ԼԻԿՈՒՐԳՈՍՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
14.02.2013 \ 23:11 Reads: 1302
Երբ Լիկուրգոսի կարևոր օրենքներն այլևս արմատավորվել էին քաղաքացիների կյանքում, երբ պետությունը բավական կայունացել ու ուժեղացել էր...
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին
14.02.2013 \ 01:33 Reads: 5779
Պառավ հանդերձապահուհու առեղձվածային մահը, անվանի դերասանի մահաբեր կատակը և կուստոմս-ատրճանակը
Ո՞Վ Է ՀՈՐԻՆԵԼ ՀԱՅԻՆ… ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱ՞ՆԸ
13.02.2013 \ 03:26 Reads: 1614
«Նախկին հայ զինծառայողների պաշտպանության ադրբեջանական կոմիտեն» հայ զինվորներին գերի հանձնվելու դեպքում հնարավորություն է տալիս անարգել տեղափոխվել արտասահման. «Սա հնարավորություն է ձեզ համար: Օգտվեք դրանից այսօր, քանի դեռ պատերազմը չի սկսվել: Ոչ ոք ձեզ չի պարտադրում: Պարզապես ազատ ժամանակ մտածեք ձեր սեփական ապագայի ու ձեր երեխաների ապագայի մասին: Ուզում եք, որ նրանք զոհվեն հրթիռների պայթյուններից, թե՞ ապրեն հանգիստ Եվրոպայում»:
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՏՆԱՀԱՐՈՒՄԸ ՄԱՀԱԲԵՐ Է
13.02.2013 \ 03:18 Reads: 2319
Դեսպաններին նետում են ջրհորը և իրենց հատուկ հակիրճ ոճով ասում. «Ջուրը խմեք, տակի հողն էլ կերեք»:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՌԻՇԵԼՅԵԻ և ՉԵՐՉԻԼԻ ԲԱՆԱՁԵՎՈՒՄՆԵՐԸ
12.02.2013 \ 23:19 Reads: 1583
Կանխարգելիչ դիվանագիտությունը շրջանառության մեջ է դրել Ուինստոն Չերչիլը, որն իր սովորության համաձայն այդ գաղափարը մատուցել է հումորով, ասելով որ դիվանագետի խնդիրը կայանում է նրանում, որ նա կառավարությանը հուշի, թե ինչ տեղի կունենա իրեն հյուրընկալած երկրում մի տարի, հինգ տարի, տաս տարի անց, ապա մի տարի, հինգ տարի, տաս տարի անց բացատրի, թե ինչու իր կանխատեսածը տեղի չունեցավ: Չերչիլը, մնում է Չերչիլ:
ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12.02.2013 \ 16:04 Reads: 2214
Փոլ Վիթեքի տեսությունն ունի նաև իր կողմնակիցները մեր օրերի օսմանագետների շրջանում: Նրանցից կարելի է նշել Մեթին Հեփերի տեսակետը, որ գտնում է, որ այն հանգամանքը, որ օսմանայն պետությունը առաջացավ որպես ՙղազիների պետութ-յուն՚, հանգեցրեց նրան, որ բանակը ՙբանալի՚ դերակատարում ստացավ:
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
12.02.2013 \ 16:03 Reads: 2613
Արցախյան հակամարտության ներկա փուլում, երբ բանակցային գործընթացի առարկան կարգավորման հիմնարար սկզբունքներն են, հայկական կողմերի համար խիստ արդիական է դառնում այդ կարգավորման մեթոդաբանության հստակեցումը: Այս համատեքստում տեղին է կատարել հետևյալ հարցադրումը: Արդյո՞ք հայ-ադրբեջանական էթնոքաղաքական շահերի միջև հակասության միակ պատճառը Արցախն է: Այստեղ տեղին է մանրամասնել:
ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՃԳՆԱԺԱՄԸ (մաս 3-րդ)
11.02.2013 \ 16:04 Reads: 3047
Իրաքի ավիացիան չէր կարողանում կռվել կոալիցիոն ուժերի ավելի ժամանակակից տեղխնիկայի դեմ: Միայն առաջին օրը կոալիցիոն ուժերի 2000 ինքնաթիռների թռիչքի դեմ իրաքյան զորքերը կարողացան պատասխան տալ ընդամենը 100 ինքնաթիռներով: Միայն առաջին շաբաթվա ընթացքում Իրաքը կորցրել է 17 ինքնաթիռ՝ չվնասելով հակառակորդի ոչ մի ինքնաթռի: Դրանից հետո իրաքյան ինքնաթիռներն այլևս չթռչեցին: Իսկ կոալիցիայի ավիացիան սկսեց հարվածել ամրացված անգարների վրա, որտեղ գտնվում էին իրաքյան ինքնաթիռները: Մոտ 150 ինքնաթիռ օդաչուները ստիպված տեղափոխեցին Իրան: Իրաքի վերջին հույսը մնացել էին իր հրթիռները:
«ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ», ԱՍԱՑ ՆԱ ԵՎ ԸՆԿԱՎ ԱՆՇՆՉԱՑԱԾ
11.02.2013 \ 03:18 Reads: 2584
600 ռազմանավ հովհարաձև մխրճվում են Էգեյանի ջրերը` Սամոս-Եվբեա կղզիների երկարությամբ` իրենց հետ տանելով 25 հազար ցամաքային ծանրազեն մարտիկներ, ծովային հետևակ, հեծելազոր, օժանդակ զորքեր, մեծ քանակությամբ պարեն և խմելու ջուր: Զորքերի հրամատարները մեդիացի նենգամիտ ու երեսպաշտ Դատիսը և Սարդեսի սատրապ, արքայի զարմիկ Արտափրենեսն էին:
ԱՐՏԱԳԱՂԹԸ՝ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏ. ԻՄԱՑԻՐ, ՈՒՐ ԵՍ ՄԵԿՆՈՒՄ
10.02.2013 \ 15:56 Reads: 1622
‹‹Էս երկիրը երկիր չի›› արտահայտությունն այսօր դուք կլսեք հայրենիքը լքող հայից: Նրանից, ով ձայնը հինգ հազար դրամով ծախում է ընտրությունների ժամանակ, և նրանից, ով ունի գիտական տիտղոսներ, ուսյալ է, անգամ` կարդացած:
« 1 2 ... 126 127 128 129 130 131 »
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com