DIPLOMAT.AM exclusive
ՍԵՎՐ 2-Ը` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
10.08.2017 \ 22:06 reads: 262
Սեւրն ու Լոզանը այս օրերին, անկախ հայկական գործոններից, ստացել են աշխարհաքաղաքական օրակարգի տարողություն: Էրդողանը, եթե մի կողմից բողոքում է Լոզանի դեմ, մյուս կողմից Հունաստանի արտգործնախարարը առիթը բաց չի թողում հիշեցնելու, որ եթե Լոզանից դժգոհում են, ապա կարող են վերադառնալ Սեւրին:
ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
21.07.2017 \ 17:41 reads: 2247
Աշխարհի բուհերում վերջին տարիների ընթացքում աճել է հայ գիտական մտքի ներկայությունը: Տարբեր բուհերում աշխատող և սովորող երիտասարդ գիտնականներին միավորելու նպատակով և նրանց միջև կապեր ստեղծելու համար 2017թ. հուլիսի 22-ից 23-ը Չինաստանի Հայկական համայնքը կանցկացնի Սփյուռքում՝ երիտասարդ հայ հետազոտողների առաջին առցանց գիտաժողովը։
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳԻՏՊՐՈՊԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՇԱՀԱՐԿԵԼ ՀՐԵԱ ՔԱՂԱՔԱԳԵՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՈՒՐԻՆՍՈՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
13.07.2017 \ 11:54 reads: 241
Իրոք, Հայաստանում ցավով են ընկալում ադրբեջանա-իսրայելական համագործակցությունը։ Բայց ոչ թե նրա համար, որ դուք ծախում եք, իսկ ադրբեջանցիները` գնում։ Ինչպես ասում են, բիզնեսը բիզնես է։ Բայց, հավանաբար, Ձեր մակարդակի մտածող մարդիկ և քաղաքական գործիչները չգիտեն կամ չեն ցանկանում գիտենալ, որ իսրայելական արտադրության անօդաչու սարքերը ապրիլյան պատերազմի  օրերին սպանում էին հայ խաղաղ բանակիչներին, այդ թվում երեխաներին։
ԻՐԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՄԵԾԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ. ԻՐԱՆԱՀԱՅ ՓՈՐՁԱԳԵՏ
05.07.2017 \ 23:52 reads: 601
Իրանական լրատվամիջոցները արցախյան խնդրի մասին լուրեր ստանում և հաղորդում են՝ հիմնվելով ադրբեջանական մեդիադաշտի տեղեկատվության վրա, և դրա պատճառն այն է, որ հայաստանյան հեռուստաընկերություններն ու այլ մեդիաները Իրանում չունեն ներկայացուցչություններ, չեն համագործակցում իրանական լրատվամիջոցների հետ: Մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն իր ԶԼՄ-ների մասնաճյուղեր է բացել, այլև ստեղծել է պարսկալեզու լրատվամիջոցներ և դրանց միջոցով տարածում է հակահայկական տեղեկատվություն:
ԱԼԲԵՐ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
05.07.2017 \ 11:05 reads: 6089
Խոսքի և ժեստերի անհամատեղելիությունը և իրարամերժությունը ցայտուն կերպով ի հայտ եկան քաղաքական կյանքում: Պարզ դարձավ, որ ամբիոնից,  լրագրի էջերից կամ ռադիոյով փայլուն, խելացի ու բովանդակալից  կերպով հանդես գալը, հաջողության կեսն է: Եթե անտիկ աշխարհի հռետորական արվեստի մեծագույն վարպետներ Սոկրատեսը, Պլատոնը, Արիստոտելը, Ցիցերոնը, ինչ որ հրաշքով հայտնվեին հեռուստատեսի էկրանին արդյո՞ք  կթողնեին նույն էֆեկտը:
DIPLOMAT.AM ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
00:01:26
Իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը վրդովված է Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելու պատճառով

00:02:23
Чудовищно, что после визита в Карабах попадаю в какие-то черные списки. Авигдор Эскин

00:04:35
Ավիգդոր Էսկինը՝ Արցախից ստացած տպավորությունների , մեր երկրի պոտենցիալ հնարավորությունների մասին

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՌԻՇԵԼՅԵԻ և ՉԵՐՉԻԼԻ ԲԱՆԱՁԵՎՈՒՄՆԵՐԸ
12.02.2013 \ 23:19 Reads: 1237
