DIPLOMAT.AM exclusive
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԼՂՀ) ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԿԱ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԻՄՔԵՐԸ
13.02.2019 \ 11:27 reads: 123
Այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցությունները հիմնականում հենվում է միջազգայնորեն ճանացված երկու սկզբունքների վրա՝ ժողովուրդների ազատ ինքնորոշման և պետությունների տարածքային ամբողջականության: Պարոդոքսալ է, որ ի հակակշիռ գոյություն ունեցող պատմական, իրավական ու քաղաքական անհերքելի փաստերի, հայկական կողմը շարունակում է առավելապես հենվել առաջին սկզբունքի վրա, երբ հենց սկզբից պարտավոր էր հավասարապես հենվել նաև երկրորդ սկզբունքի վրա:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՆ Է ՀՐԱՎԻՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԸ
03.02.2019 \ 16:40 reads: 268
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ հրավերով Թեհրան է մեկնել «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Իրանի ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ փետրվարի 3-5 կանցկացնվի կլոր սեղանի ձևաչափով քննարկում «Կովկասի աշխարհաքաղաքական մարտահրավերները և հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարները» թեմայով։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ
24.01.2019 \ 16:40 reads: 730
«Մեղքի» ավելի մեծ բաժին ունի Եվրոպան։ Այն, որ ասվում է, թե «համաձայնագիրը դեռ չեն վավերացրել նաև ծանրքաշայիններ  Գերմանիան և Ֆրանսիան անկախ Փաշինյան-Մերկել սելֆիների հրավառությունից, և Փաշինյան-Մակրոն երեք աշխատանքային հանդիպումներից ու ինքնամոռաց պարերից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին», ոչ այլ ինչ է, եթե ոչ չարամտորեն արված զրպարտանք, և կամ այդ երկու երկրների ներկա քաղաքական իրավիճակի բացարձակ անտեղյակություն, ինչը քիչ է հավանական՝ նկատի ունենալով ասված «փայլուն» պանֆլետի հեղինակի ստատուս-քվոն։
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
21.01.2019 \ 22:24 reads: 5063
Մեզ համար ամենամեծ խնդիրը անկախության առաջին տարիներին արտասահմանում դիվանագիտական ինֆրաստրուկտուրայի՝ դեսպանությունների և հյուպատոսությունների, ստեղծման հարցն էր, որը պահանջում էր ֆինանսներ, մեծ ֆիանսներ, ինչը Երևանը չուներ։ Իսկ արդեն միջազգային իրավունքի սուբյեկտ դարձած Ռուսաստանը մեզ, ինչպես նաև նախկին հանրապետություններին, արեց հետևյալ առաջարկը՝ կամ մասնաբաժին ստացեք արտերկրում գոյություն ունեցող խորհրդային շենքերից, անշարժ գույքից և այլ ունեցվածքից, կամ էլ հրաժարվեք ԽՍՀՄ-ին ձեր ունեցած պարտքից։ Հայաստանի պարտքը կազմում էր ընդամենը 700 միլիոն դոլար։ Մենք ընտրեցինք վերջին տարբերակը՝ պարտքը չեղարկելը։ Բանակցային գործընթացի մանրամասներին ծանոթ չեմ, սակայն կորուստն ահռելի մեծ էր։
VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ
18.01.2019 \ 14:00 reads: 7572
Ասվածի փայլուն, դասական օրինակ է Վիեննայի 1814 թվականի կոնգրեսը, որտեղ որոշվում էր պարտված Ֆրանսիայի և հետնապոլեոնական եվրոպական երկրների ժողովուրդների ու տարածքների ճակատագիրը: Թվում էր, թե Ֆրանսիան կորցնելու է ամեն ինչ: Հավանաբար այդպես էլ կլիներ, եթե նրան Վիեննայում չներկայացներ բոլոր ժամանակների մեծագույն դիվանագետներից մեկը` Շարլ Մորիս Թալեյրանը, որը անհավասար դիվանագիտական մենամարտում եվրոպական թագավորների հետ, դուրս եկավ հաղթանակած:
DIPLOMAT.AM ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
00:05:57
Ինչո՞ւ են Ադրբեջանում արգելում Facebook-ը

00:23:08
Էդ Նիկոլը ե՞րբ եկավ ու սկսեց հողեր հանձնել, որ ոչ ոք չիմացավ

00:26:53
Հայ ընդդիմադիրների և ադրբեջանցիների հակահայկական հայացքները համընկնում են. Արման նավասարդյան