Կանխարգելիչ դիվանագիտությունը շրջանառության մեջ է դրել Ուինստոն Չերչիլը, որն իր սովորության համաձայն այդ գաղափարը մատուցել է հումորով, ասելով որ դիվանագետի խնդիրը կայանում է նրանում, որ նա կառավարությանը հուշի, թե ինչ տեղի կունենա իրեն հյուրընկալած երկրում մի տարի, հինգ տարի, տաս տարի անց, ապա մի տարի, հինգ տարի, տաս տարի անց բացատրի, թե ինչու իր կանխատեսածը տեղի չունեցավ: Չերչիլը, մնում է Չերչիլ:
ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12.02.2013 \ 16:04 Reads: 1702
Փոլ Վիթեքի տեսությունն ունի նաև իր կողմնակիցները մեր օրերի օսմանագետների շրջանում: Նրանցից կարելի է նշել Մեթին Հեփերի տեսակետը, որ գտնում է, որ այն հանգամանքը, որ օսմանայն պետությունը առաջացավ որպես ՙղազիների պետութ-յուն՚, հանգեցրեց նրան, որ բանակը ՙբանալի՚ դերակատարում ստացավ:
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
12.02.2013 \ 16:03 Reads: 2140
Արցախյան հակամարտության ներկա փուլում, երբ բանակցային գործընթացի առարկան կարգավորման հիմնարար սկզբունքներն են, հայկական կողմերի համար խիստ արդիական է դառնում այդ կարգավորման մեթոդաբանության հստակեցումը: Այս համատեքստում տեղին է կատարել հետևյալ հարցադրումը: Արդյո՞ք հայ-ադրբեջանական էթնոքաղաքական շահերի միջև հակասության միակ պատճառը Արցախն է: Այստեղ տեղին է մանրամասնել:
ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՃԳՆԱԺԱՄԸ (մաս 3-րդ)
11.02.2013 \ 16:04 Reads: 2422
Իրաքի ավիացիան չէր կարողանում կռվել կոալիցիոն ուժերի ավելի ժամանակակից տեղխնիկայի դեմ: Միայն առաջին օրը կոալիցիոն ուժերի 2000 ինքնաթիռների թռիչքի դեմ իրաքյան զորքերը կարողացան պատասխան տալ ընդամենը 100 ինքնաթիռներով: Միայն առաջին շաբաթվա ընթացքում Իրաքը կորցրել է 17 ինքնաթիռ՝ չվնասելով հակառակորդի ոչ մի ինքնաթռի: Դրանից հետո իրաքյան ինքնաթիռներն այլևս չթռչեցին: Իսկ կոալիցիայի ավիացիան սկսեց հարվածել ամրացված անգարների վրա, որտեղ գտնվում էին իրաքյան ինքնաթիռները: Մոտ 150 ինքնաթիռ օդաչուները ստիպված տեղափոխեցին Իրան: Իրաքի վերջին հույսը մնացել էին իր հրթիռները:
«ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ», ԱՍԱՑ ՆԱ ԵՎ ԸՆԿԱՎ ԱՆՇՆՉԱՑԱԾ
11.02.2013 \ 03:18 Reads: 2259
600 ռազմանավ հովհարաձև մխրճվում են Էգեյանի ջրերը` Սամոս-Եվբեա կղզիների երկարությամբ` իրենց հետ տանելով 25 հազար ցամաքային ծանրազեն մարտիկներ, ծովային հետևակ, հեծելազոր, օժանդակ զորքեր, մեծ քանակությամբ պարեն և խմելու ջուր: Զորքերի հրամատարները մեդիացի նենգամիտ ու երեսպաշտ Դատիսը և Սարդեսի սատրապ, արքայի զարմիկ Արտափրենեսն էին:
ԱՐՏԱԳԱՂԹԸ՝ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏ. ԻՄԱՑԻՐ, ՈՒՐ ԵՍ ՄԵԿՆՈՒՄ
10.02.2013 \ 15:56 Reads: 1226
‹‹Էս երկիրը երկիր չի›› արտահայտությունն այսօր դուք կլսեք հայրենիքը լքող հայից: Նրանից, ով ձայնը հինգ հազար դրամով ծախում է ընտրությունների ժամանակ, և նրանից, ով ունի գիտական տիտղոսներ, ուսյալ է, անգամ` կարդացած:
ԽՈՍՈՒՄ ԷՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆԸ: ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ. ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ
10.02.2013 \ 03:27 Reads: 1466
Ծրագիրը ներառված է«Ազնիվ ձայն» օպերացիայում, որը մշակվել էր «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբի դեմ հոգեբանական պատերազմ իրականացնելու համար: Սակայն ակնհայտ է, որ այն կօգտագործվի ոչ միայն տեղեկատվական ինքնապաշտպանության, այլև գլոբալ պրոպագանդայի իրականացման և արդյունավետ տեղեկատվական պատերազմներ մղելու միտումներով, որի ժամանակակից մեթոդների մշակմամբ էլ զբաղվում է ԱՄՆ-ի «մտքի ֆաբրիկան»՝ RAND կորպորացիան նորագույն կիրառական տեխնոլոգիաների համար:
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՉՔԱՉԱՓԸ
09.02.2013 \ 15:56 Reads: 2089