ԵՐԲ ԴԵՍՊԱՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԻՐ «ԵՍ»-Ը
25.02.2013 \ 01:21 Reads: 1468
Լոյալության սկզբունքների աղավաղման միտումներ ուրվագծվում են նաև հայկական դիվանագիտության պրակտիկայում: Երբ արտաքին գործերի նախարարարները հլու-հնազանդ կատարում են պետության ղեկավարի քաղաքական կամքը, եթե նույնիսկ այն չի բխում երկրի ստրատեգիական շահերից:
ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ը ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է
24.02.2013 \ 16:09 Reads: 1497
«Էստոնիա» անվանումն առաջացել է էստոնների (ինքնանվանումը` էէստլասեդ) նախնիների` ֆիննալեզու էստ ժողովրդի անունից։ Ենթադրում են, որ ցեղանունն առաջացել է բալթիական լեզուների aueist բառից, որը նշանակել է «ջրի մոտի բնակիչներ»։ Էստոններն իրենց երկիրն անվանում են Eesti։
‹‹ՀԵՏՈ ԿԽՈՍԵՍ ԻՆՔԴ ՔԵԶ ՀԵՏ››
23.02.2013 \ 16:09 Reads: 1523
Ժամանակն է, վաղուց ժամանակն է ահազանգ հնչեցնել բոլոր զանգակատներից, բոլոր միջոցներով, ամենուր, աշխարհի բոլոր ծագերում` ‹‹Հայրենիքը վտանգի մեջ է››, ինչպես հայաստանաբնակների, նույնքան էլ այն լքողների համար: Ժամանակն է դուրս պրծնելու այս կախարդական շրջանակներից, սթափվելու լեթարգիայի վերածվող քաղաքական նիրհից, այսօր, հիմա: Վաղը ուշ կլինի:
ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (մաս երկրորդ)
23.02.2013 \ 16:08 Reads: 2207
Ս. Շոուի բնորոշմամբ` այդ վաչկատուն ցեղը չուներ արմատներ և պատրաստ էր իր ծառայությունները առաջարկել այն տիրոջը, որից ակնկալում էր ավելի մեծ շահ: Այն քոչել էր Միջին Ասիայից եւ Իկոնիայի սելջուկյան սուլթանների կողմից նրանց մի մասի առաջնորդ Էրթողրուլը, Օսմանի հայրը, որպես ուչբեյություն ստացել էր քրիստոնյաներով բնակեցված տարածք Փոքր Ասիայի հյուսիս արևմուտքում:
ԿԻ՞Ն, ԹԵ՞ ՏՂԱՄԱՐԴ: ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ
23.02.2013 \ 03:38 Reads: 4386
Կանայք երբեք չեն ստում, նրանք պարզապես մոռանում են, թե ինչ են ասել երեկ:
ՆՆՋԱՍԵՆՅԱԿ ՄԻԱՅՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿՈՒՄ
22.02.2013 \ 16:10 Reads: 1533
Դուք դժվար կգտնեք սեփական տուն, որտեղ ննջարանը տեղադրված լինի առաջին հարկում կամ բնակարան, որտեղ այն մոտ լինի շքամուտքին: Ինչու՞: Որովհետև մեր նախահայրերն ապահով լինելու համար քնել են քարայրի հեռավոր անկյունում:
ՌԱԴԻՈՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ 2-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ. ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐԻ ՍԵՎ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՆ
21.02.2013 \ 23:12 Reads: 2254
«Գերմանիայի ազգային ռադիոկայանը» պատկանում էր Գերմանիայի Կոմունիստական կուսակցությանը: Այն գործում էր Իսպանիայում 1933-1939թթ, սակայն ստեղծում էր տպավորություն, որ գտնվում է Երրորդ Ռեյխի տարածքում: Գերմանիայի քաղաքացիներին այն կոչ էր անում. «Ուշադրությու՜ն, դուք լսում եք քրիստոնեական ռադիոն 38.52 կարճալիք հաճախականությամբ: Կաթոլիկնե՜ր, քրիստոնյանե՜ր. եղեք ուժեղ Հակաքրիստոսի դեմ պայքարում: Խիզախություն և հավատ առ Աստված Քրիստոսի սիրեցյալ իմ եղբայրներ»:
Ակտիվ ռադիոքարոզչությամբ էր զբաղվում նաև «Հոգիների ձայն» անլեգալ ռադիոկայանը:
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՁԱՅՆԸ (օրիգինալ ձայնագրություն)
21.02.2013 \ 16:10 Reads: 4020
Երբ դահլիճում լսվեց Իսահակյանի խոսքը, հուզմունքի ալիք բարձրացավ, յուրաքանչյուրը զգաց, որ Վարպետի այս ելույթը եթե ոչ վերջինը, ապա վերջիններից մեկն է: Ցավոք, եղավ վերջինը: Աշնանը Իսահակյանն արդեն մեզ հետ չէր:
ՄԱՏՈՒՑՈՂ ՊԱՏՐԻԿԸ` ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ
21.02.2013 \ 02:53 Reads: 2271
Մի օր պետական ազդեցիկ այրերից մեկը, որ իրավասու էր նաև ԱԳՆ-ի համար, զանգահարում է փոխնախարարներից մեկին.