Կան ղեկավարներ, որոնք դյուրությամբ խախտում են ենթակաների անձնական տարածքը: Եթե ‹‹բոսի›› դաստիարակությունը, մեղմ ասած, ‹‹կաղում›› է, նա կարող է իրեն թույլ տալ մտնել նաև մարդկանց ինտիմ գոտին: Եվ եթե նման անվայելուչ քայլին չի հետևում կտրուկ հակահարվածը, պատճառը միայն հերարխիական կախվածությունը և աշխատանքը չկորցնելու մտավախությունն է, ինչն ամենևին չի նշանակում, որ ոտնձգության զոհի ապրումները դրանից պակասում են:
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ՄԵԾ ԱՍՏՂԸ. ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (օրիգինալ ձայնագրություն)
07.02.2013 \ 15:57 Reads: 3527
Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հաղորդումը, որն ընդմիջվում էր նրա մասին ասված նշանավոր այլ գիտնականների խոսքերով և նրա սիրած երգերով ու բանաստեղծություններով, եթերում հնչելուց հետո ակադեմիկոսի օգնականը՝ Օկտա Արևշատյանը, խնդրեց ձայնագրության կրկնօրինակը՝ անվանի գիտնականի անձնական արխիվում պահելու համար: 
ԵՐԵՔԸ ՄԵԿ ԱՆՁԻ ՄԵԶ
07.02.2013 \ 03:39 Reads: 1917
ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը իր մտորումներում անդրադառնում է նման իրավիճակի, երբ ինքը, իր իսկ խոսքերով, ենթարկվում էր կնոջը՝ Հիլարիին այնպես, ինչպես երեխան կենթարկվեր ծնողին: Լինում են նաև դեպքեր, երբ մեզ խորհուրդներ են տալիս, երբ մենք ինքներս հանդես ենք գալիս խորհրդատուի դերում՝ փորձելով ցույց տալ մեր ընկերոջը, ծնողին կամ երեխային, թե ինչպես պետք է վարվել այս կամ այն իրավիճակում: Ահա այս դեպքում արդեն մեր մեջ արթնանում է «Ես» ծնողը:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՆԽՏԻՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
06.02.2013 \ 23:20 Reads: 1251
Դիվանագիտությունը գիտություն է, դիվանագիտությունը արվեստ է, բազմապրոֆիլ եւ բազմաշերտ ֆենոմեն, որը մի մարդու` պետության ղեկավարի մենաշնորհն է: Նրա անմիջական ղեկավարության տակ է գործում արտաքին գործերի նախարարությունը: Առանձին դեպքերում գործադիր օրգաններին եւ կառավարության անդամներին ևս հանձնարարվում է միջազգային բնույթի կոնկրետ խնդիրների լուծումը: Դիվանագիտությունը սովորաբար փակ է մասսաների համար, հեռու նրանց տեսադաշտից:
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԿԱՏԱԼԻԶԱՏՈ՞Ր
06.02.2013 \ 15:57 Reads: 1530
Երբ մենք խոսում ենք Ամերիկա ներգաղթած պիոներների մասին, միանգամայն հեռու ենք նրանց փնովելու կամ այդ երկրի արժանիքները թերագնահատելու մտքից: Քավ լիցի: Երիցս ճիշտ են նրանք, ովքեր արտագաղթի համար ընտրում են հենց ԱՄՆ-ը: Ճիշտ են նաև Հայաստանը լքողները, երբ առաջին հերթին իրենց անուրջներում տեսնում են Ազատության արձանն ու Նյու Յորքի երկնաքերները:
ՌՈՒՍԱԿԱՆ «ՄՈՒԺԻ՞Կ», ԹԵ՞ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՐԻՍՏՈԿՐԱՏ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀՈՎԱԿԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 4-րդ)
05.02.2013 \ 15:58 Reads: 1281
Հունգարական սինդրոմը Կանադայում սկսում է աստիճանաբար մարել: Պետական շրջաններում եւ դիվանագիտական կորպուսում ծայր են առնում լուրեր, որ «նոր դեսպանը այնքան էլ նման չէ մյուս ռուսներին», ավելի շուտ հիշեցնում է ֆրանսիական արիստոկրատ. տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներին, բարեկիրթ է, համակրելի, հագնվում է անթերի, կինը երիտասարդ է, գեղեցիկ, երկուսն էլ արվեստներ սիրող եւ գնահատող են:
ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ՃԳՆԱԺԱՄԸ (մաս 2-րդ)
04.02.2013 \ 15:58 Reads: 2583
Սադամ Հուսեյնը զորքեր կենտրոնացրեց Քուվեյթի սահմանների մոտ և այդ մասին առաջինը տեղեկացրեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին դրա մասին, ով հանդես էր եկել միջնորդ երկու պետությունների խնդիրը խաղաղ կարգավորելու համար:
« 1 2 ... 113 114 115 116 117 118 »
Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com