– Դուք ստեղծելո՞ւ եք արարողակարգային բաժին,– հարցնում է նա:
– Անշուշտ,– լսվում է պատասխանը:
– Ես ունեմ այդ բաժնի ղեկավարի թեկնածու: «Արմենիա» հյուրանոցի մատուցող Պատրիկը,– անառարկելի տոնով ասում է պետական այրը:

Փոխնախարարը գիտեր Պատրիկին, որը սուրճ էր մատուցում կառավարական ընդունելությունների ժամանակ: Բարեկիրթ և փորձված մատուցող էր: Բայց ընդամենը մատուցող:
ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ. ՄԻ ԽՑԿՎԻՐ ԱՅՆՏԵՂ
21.02.2013 \ 01:36 Reads: 1601
Հազիվ է հասցնում հոգնատանջ ճանապարհորդը ոտք դնել Ամերիկա` տեղնուտեղը զգում է իրեն ուշքը կորցրած` զարհուրելի աղմուկից ու անդադրում վազվզուքից: Նա ապուշ կտրած նայում է, թե որչափ արագ է սլանում փողոցային կառքը. հավերժ անհանգիստ փութկոտությունն անմիջապես տիրում է նրան:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս չորրորդ)
21.02.2013 \ 01:32 Reads: 3124
Հիմա Ժողովրդական ճակատի յուրաքանչյուր անդամ ունի մեկ, նույնիսկ մի քանի ատրճանակ: Այդ ‹‹տղաների›› միջոցով կարելի է գնել ոչ միայն ‹‹մակարով›› կամ ‹‹կալաշնիկով››, այլև` նույնիսկ իսկական գնդացիր: Եվ հենց նույն հեղինակավոր գրողի ասելով, բավական է, որ Նուվարիշ Կարաբախլին այցելի Ժողովրդական ճակատի շտաբ և խնդրանքը շշնջա Գլխավոր Բեյի ականջին:
ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ ԳՏՆՎԵԼԸ ՆՐԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ԷՐ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀՈՎԱԿԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 5-րդ)
20.02.2013 \ 16:02 Reads: 1605
Խորհրդային Միության 70-ամյա պատմությունը ցույց է տվել, որ ազգային կադրային քաղաքականությունը հեռու էր Սահմանադրության տառից եւ հավասարության վերաբերյալ սոցիալիստական գաղափարախոսությունից, ըստ որոնց կադրերը պետք է որ գնահատվեին իրենց կարողությունների եւ ընդունակությունների համաձայն, անկախ ազգային պատկանելությունից: Իրականությունը, սակայն, մի փոքր այլ էր:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս երրորդ)
20.02.2013 \ 01:32 Reads: 3143
Առաջին անգամ ընտանիք կազմելու փորձ Նուվարիշն արել էր տասնհինգ-քսան տարի առաջ: Սիրած աղջկան առանց նշան, առանց հարսանիք, առանց օժիտ և առանց ձևականության նա նստեցրեց տաքսի ու բերեց հայրական տուն: Լավ, հարսանիքը գլուխը քարը, բայց Նուվարիշի մայրը ոչ մի կերպ կուլ չտվեց, որ հարսն անօժիտ է: Կեսուրի հետ մեկուկեսամսվա կռիվներից հետո հարսը հավաքեց ունեցած-չունեցածը` տնից դուրս եկավ և այլևս չվերադարձավ:
ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
20.02.2013 \ 00:51 Reads: 1649
Եվ այսպես. ինչպիսի՞ն պետք է լինի մեր՝ հայերիս և թուրքերի միջև հաստատվելիք փոխադարձ հանդուրժողականության ճարտարապետությունը: Տվյալ դեպքում մենք ի նկատի ունենք թուրք էթնիկ հանրույթն ամբողջությամբ՝ ներառյալ ներկայիս Ադրբեջանի տարածքում բնակվող անդրկովկասցի թուրքերին:
« 1 2 ... 124 125 126 127 128 129 130 »
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com